Հաջողության գաղտնիքներ

Ովքե՞ր են հաջողակները

Հերթֆորդշիրի (Մեծ Բրիտանիա) համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Վայսմանը, որը նաև «Հաջողության գործոնը» գրքի հեղինակն է, որպես հիմք վերցնելով հավանականությունների տեսության և քվանտային մեխանիկայի սկզբունքները, անց է կացնում մի հետաքրքիր փորձ: Տարբեր թերթերում նա հայտարարություններ է տալիս, որտեղ առաջարկում է մարդկանց, որոնք իրենց համարում են բացառապես հաջողակ կամ ընդհակառակը` անհաջողակ, մասնակցել փորձությանը: Մասնակիցներից յուրաքանչյուրին գիտնականը տալիս է սովորական, հաստ թերթ և խնդրում է ճշգրիտ հաշվել թերթում լուսանկարների քանակը:

Ողջ իմաստը կայանում էր նրանում, որ էջերից մեկը կեղծ էր: Դրանում, մնացած այլ գովազդային հայտարարությունների մեջ, գիտնականները տեղադրում են իրենց հայտարարությունը` հետևյալ բովանդակությամբ. «Հայտնեք փորձության պատասխանատուին, որ դուք տեսել եք ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ և որպես պարգևատրում կստանաք 250 ֆունտ ստեռլինգ»:

Հայտարարությունը տպագրված էր խոշոր տառերով և զբաղեցնում էր էջի կեսը: Եվ ձեր կարծիքով` ովքե՞ր են նկատում այն: Բոլոր «հաջողակները», առանց բացառության, նկատում են այն և ստանում են պարգևատրումը: Իսկ բոլոր նրանք, ովքեր նախօրոք հայտարարել էին, որ կյանքում իրենց բախտը չի բերում, նրանցից ոչ մեկը չի նկատում հայտարարությունը: Նրանք բոլորն էլ խիստ զբաղված էին հրահանգի կատարմամբ` հաշվում էին թերթի լուսանկարները, իսկ տեքստի վրա ուշադրություն ընդհանրապես չէին դարձնում:

Վայսմանի փորձի եզրակացությունը հետևյալն էր` հաջողությունը ոչ թե բարեհաջող հանգամանքների բերում է, այլ դրանցից օգտվելու մեր պատրաստակամությունը:

Փորձության արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ, որոնք իրենց համարում են «անհաջողակ», ավելի լարված են, քան նրանց «հաջողակ» ընկերները և այդ լարվածությունը հաճախ խանգարում է նրանց նկատել հանկարծակի հայտնված հնարավորությունները:

Հիշեք, անհաջողության պատճառները թաքնված են հենց մարդու մեջ: Որպես կանոն մարդիկ, որոնց «բախտը չի բերում», լարված են, նյարդային, ներփակված և վստահ չեն իրենց վրա: Նրանք հաջողության պատճառը տեսնում են «պատահականության», «հանգամանքների բերման» և «բախտի» մեջ: Նրանց համար դժվար է ընդունել, որ հաջողության պատճառը մարդու` ուշադրությունը առավելագույնս կենտրոնացնելու, ստացված ինֆորմացիան ավելի արագ վերամշակելու և մի շարք այլ պատճառներն են:

Մարդը համարվում է հաջողակ, որովհետև առաջինը` նա կարողանում է օգտագործել պատահական հնարավորությունները կամ ստեղծում է դրանք, երկրորդը` ընդունում է ճիշտ որոշումներ` լսելով իր ներքին ձայնը, երրորդը` կարողանում է իրականացնել իր մտքերը` հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու և չորրորդը` պահպանում է կյանքի հանդեպ իր դրական վերաբերմունքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Լիովին համաձայն եմ Ձեր տեսակետի հետ: Մարդու հաջողակ կամ անհաջողակ լինելու խնդրի լուծումն իր ձեռքերում է:)

  • Նման մի փորձ էլ երկու օր առաջ դիտածս հաղորդման մեջ էին նկարագրում: Իմաստը նրանում էր, որ 10 պատահական ընտրված մարդկանցից յուրաքանչյուրին տրվել էին թղթի բավականին հաստ կապոցներ և հանձնարարել որքան հնարավոր է շուտ հաշվել դրանցում գտնվող թերթիկների քանակը: Սակայն յուրաքանչյուր կապոցի առաջին երեսուն թղթերից որևէ մեկի վրա գրված էին տվյալ կապոցի թերթիկների ճշգրիտ քանակը: Փորձի արդյունքում 10 մարդուց միայն 1-ն էր նկատել այդ նշումը և դադարել էր զբաղվել մազոխիզմով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»