Մտորումներ

Նոր տարի՝ հաջողությունների տարի

Դիմավորեք Նոր տարին ուրախ և ձեր ողջ տարին կանցնի ուրախ:

Մոտենում է 2012-ը: Ուրախացեք, քանի որ ձեր կյանքի փորձն ավելացավ ևս մեկ տարով, դուք դարձաք ավելի իմաստուն, քան նախորդ տարում էիք, դուք ունեցաք մի շարք ձեռքբերումներ, որոնք օգտագործելու եք հաջորդ տարում: Ամեն Նոր տարի դարձեք ավելի լավը, քան նախորդ տարում էիք՝ ավելի խելացի, ավելի բարի, ավելի նպատակասլաց, ավելի համառ, ավելի համբերատար, ավելի ներողամիտ, ավելի աշխատասեր, ավելի դրական: Ամեն Նոր տարի անցյալում թողեք բացասականը և ձեզ հետ վերցրեք միայն դրականը: Նոր տարին հույսի և երազանքների իրականացման տարի է, բայց որպեսզի այդ երազանքներն իրականանան, դուք պետք է ունենաք դրանք:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և բոլոր-բոլոր մարդկանց, ովքեր այս տարվա ընթացքում մեզ հետ էին: Հուսով ենք՝ ձեզանից շատերին մենք ինչ-որ բանով օգուտ տվեցինք: Հույս ունենք, որ ձեզ մոտիվացրեցինք, օգնեցինք դառնալ ավելի վստահ, քայլեր անել, որոնք նախկինում վախենում էիք անել, ընդլայնել ձեր հարմարավետության գոտու սահմանները, դառնալ ավելի բարի ու դրական:

Քանի որ ամեն Նոր տարին դա մի նոր հրաշք է, այսպիսի մի կախարդական բան եմ ուզում ասել: Մեկնաբանություններում գրեք այն մասին, թե ինչ պլաններ ունեք 2012-ին, ինչ երազանքներ ու նպատակներ և մենք էլ ձեզ հետ կհավատանք, որ դրանք անպայման կիրականանան: Ուղղակի գրեք այդ մասին: Օրինակ, «2012-ին ես պատրաստվում եմ ընդունվել համալսարան», «2012-ին պատրաստվում եմ նոր բնակարան տեղափոխվել», «2012-ին մեկնելու եմ իմ երազանքների երկիրը», «2012-ին աշխատանքի եմ ընդունվելու» կամ ուղղակի «2012-ին հաջողակ տարի եմ ունենալու»: Երբ բոլոր երազանքները, հույսն ու հավատը հավաքվեն մի վայրում և առանձին կտորները միանան, ապա այնպիսի մի մեծ ուժ կառաջանա, որը կօգնի բոլոր մարդկանց հասնելու իրենց երազանքներին:

ՍԻՐԵԼԻ ՄԱՐԴԻԿ,
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Երազանքներ

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

17 մեկնաբանություն

  • Հոգաչափ շնորհակալ եմ բարի մաղթանքների ու ջերմ խոսքերի համար: Աստծո կամոք ավելի ընդլայնվի մարդու գիտակցության սահմանները, որին նպաստում է Հաջողության բլոգը: Բոլորովս սահուն կերպով մտնենք Նոր տարի, որտեղ ամեն բան նոր է:Շնորհավոր բոլորիս Սուրբ ծնունդը և Ամանորը:

  • 2012-ին ես պատրաստվում եմ ընդունվել համալսարան. ճիշտա երազանքներ շատ ունեմ, բայց այս պահին միակ նպատակս համալսարան ընդունվելն է.
    Լուկա ջան դուք ուղակի հրաշալի բան էք մտածել շատ օգտակար և ամենակարևորը շատ ուսուցանող.
    Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ.

  • Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծննունդ: Ես ցանկանում եմ, որ այս տարի լինի ձեռքբերումների և նվաճումների տարի, թող որ իրականան բոլորիս իղձերը և ցանկությունները:
    Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձեր կայքին, քանի որ այն դրական էներգիան, որ դուք եք հաղորդում հավատասեք ամբողջովին բավարար է, որպեսզի ձգտենք մեր երազանքների իրականցմանը:

  • bareeevvv bolorinnnn =)) nax piti shnorhakalutyun haytnem Astcun u success.am-in 2011-i hajoxutyunneris hamarrrrrrrrrrrrrrrr =)) isk hima nerkayacnem 2012-i PAHANJNERS 😀 😀 uremn ayn, vor piti hajoxak linemmmmmm, da hastat E!! parzapes piti hajoxak linem aveli, qan ays tari ei 😀 😀 piti ANPAYMAN ashxatem u im masnagitutyambbbbbbbbbbbbb!!! u gone minchev tarva verj meqena unenam ))))) SIRUM EM BOLORRRRRIIIINNNNNNNNNNNN U SHNORHAVORUM EMMMMMMMMMMMMMMMMMMM….. HAJOXAK LINENQ EV HAVATANQ ASTCUN U INQNERS MEZ 😉

  • 2012-ի հետ շատ նպատակներ եմ կապում,որոնց հասնելու համար կատարելու եմ լուրջ քայլեր: Ես լեգենդներ եմ գրում: Արդեն տպագրվել եմ և մրցույթում շահել առաջին մրցանակը: Սակայն ես երազում եմ այն մասին, որ իմ գրած լեգենդները դառնան մուլտֆիլմերի ու ֆիլմերի սցենարներ, որոնք կունենան համաշխարհային ճանաչում: Հաջորդ տարի մի շարք նոր լեգենդներ եմ գրելու, որոնք հուսով եմ, ինձ կբերեն հաջողություններ: Ես բարելավելու եմ անգլերեն լեզվի իմ իմացությունը: Հաջորդ տարի կավարտեմ օնլայն համալսարանը և հուսով եմ, որ կընդունվեմ Երևանի Պետական համալսարան: Զբաղվելու եմ ինքնազարգացմամբ ու հոգեբանական, փիլիսոփայական նյութերի ուսումնասիրությամբ:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

  • Շատ շնորհակալություն Luka jan : Միանում եմ ձեր բարեմաղթանքներին և շնորհավորում բոլոր-բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը: Թող 2012թ-ը նպատակների իրականացման տարի լինի )))
    Շատ գոհ եմ անցնող տարուց, կարեվոր հարցեր լուծվեց… կասեմ որ շատ հաջողակ տարի էր ինձ համար:
    Իմ նպատակն այս նոր տարվա համար այն է` գտնեմ իմ կյանքի կեսին (ապագա թագուհուս) և ֆինանսապես կայունանամ!!!!

  • Շնորհակալություն իմ շատ սիրելի բլոգ…Ես քեզ երախտապարտ եմ,որովհետև այն հաջողությունները,որ գրանցել եմ 2011թ-ին մեծամասամբ եղել են քո ու քո խորհուրդների շնորհիվ… Թող 2012թ-ին ավելի բարգավաճես ու ինքդ էլ հասնես մեծ հաջողությունների…Համոզված եմ,որ այս տարի ավելի կօգնես մեզ` նպատակների իրականացմանը

  • Այս տարի պատրաստվում եմ տեղափոխվել նոր բնակարան,այն արդեն ունեմ,բայց որոշ հանգամանքներ խանգարեցին 2011-ին տեղափոխվելու ու հույս ունեմ կստացվի 2012-ին:Պատրաստվում եմ ավելի շատ աշխատել ու ընդունվել ԵՊՀ, և ի վերջո ամռանը մեկնել հանգստի,որը ամեն տարի կազմակերպում եմ,բայց չեմ գնում:

  • Ես էլ եմ շնորհավորում Ձեր և ողջ հայ ժողովրդի Նոր տարին:Անամպ երկինք եմ ցանկանում մեր երկրին ու թող որ իրականանան բոլոր բարի մաղթանքներն ու երազանքները:
    Իսկ ես այս տարի ցանկանում եմ “հանդիպել” իմ ապագա կնոջը(այսինքն ես կարծում եմ,որ արդեն հանդիպել եմ նրան,ուղղակի ուզում եմ որ նա էլ իմանա դրա մասին!!!)
    ՙՙ
    Շնորհակալություն

  • Կարծում եմ՝ հայկական բլոգոսֆերայում ամենաօգտակար, մոտիվացնող, նոր ու սրական կայքը սա է: Այն անհրաժեշտ է մեր հասարակության համար՝ էլ ավելի լավը դառնալու համար:
    Շնորհավոր Նոր տարի: Այս տարի ձեզ մաղթում եմ նորանոր ու նմանը չունեցող գրառումներ:

  • Ես ուզում եմ 2012-ին գնալ Փարիզ մամայիս հետ, Ս. Պետերբուրգ` դասախոսիս հետ, Լիտվա` Ֆինլանդիայի ընկերներիս հետ: Ուզում եմ երկու հատ ընտիր մագիստրոսական թեզեր գրել/ երկու բուհում եմ սովորում/:Ուզում եմ ընդունվել ասպիրանտուրա/անվճար հիմունքով/: Ուզում եմ, որ ինձ նվիրեն Այ-ֆոն: Ուզում եմ, որ ինձ հետաքրքիր ու լավ վարձատրվող աշխատանք ունենամ: Ու ամենակարևորը, ուզում եմ, որ մամաս ու ես առողջ լինենք:
    Հ.Գ. Զգում եմ, որ հաջորդ տարի անձնական կյանքումս շատ լուրջ փոփոխություններ են լինելու: Ուզում եմ` դրանք շուտ լինեն ու դեպի ամենալավը:
    Ու ուզում եմ արժանի լինել ամենալավին, որովհետև գիտեմ` երբ արժանի են, ստանում են:
    Բոլորիս ուրախ տոներ, և, իհարկե, միանում եմ շնորհակալություններին կայքի ադմիններին: Ապրեք, մեծ գործ եք անում:

  • Շատ շնորհակալություն Ձեզ ադմին` կայքի ուսուցողական և լավատեսական հոդվածների համար:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
    Թող Աստված կատարի մեր բոլորի ցանկությունները:

  • Այս ԱՄԱՆՈՐԻ շեմին ցանկանում եմ բոլորս Հաջողություն, Առողջություն, ՆՈՐ ՀԶՈՐ ՄՏՔԵՐ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ԲՈԼՈՐԸ իրականացնել.

    Ես պատկերացնում եմ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՍ 2012 թվականից սկասած ԱՌԱՆՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ, ԱՌԱՆՑ ԿԱՇԱՌՔԻ, ԲԱՐԻՔՆԵՐՈՎ ԱՌԱՏ, ԼԱՎ ԲԵՐՔԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ, ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՎ ու ՀԶՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ որը չի մտածում միայն իր գրպանի մասին:
    Աստծուց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ԿԱՐԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՊՐԵԶԻԴԵՆԴ, ՆԱԽԱԳԱՀ մեր ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ: ՈՐ բոլոր ՀԱՅԵՐՈՎ ՆՈՐ ՇՈՒՐՋՊԱՐ ԲՌՆԵՆՔ ԱՐԱՐԱՏԻՍ ՇՈՒՐՋԸ:
    ԲՈԼՈՐ ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԱՎ , ԱՌՈՂՋ, ՀԱՋՈՂԱԿ ՏԱՐԻ, ՍԻՐՈ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

  • Սրտանց շնորհավորում եմ «Ֆայնենշըլ Սըքսես» ընկերությանը նոր տարվա կապակցությամբ, ցանկանում եմ ուժ և եռանդ,որ նոր 2012 թվականում ավելի շատ մարդկանց կարողանաք օգտակար լինեք

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»