Աֆորիզմներ

Մարկեսյան մտքեր

Գաբրիել Գարսիա Մարկեսի սիրահարներն այս մեջբերումները, կարծում եմ, հանդիպած կլինեն բազմաթիվ կայքերում և աղբյուրներում, սակայն մենք չենք կարող չանդրադառնալ դրան ևս մեկ անգամ մեր կայքում:

Մի ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:

Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, երբեք չեն ստիպի քեզ լացել:

Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և զգում է քո սիրտը:

Մարդուն կարոտելու ամենավատ տարբերակն է — լինել նրա հետ և հասկանալ, որ նա երբեք չի լինի քոնը:

Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ դուք տխուր եք: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

Դարձիր ավելի լավը և սկզբում փորձիր հասկանալ ինքդ քեզ, մինչև կհանդիպես նոր մարդու և կսպասես, որ նա քեզ հասկանա:

Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ձգտում անցկացնել այն ձեզ հետ:

Մի լացիր նրա համար, որ դա վերջացել է: Ժպտա, քանի որ դա եղել է:

Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք ցավ կպատճառեն քեզ: Շարունակիր հավատալ մարդկանց՝ ուղղակի լինելով մի փոքր ավելի զգույշ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»