Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մի մեղադրեք…

Տարեց տղամարդն ու իր 25-ամյա որդին մտնում են գնացքի վագոն և զբաղեցնում իրենց տեղերը: Տղան նստում է լուսամուտի մոտ: Երբ գնացքը շարժվում է, նա դուրս է հանում ձեռքը պատուհանից, որպեսզի զգա օդի շփումը և հանկարծ հիացած բացականչում.
  — Հայրիկ, տեսնում ես, բոլոր ծառերը ետ են շարժվո՛ւմ: Հայրը որպես պատասխան ժպտում է:

Երիտասարդի կողքը նստած էր ամուսնական մի զույգ: Նրանք մի փոքր զարմացած էին, որ 25-ամյա տղամարդը իրեն պահում է փոքր երեխայի պես: Հանկարծ տղան կրկին հիացմունքով բացականչում է.
 — Հայրիկ, տեսնում ես` լիճն ու կենդանիները… իսկ ամպերը… դրանք շարժվում են գնացքի հե՛տ:

Զույգը զարմացած հետևում էր երիտասարդի տարօրինակ պահվածքին, որում հայրը, թվում էր` ոչ մի տարօրինակ բան չի տեսնում: Սկսեց անձրև տեղալ և անձրևի կաթիլները հպվեցին տղայի ձեռքին: Դրանից նա կրկին փայլեց ուրախությունից և փակեց աչքերը, ապա բացականչեց.
  — Հայրիկ, անձրև է գալիս, ջուրն ինձ է կպնում: Տեսնո՞ւմ ես, հայրիկ:

Փորձելով ինչ-որ բանով օգնել` երիտասարդի մոտ նստած զույգը հարցնում է տղայի հորը.
  — Ինչո՞ւ դուք չեք տանում ձեր որդուն ինչ-որ բժշկական կենտրոն` խորհրդակցության:

Տարեց տղամարդը պատասխանում է.
  — Մենք հենց նոր այդպիսի բժշկական կենտրոնից ենք գալիս: Այսօր, կյանքում առաջին անգամ, իմ տղան տեսողություն է ձեռք բերել…

Ի՞նչ է սովորեցնում այս առակը: Կյանքի տարբեր իրավիճակներում մենք մեղադրում ենք տարբեր մարդկանց ինչ-որ «մեղքերում»` առանց հստակ պատկերացնելու իրավիճակը, առանց բավարար ինֆորմացիա ունենալու, առանց փորձելու մտնել դիմացինի դրության մեջ: Այդ պատճառով էլ` երբեք մի մեղադրեք ուրիշներին: Մեղադրելը հեշտ է, բայց ավելի իմաստունները փորձում են հասկանալ մարդկանց և նայել աշխարհին նրանց աչքերով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»