Երիտասարդ աղջիկը քայլում էր ծովափին իր ընկերոջ հետ, որը փորձառու նավաստի էր: Աղջկա կյանքում ամեն ինչ հարթ չէր, նրան անընդհատ տանջում էին կյանքի ինչ-որ խնդիրներ, նա դժվարություններ ուներ, որոնց մասին չէր կարողանում չմտածել: Նա քայլում էր մտահոգված, սակայն ձևացնելով, որ լսում է ընկերոջը: Ընկերն իհարկե նկատեց աղջկա մտահոգությունը և չէր կարող անտարբեր մնալ: Երբ նրանք հասան կամուրջին և անցնում էին դրա վրայով, նա հարցրեց աղջկան.
— Ի՞նչ ես կարծում, եթե ես հիմա ընկնեի ջուրը, ապա կխեղդվեի՞:
Աղջիկը գլուխն առաջ տարավ և նայեց ներքև` կատաղած սառը ալիքներին:
— Իհարկե դու կխեղդվեի՛ր, — ասաց նա շփոթված:
— Կասկածում եմ, — առարկեց ընկերը, — ես կյանքումս ոչ մի անգամ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը խեղդվի միայն այն պատճառով, որ հայտնվել է ջրում: Ես կխեղդվեմ միայն այն ժամանակ, երբ մնամ դրանում:
— Բայց տե՛ս, ինչ ուժեղ ալիքներ են, իսկ ջուրն էլ հավանաբար սառցակալած է, — ասաց աղջիկը` փաթաթվելով վերարկուի մեջ, — նույնիսկ եթե դու կենդանի մնաս, դու հաստատ կհայտնվես հիվանդանոցում սառցակալումից:
— Միայն այն դեպքում, երբ ես ջրի մեջ երկար մնամ, — շարունակեց ընկերը, — Չէ՞ որ ես նավաստի եմ: Ես հազար անգամ ընկել եմ ջուրը, այդ պատճառով էլ գիտեմ, թե ինչ եմ ասում: Երբ ես առաջին անգամ ընկա, ես ահավոր վախեցել էի: Բայց հետո ես հասկացա, որ ինձ հետ ոչինչ չի լինի, եթե ես շուտ դուրս գամ: — Նույն կերպ պետք է վարվել քո խնդիրների հետ, — քնքշորեն դիմեց նա աղջկան, — մտահոգվելու և տանջվելու փոխարեն, դու ավելի լավ է մտածիր այն մասին, թե ինչպես կարելի է այդ ամենի միջից շուտ դուրս գալ:
Հ.Գ.
Հիշեք, խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե դրանցով մտահոգվել, տանջվել կամ սեփական անձը խղճալ: Եթե մենք հնարավորինս շուտ չենք լուծում դրանք, մենք «խեղդվում ենք» մեր խնդիրների մեջ: Իրականում, մենք ինքներս ենք «ուռճացնում» դրանք: Ցանկացած խնդիր, որը մեր կյանքում լինում է, միայն 20%-ով է ներկայացնում իրական խնդիրը, իսկ մնացածը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Մի թողե՛ք, որ ձեր խնդիրները «խեղդեն» ձեզ:
Լիովին համամիտ եմ
Voncvor sa inz hamar grvac liner, ays amenn inz haskacrec vor bardacnum em, dra hamar el chi stacvum, shnorhakal em , khetevem zer gracin, evs mek angam shnorhakal em……. SHNORHAKALUTYUN
Հիանալի բլոգ ամեն օր հետևում եմ:
Խոսքը մարդկանց ամենից լավ հասնում է առակների ու խրատական պատմությունների ձևով: Հաջողության բլոգի “համի” գաղտնիքներից մեկը թերևս դա է: Օգտակար գործ եք անում: Շնորհակալություն:
Մեզ բոլորիս է վերաբերում: Երևի քչերը կան, որ կարողանում են նայել խնդրին այս տեսանկյունից: Շնորհակալություն, Հրաչ ջան, որ կյանքի գաղտնիքներից մեկն էլ բացահայտեցիր մեր համար: 🙂
Ես ավելի շուտ ոչ թե բացահայտում եմ, այլ ներկայացնում եմ Գոհար ջան: Խնդրեմ 🙂
Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ մեր ծանոթության համար: Ես գտա մի վայր, որտեղ կարող եմ արտահայտել իմ մտքերը և դրանք հասանելի դարձնել, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և միևնույն ժամանակ ձեռք բերեցի շատ ընկերներ: Հասկացա, որ ընկերը նաև նա է, ով քեզ օգնում է ճիշտ ու տեղին ասված խոսքով:
Ես էլ եմ ուրախ Գոհար ջան, մերսի 🙂