Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մտորումներ

Հաջողություններ սիրո մեջ

Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում ենք այս հոդվածը, թե ինչպես հաջողության հասնել սիրո մեջ:

Սիրո մեջ հաջողության հասնելու կանոնները, կարծում եմ, շատ չեն տարբերվում կյանքում հաջողության հասնելու կանոններից: Ինչպես և կյանքում, այստեղ նույնպես հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել: Սա շատ կարևոր է: Ֆիլմերում հաճախ կարող եք տեսնել, թե ինչպես են աղջիկն ու տղան պատահական հանդիպում, ինչպես է նրանց մոտ ակամայից ամեն ինչ ստացվում, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք օգնում է նրանց: Բայց իրական կյանքում այդպես չէ: Դա չի նշանակում, որ կյանքում նման պատմություններ չկան կամ հրաշքներ չեն լինում: Իհարկե, լինում են, բայց հավանականությունը, որ դա կլինի հենց ձեզ հետ, շատ փոքր է: Այնպես որ, մի սպասեք դրան, մի սպասեք, որ ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, դուք ինքներդ պետք է ստեղծեք այդ «հրաշքները»: Սիրո մեջ հաջողության հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում անել ընդամենը մի փոքրիկ քայլ, որը շատերը չեն անում:

Եղեք համառ, բայց ոչ ձանձրացնելու աստիճան: Մի եղեք «կպչուն», մի հետապնդեք ձեր սիրելիին: Փորձեք անել ոչ թե այն, ինչ ձեզ է դուր գալիս, այլ այն, ինչը դուր է գալիս նրան: Մի խոսեք այն թեմաներով, որոնք ձեզ են հաճելի, այլ հասկացեք, թե ինչն է դուր գալիս նրան և խոսեք այդ թեմաներով: Եթե մերժում եք ստանում, մի «այրեք կամուրջները ձեր հետևից», հաճախ դա լինում է ակնթարթային որոշում և հետո ամեն ինչ հնարավոր է ետ բերել: Պատրաստ եղեք փոխվելու: Մենք միշտ սպասում ենք, որ դիմացինը պետք է փոխվի, որ նա պետք է մեզ համապատասխանի, իսկ մենք փոխվելու կարիք չունենք: Բայց դա այդպես չէ: Ամենակարևոր քայլերից մեկը, որը դուք կարող եք անել, փոխվել ինքներդ: Եթե սխալվում եք, ընդունեք ձեր սխալը միանգամից և ներողություն խնդրեք: Մի թողեք ձեր ինքնասիրությանը արգելքներ ստեղծել ձեր մեջ: Եղեք դրական, անընդհատ ժպտացեք, մի բողոքեք: Եղեք այնպիսին, որ ձեր կողքին գտնվելիս նրան թվա, որ աշխարհում ամեն ինչ հիասքանչ է, որ վատ բաներ չկան: Փորձեք գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Ավելի ամուր են այն զույգերը, որոնք ունեն ընդհանուր թեմաներ, որոնք ունեն նույն հետաքրքրությունները և շարժվում են նույն ուղղությամբ: Հարգեք նրա որոշումները, նույնիսկ եթե դա այն չէ, ինչին դուք սպասում էիք: Ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար:

Հոդվածի այս մասում կտանք ավելի պրակտիկ խորհուրդներ: Ձեր ապագա զույգի հետ անընդհատ մի խոսեք միայն սիրո թեմաներով: Սկզբում ավելի լավ է դարձեք լավ ընկերներ: Վերաբերվեք նրան այնպես, կարծես նա ձեր լավագույն ընկերն է: Թատրոն գնացեք, կինո գնացեք և պարտադիր չէ, որ լինեք երկուսով: Անակնկալներ մատուցեք: Արեք դա ոչ միայն տոն օրերին և ոչ միայն նվերների տեսքով: Ուղղակի պարգևեք նրան այնպիսի պահեր, որոնք երկար կմնան նրա հիշողության մեջ և միայն դրական հուշեր կարթնացնեն: Տղաներին: Երբեք մի մոռացեք Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, Վալենտինի օրը, Սուրբ Սարգսի օրը, Ձեր հանդիպման տարեդարձը և իհարկե՝ նրա Ծննդյան օրը: Այդ օրերին ողջ ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա և ոչ միայն նվերների տեսքով: Ծաղիկներ նվիրեք ձեր սիրելիին տարվա ոչ տոնական օրերին: Պարտադիր չէ, որ դա լինի հաճախ, բայց արեք դա:

Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

28 մեկնաբանություն

  • Շատ լավներ բայց ինչ անել երբ մեծ հեռավորություն է ձեզ բաժանում: Խնդրում եմ գրեք սրա մասին նույնպես:

  • Եթե հեղինակը տղա է 🙂 Luka ջան ավելի ճիշտ և էֆեկտիվ չէր լինի, որ դուք խորհուրդներ տաք աղջիկներին` ինչ-որ մակարդակում ընդհանրացնելով, թե ինչ են սիրում կամ ինչ չեն սիրում, նման հարաբերություններում ինչն է դուր գալիս կամ ինչը դուր չի գալիս տղաներին: Այդ դեպքում աղջիկներից ինչ-որ մեկն էլ կգրեր, թե իրենք ինչն են կարևորում նման հարաբերություններում, հետևաբար ինչպես իրենց պահեն տղաները:
    P. S. Ոչ թե ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար, այլ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ՆՐԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՄԵՆ ՄԻ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԹԱՆԿ ԼԻՆԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ!!! Այդ դեպքում էլ ցույց տալու խնդիր չի լինի, ամեն ինչ առանց դրա էլ պարզ կլինի, բա … 🙂

    • Երևի ճիշտ կլիներ Vanuhi ջան, բայց նման խորհուրդներ ես չէի ուզի տալ, եթե ընթերցող-տղաներից ինչ-որ մեկը ուզենա նման հոդված գրել, մեծ հաճույքով կհրապարակենք:

      🙂 2-րդ մասին հետ կապված էլ լրիվ համաձայն եմ, իրականում այդպես էլ պետք է լինի:

      • Barev dzez inj anel erb amusnacac es bayc siraharvumes u amen inj anum es vor shbumn sharunakvi bayc mtovi gitaqcumes vor da qez chi kareli bayc ches karum charajnortvel srtit u mtqit teladranqov

  • Ես էլ եմ կարծում, որ պետք չէ նման հարցերում խորհուրդներ տալ, որովհետև ինչքան էլ ընդհանրացնես,միևնույն է էս դեպքում ամեն ինչ առավել ինդիվիդուալ է:
    Բայց դե միևնույն ա մենակ տղաների մտքով կանցնի ինչ-որ բան ցույց տալ, եթե անգամ դա այդպես չէ, հետո էլ ասում են,որ աղջիկներն ավելի ձևամոլ են 🙂 🙂

    • 🙂 Չէ ձևականություն չկա Vanuhi ջան,

      ցույց տալ չի նշանակում ցույց տալ ինչ-որ բան, որը չկա, այդպես ասում են ուղղակի: Օրինակ , ասում են չէ “ցույց տուր քո ուժերը” կամ “ցույց տուր որ ինձ սիրում ես”: Այսինքն դա արդեն կա, բայց պետք է այնպես անել, որ դիմացինն էլ դա զգա..

  • Դե smile-երը նշանակում էին , որ կատակ էր(չնայած չկա կատակ, որի 90 %-ը ճիշտ չլինի 🙂 ) : Միգուցե դուք ճիշտ եք, ուղղակի երևի ինձ ա օտար արտահայտությունը, ես երևի երբեք չեմ ասի ” ցույց տուր, որ ինձ սիրում ես” : Եթե սիրում ես, դա արդեն ակներև է, ավելի վատ եթե ավելորդ անգամ դա ցույց տալու կարիք կա:

    • Դա լավագույն տարբերակն ա Վանուհի ջան, այսինքն այդպես պետքա լիներ, բայց միշտ չէ այդպես լինում… մի խոսքով, բարդա էս թեմաները … 🙂

  • Անկեղծ եմ ասում բլոգի գրառումները իմ կյանքում շատ բան են փոխել,բացի հենց այս թեմայից:Կխնդրեի նույնատիպ հոդված գրել աղջիկների համար/եթե հնարավոր է/:

  • хочу от всего сердца поблагодарить вас за такую большую и добрую работу!!!!!!!!!!!!!я каждый день с нетерпением жду вашего письма,эти статьи помогли мне во многом!!!!!!!!!!

  • Isk inch anel, erb axjike qo handep antarber che, du el nra: Duq erkusov handipum eq u heto na asum e, vor ynker uni (parzum es, vor edpisi ban chka u na qez xabel e): Mexavorn ov e?: Tqats unem edpisi axjka vra: Shpvum es grete tari u heto hopla …. parzapes tane mnacats sindromov tarapov oriodnerin arhamarel e petq … inch mi kamurj chayrel ? … to lav el petq a dinamit dnel u traqacnel …
    Mi angam davachanoxe krkin kdavachani … amusnakan kyanqum kogtagortsi ir voxj hmayqn u amusnun ir krkni tak kpahi !

  • Շնորհակալություն Լուկա, շատ լավն էր: Մնում է միայն այն իրականանա: Հուսով եմ, շոտով Ձեր բլոգը կդառնա Facebooki նման համաշխարհային:

  • Սիրում եմ, երբ առաջին հանդիպումը լինում է ֆիլմերի նման` ռոմանտիկ: Տանել չեմ կարողանում, երբ ընտանիքներով գալիս են ծանոթանալու, կամ էլ մնան մի բան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»