Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում:
Որպես ընդհանուր սահմանում, որը կբացատրի, թե ինչ է երջանկությունը կարող ենք ասել, որ այն գոհունակ հոգեվիճակ է, մարդկային կյանք, որը լի է ուրախությամբ ու բավարարվածությամբ:
Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, իսկ հետաքրքիր է արդյո՞ք մենք մաղթում ենք երջանկություն միմյանց: Այո՛, կարելի է ասել, որ այն ամենատարածված բառն է, երբ միմյանց բարեմաղթանքներ ենք ասում տարբեր իրարձությունների ժամանակ: Դա մի ընդհանուր մաղթանք է մարդկանց կողմից հնչեցվող, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր երջանկության բանաձևը: Շարունակ նա գտնվում է որոնումների մեջ: Ու իր համար կատարում է բացահայտումներ, թե ինչն է լավ կամ վատ իր համար: Մարդ արարածը որոնումների ընթացքում ունենում է հիասթափություններ, հուսալքություններ, տարբեր ուղիներ է փնտրում այդ վիճակներից դուրս գալու համար ու արդյունքը միևնույնն է մնում է այն, որ մարդը շարունակում է իր երջանկության որոնումը:
Մինչ մարդը շարունակում է իր փնտրտուքները, կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն ճանապարհով: Իսկ երբ ետ է նայում հասկանում է, որ չի գնահատել բազում պահեր, որոնք արժանի են երջանիկ կոչվելու: Նշանակում է, որ երջանկության բանաձևը շատ ավելի պարզ է ու հասանելի, քան մենք կարող ենք ենթադրել:
Պարզապես անհրաժեշտ է օրը սկսել այն զգացողությամբ, որ քո կյանքում ամեն ինչ դրական է: Ոչ թե լավ է լինելու, այլ ամեն ինչ արդեն լավ է: Պարե՛ք, ուրախացե՛ք, առավոտյան թեթև մարզանք արեք, օրը դարձրեք լի այն ամենով ինչը ձեզ ուրախություն է պատճառում, քայլեք այգում և վայելեք բնությունը:
Երջանկության էությունը կայանում է նրանում, որ նախ և առաջ մարդը պետք է իրեն երջանիկ դարձնի, եթե սկզբնական փուլում նա դա չանի, ապա նրա կյանքը դեպի լավը չի գնա երկար ժամանակ:
Ինքնախաբեություն է այն, որ մարդը մտածում է, որ ինքը երջանիկ կլինի, եթե իր կյանքում լինի այս կամ այն բանը: Բայց արդյունքը մեկն է, եթե մարդը ինքն իր ներսում չձևավորի երջանիկ վիճակ, ապա նա այդպես էլ կշարունակի վազել ինչ-որ ենթադրյալ երջանկության երազի ետևից:
Ժպտացե՛ք, եթե ցանկանում եք լինել երջանիկ, ծիծաղե՛ք, ուրախացե՛ք:
Մի փոքր դժվար է սկսել ժպտալ, մտածեք այդ ուղղությամբ, իսկ երբ սկսեք ժպտալ կգտնեք ձեր երջանկությունը:
Ուրեմն, ժպտացե՛ք և վերջ: 🙂
ես միշտ էլ համոզված եմ եղել, որ ժպիտը գերբնական ուժ ունի, անկախ ամենինչից, ամենածանր պահերին անգամ ինքը ամենամեծ օգնականն Է: Իրոք պետք է պարզապես ժպտալ, ու աշխարհը կրկին կգունավորվի..)
chishtaaa,,,,shat chisht xosqer en,,,es der shat poqr em,,bayc es xosqeri imast@ shat lav em haskanum
mard@ erganik e, erb erazum e apagai masin: datark jptalov ches erjankana !
ete ka havatarim mard koxit, uremn erjanik es. da im karciqn e
chnorhakalutiun! ergankutiun@ siruc ev atelutiunic durs` hogekan andorri meg e: Ain zgacmunq che, ail vichak:
Qani there mard@ pntrtuqi mej e, chi karox mard@ erjanik linel:
Erb erazum es apagai masin, aid jamanak el erjanik es:
Եթե մարդը երազում և սպասում է, որ օրերից մի օր հասնելով որոշակի բաների դառնալու է երջանիկ, իսկ այսօր համարում է իրեն դժբախտ, ապա դա մեծ հիմարություն է: Ձգտել պետք է, բայց այն ինչ այսօր ունես չտեսնել, չգնահատել և չերջանկանանալ չի կարելի: Եթե այսօր չես կարողանում երջանիկ զգալ քեզ, երբեք էլ չես զգա … Իսկ երբ այսօրը դառնում է անցյալ այնժամ կհասկանաս որ հենց այն ՞Այսօր՞ — ն էր երջանկությունը, որ կույր և հիմար լինելու պատճառով անցել է կողքովդ, իսկ դու կանգնել ես նրան մեջքով … Միշտ ել պետք է ձգտել և ավելի լավացնել կյանքը, չմոռանալով գնահատել այսօրը: Բայց արհեստականօրեն քեզ ստիպելով և համոզելով ել չի լինի, պետք է զգալ և հասկանալ դա:
bravo Voso, es qez het lriv hamamit em:
shat lavner(y)