Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Կյանքի համաշխարհային օրենքները

«Հոգևոր օրենքներն այս աշխարհում աշխատում են ճիշտ նույն ձև, ինչպես և ֆիզիկայի օրենքները: Մեզ մնում է միայն պարզել, թե ինչ օրենքներ են դրանք և ապրել դրանց համապատասխան: Հոգևոր օրենքը` անտեսանելի օրենք է և այն չի ենթարկվում նյութական աշխարհի օրենքներից ոչ մեկին: Հոգևոր օրենքը կախված չէ մեր ցանկություններից և այն չի թելադրվում մարդկանց կողմից: Հոգևոր օրենքներն անկողմնակալ են, քանի որ նրանք հավասարապես տարածվում են աշխարհում բոլորի վրա: Նրանք աշխատում են առանց զգուշացումների և ներողամտության` միշտ և ամենուր: Այդ օրենքները գործում են իրենք իրենց, նրանք չունեն մարդկային իշխանության և հրամանների կարիք», — գրում է իր գրքում Ջոն Տեմպլտոնը, — «այս գիրքը միտված է օգնելու բոլոր տարիքի մարդկանց հասկանալու կյանքի համընդհանուր ճշմարտությունները, որոնք չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ մշակույթով: Գրքի նպատակն է օգնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց դարձնել իրենց կյանքը ոչ միայն ավելի երջանիկ, այլ նաև օգտակար»:

Ջոն Տեմպլտոնի «Կյանքի համաշխարհային օրենքները» գիրքը հոգևոր ինքնազարգացման, երջանիկ ապրելու և հաջողության հասնելու թեմայով լավագույն գրքերից մեկն է: Դրա մասին մենք այստեղ երկար չենք խոսի, քանի որ այն առկա է մեր կայքի գրքեր բաժնում: Վերջում կբերենք միայն որոշ մեջբերումներ:

  • Դասեր քաղեք անցյալի փորձից և շարժվեք առաջ:
  • Բացեք ձեր աչքերը նոր հնարավորությունների համար:
  • Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի ապրեք, սիրեք, նվիրեք, սովորեք և հոգեպես աճեք:
  • Դուք ապրում եք ֆիզիկական երևույթների աշխարհում, բայց ձեր իրական կյանքը տեղի է ունենում ձեր մտքերում:
  • Երախտագիտությունը` կյանքի նկատմամբ ակտիվ վերաբերմունք է:
  • Փնտրեք ինչ-որ լավ բան բոլոր նրանց մեջ, ում հետ հանդիպում եք:
  • Նպաստեք բարի կամքի ազատ հոսքին` լցնելով ձեր գիտակցությունը սիրով:
  • Ձեզ համար բաց են հոգևոր անսպառ ռեսուրսներ, որոնք կարող են հարստացնել ձեր կյանքն ու ձեր աշխարհը:
  • Երբ դուք խաղաղության մեջ եք գտնվում բոլոր նրանց հետ, ովքեր ներկա են ձեր կյանքում, ձեր հարաբերությունները մարդկանց հետ կարող են լինել երջանիկ և սիրով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»