Մի անգամ Սոկրատի մոտ է գալիս մի մարդ ու ասում.
— Դու գիտե՞ս, թե ինչ է խոսում քո մասին քո ընկերը:
Սոկրատը պատասխանում է.
— Մինչ այդ նորությունը ինձ հայտնելը` անցկացրու այն երեք մաղերի միջով: Առաջինը` ճշմարտության մաղն է: Դու համոզվա՞ծ ես, որ այն, ինչ ինձ հիմա պետք է ասես, ճշմարտություն է հանդիսանում:
— Դեե.. ես լսել եմ դա ուրիշներից:
— Տեսնում ես, դու համոզված չես: Երկրորդը` բարության մաղն է: Այդ նորությունը ինձ կուրախացնի՞, ինձ համար հաճելի՞ կլինի:
— Կարծում եմ` ոչ:
— Եվ վերջապես, երրորդ մաղը` օգտակարության մաղն է: Այդ նորությունը օգտակա՞ր կլինի:
— Կասկածում եմ:
— Տեսնում ես, դու ինձ ուզում ես հայտնել մի նորություն, որի մեջ չկա ճշմարտություն և բարություն և բացի այդ` այն անօգուտ է: Այդ դեպքում` էլ ինչո՞ւ է պետք ասել:
Հրաշալի խրատական պատմություն էր:
Շնորհակալություն:)
Համեմատելով այս մի առակը ինձ ավելի դուր եկավ քան այս էջի առակը:
Ես ավելի գերադասում եմ ` այն առակը որ ես եմ տեղադրել այս մեկնաբանության էջի տակ:
Խնդրում եմ նայեք և համեմատեք, և տեսեք, որ ես ճիշտ եմ:
http://movsisyannune.com/2012/05/17/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%A5%D6%80%D5%A5%D6%84-%D5%B4%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/
shat lavner
Indz dur ekav).