Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Նա քարոզում էր բարություն ու գթասրտություն. Մայր Թերեզա

Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, ստեղծված է, որպեսզի լինի երջանիկ և երջանկացնի ուրիշներին: Նա ծառայում էր աղքատներին և միշտ գտնվում էր նրանց կողքին: Մայր Թերեզան կաթոլիկ միանձնուհի էր, որը 1948թ-ին թույլտվություն է ստանում թողնել մենաստանը և ապրել ժողովրդի մեջ՝ օգնելով աղքատներին, լքվածներին և դժբախտներին, հիվանդներին և սովածներին: Հնդկաստանի Կալկուտա քաղաքում՝ աղբով շրջապատված, լքված տան մեջ, նա հիմնում է դպրոց երեխաների համար, որոնք ոչ մեկին պետք չէին՝ աղբանոցներում ապրողների, փոքրիկ հաշվանդամների և որբերի: Բայց նա չի սահմանափակվում միայն երեխաներով և դպրոցներ բացելով: Նա սկսում է օգնել նաև մահամերձներին:

Կալկուտայում՝ հենց փողոցում, մահանում են հազարավոր մարդիկ: Մայր Թերեզան սկսում է հոգ տանել նաև նրանց մասին: Քաղաքային իշխանությունները նրան տրամադրում են հնդկական Կալի աստվածուհուն նվիրված դատարկ տաճարը և այնտեղ նա տեղավորում է աղքատներին: Այդպես ստեղծվում է մահացողների համար նախատեսված տունը, որտեղ մահամերձ, անօթևան մարդուն շրջապատում էին սիրով և հոգատարությամբ, որպեսզի նա լիարժեք ապրեր իր վերջին օրերը:

Շատ մարդկանց համար Մայր Թերեզան դեռևս կենդանության օրոք սուրբ էր համարվում: Նա պարզ էր իր շփման մեջ և չնայած, որ աչքի չէր ընկնում որպես ինտելեկտուալ առաջնորդ, բայց աշխարհի հզորագույն մարդիկ, նախագահներն ու այլոք պատիվ էին համարում նրա հետ շփվել: 1979 թվականին նա արժանանում է Նոբելյան մրցանակի՝ աղքատների համար իր կատարած աշխատանքի և գթասրտության համար: Նա ուրախանում է մրցանակի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում միանգամից մեծ գումար տրամադրել բարեգործության համար: 86 տարեկան հասակում նա սրտի կաթված է ստանում: Երբ մահամերձ Մայր Թերեզային հարցնում են՝ եղել են արդյո՞ք նրա կյանքում հանգստյան օրեր և տոներ, նա պատասխանում է. «Այո՛: Իմ մոտ ամեն օր էլ տոն է»: 87 տարեկան հասակում նա մահանում է, բայց նրա գործը շարունակվում է: Այսօր աշխարհի ավելի քան 120 երկրներում գործում են Մայր Թերեզայի 584 կենտրոններ, որտեղ օգնում են որբ երեխաներին, անօթևան ու աղքատ մարդկանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Մայր Թերեզան պարզապես հիացմունքի է արժանի…եթե մեզանից յուրաքանչյուրը բարության մի փոքրիկ սերմ ցաներ, դրանք պտուղներ կբերեին մեր շուրջը շատ քիչ աղքատներ ու թշվառներ կլինեին…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»