«Հոգևոր օրենքներն այս աշխարհում աշխատում են ճիշտ նույն ձև, ինչպես և ֆիզիկայի օրենքները: Մեզ մնում է միայն պարզել, թե ինչ օրենքներ են դրանք և ապրել դրանց համապատասխան: Հոգևոր օրենքը` անտեսանելի օրենք է և այն չի ենթարկվում նյութական աշխարհի օրենքներից ոչ մեկին: Հոգևոր օրենքը կախված չէ մեր ցանկություններից և այն չի թելադրվում մարդկանց կողմից: Հոգևոր օրենքներն անկողմնակալ են, քանի որ նրանք հավասարապես տարածվում են աշխարհում բոլորի վրա: Նրանք աշխատում են առանց զգուշացումների և ներողամտության` միշտ և ամենուր: Այդ օրենքները գործում են իրենք իրենց, նրանք չունեն մարդկային իշխանության և հրամանների կարիք», — գրում է իր գրքում Ջոն Տեմպլտոնը, — «այս գիրքը միտված է օգնելու բոլոր տարիքի մարդկանց հասկանալու կյանքի համընդհանուր ճշմարտությունները, որոնք չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ մշակույթով: Գրքի նպատակն է օգնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց դարձնել իրենց կյանքը ոչ միայն ավելի երջանիկ, այլ նաև օգտակար»:
Ջոն Տեմպլտոնի «Կյանքի համաշխարհային օրենքները» գիրքը հոգևոր ինքնազարգացման, երջանիկ ապրելու և հաջողության հասնելու թեմայով լավագույն գրքերից մեկն է: Դրա մասին մենք այստեղ երկար չենք խոսի, քանի որ այն առկա է մեր կայքի գրքեր բաժնում: Վերջում կբերենք միայն որոշ մեջբերումներ:
- Դասեր քաղեք անցյալի փորձից և շարժվեք առաջ:
- Բացեք ձեր աչքերը նոր հնարավորությունների համար:
- Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի ապրեք, սիրեք, նվիրեք, սովորեք և հոգեպես աճեք:
- Դուք ապրում եք ֆիզիկական երևույթների աշխարհում, բայց ձեր իրական կյանքը տեղի է ունենում ձեր մտքերում:
- Երախտագիտությունը` կյանքի նկատմամբ ակտիվ վերաբերմունք է:
- Փնտրեք ինչ-որ լավ բան բոլոր նրանց մեջ, ում հետ հանդիպում եք:
- Նպաստեք բարի կամքի ազատ հոսքին` լցնելով ձեր գիտակցությունը սիրով:
- Ձեզ համար բաց են հոգևոր անսպառ ռեսուրսներ, որոնք կարող են հարստացնել ձեր կյանքն ու ձեր աշխարհը:
- Երբ դուք խաղաղության մեջ եք գտնվում բոլոր նրանց հետ, ովքեր ներկա են ձեր կյանքում, ձեր հարաբերությունները մարդկանց հետ կարող են լինել երջանիկ և սիրով:
Խաղաղության առկայությունը մարդու ներքնաշխարհում շատ կարևոր է, քանի որ իսկապես դրանից է բխում բոլոր տեսակի փոխհարաբերությունների որակը
շատ խելացի է ասված