Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մի քննադատեք ուրիշներին

Մենք շատ հաճախ ենք այլ մարդկանց քննադատում: Մենք քննարկում ենք ուրիշների արած քայլերը, վերլուծում ենք դրանք, չգիտես ինչու բարկանում, հետո էլ սկսվում է մեղադրանքների տարափ տեղալ: Եվ ամբողջ բանը կայանում է նրանում, որ հաճախ այդ ուրիշները և նրանց արած քայլերը մեզ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն: Չնայած ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքով մարդկանց քննադատելու հոգեբանական պատճառներից մեկն այն է, որ թերագնահատելով ինչ-որ մեկի արժեքը` մենք ենթագիտակցորեն փորձում ենք բարձրացնել մեր արժեքը: Քննադատելով դիմացինին` մենք փորձում ենք ընդգծել մեր կարևորությունը կամ միգուցե ուշադրություն գրավել մեր վրա կամ էլ ուղղակի այնքան զայրացած ենք, որ չենք կարողանում ղեկավարել մեր զգացմունքները:

Ամեն դեպքում, որն էլ լինի պատճառը, պետք է հասկանալ հետևյալը:

Քննադատությունը ոչինչ չի փոխում

Հավաքվում են մի անկյունում մի քանի մարդիկ ու սկսում քննադատել սրան ու նրան: Ասում, խոսում, զայրանում, հետո ուրախանում` չէ՞ որ համախոհներ կան: Բայց ի՞նչ է դրանից փոխվում: Ոչի՛նչ: Ուղղակի վատնվում է այն թանկարժեք ժամանակը, որը կարելի էր ծախսել ստեղծելու համար` փոխարենը «քանդելու»: Հիշեք, քննադատել` չի նշանակում գործել: Քննադատել` նշանակում է ուղղակի խոսել:

Քննադատությունը բացասական է

Ուրիշներին քննադատելով` մենք բացասական էներգիա ենք «արտադրում»: Բայց այդ բացասական էներգիան, իհարկե, չի գնում հասնում նրան, ում հասցեին մենք խոսում էինք: Մենք ինքներս ենք այն վերցնում մեզ վրա և փոխանցում ենք դա շրջապատին` չնայած այդ մասին կարող ենք նույնիսկ չգիտակցել:

Քննադատությունը` մեր կյանքը չէ

Հուսով եմ` արդեն կարդացել եք Ապրեք ձեր կյանքով, այլ ոչ թե ուրիշների հոդվածը: Այնտեղ խոսվում է գրեթե նույն բանի մասին, որ քննադատելով` մենք ապրում ենք ուրիշի կյանքով, փոխարենը մտածենք սեփականի մասին: Վերջերս նման մի միտք հանդիպեցի. «Քննարկո՞ւմ եք իմ կյանքը: Նշանակում է` այն ավելի հետաքրքիր է, քան ձերը»: Այս խոսքերում ամեն ինչ ասված է: Եթե մենք ինքներս շատ անելիքներ ունենք, նպատակներ ունենք, որոնց ձգտում ենք հասնել և մեր կյանքը լեցուն է, ապա ժամանակ չի մնա ուրիշներին քննադատելու համար: Մենք այնքան զբաղված կլինենք մեր գործերով ու սեփական խնդիրներով, որ չենք լցնի մեր ուղեղը ավելորդ մտքերով: Քննադատությունը նաև պարապության և անգործության արդյունք է: Ի՞նչ անի մարդը, եթե այդ պահին նա ուրիշ անելու բան չունի: Իհարկե` քննադատի ուրիշներին: Եղեք այնքան զբաղված, որ ժամանակ չմնա ուրիշներին քննադատելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Շփոթում եք քննադատությունը և պատերի տակ բամբասելը: Առողջ քննադատությունը գաղջ օդում մի փոքր օդանցք է և պետք է այն ներս թողնել: Առանց լծվելու ակտիվ փոփոխության, կյանքը կվերածվի ճահճի…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»