Աֆորիզմներ

Աֆորիզմներ հաջողության մասին

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի (Քոլին Թյորներ):

Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել (Ուիլյամ Շեքսպիր):

Ցանկացած ցանկություն տրվում է մեզ դրա իրականացման համար անհրաժեշտ ուժերով հանդերձ (Ռիչարդ Բախ):

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին (Ջոն Բերրիմոր):

Ամեն առավոտ ես արթնանում և ասում եմ ինձ. «Ես կարող եմ լինել լավ տրամադրությամբ կամ վատ տրամադրությամբ: Ես ընտրում եմ լավ տրամադրությունը» (Խարվի Մաքայ):

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը (Ալբերտ Էնշտեյն):

Մենք խորհուրդ ենք խնդրում այն ժամանակ, երբ գիտենք պատասխանը, բայց շատ ենք ուզում այն լսել (Էրիկա Յոնգ):

Մարդը կարող է փոխել իր կյանքը՝ փոխելով միայն դրա հանդեպ իր վերաբերմունքը (Ուիլյամ Ջեյմս):

Մենք ստանում ենք ոչ թե այն, ինչին արժանի ենք, այլ այն, ինչին հասնում ենք:

Երբեք մի կախեք գլուխը: Բարձր պահեք այն: Նայեք աշխարհի ուղիղ աչքերին (Հելեն Կելլեր):

Մարդը, որի բախտը բերել է, դա այն մարդն է, որն արել է այն, ինչն ուրիշները միայն պատրաստվում էին անել (Ժյուլ Վեռն):

Կյանքում գոնե մեկ անգամ Բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը: Բայց հաճախ հենց այդ պահին մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում (Մարկ Տվեն):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Մեր վաղվա պլաններին խանգարում են այսօրվա կասկածները:
    Դժվարությւոնը ծնում է դրանք հաղթահարելու միջոցներ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»