Ո՞ւմ է պետք սովորել մտածել:
«Երևի երեխաներին, քանի որ ես ամբողջ օրը մտածում եմ և շատ լավ գիտեմ, թե ինչպես դա անել», — հնարավոր է կասեք դուք: Սակայն մտածողությունը խորապես ուսումնասիրող գիտնական Էդուարդ Դե Բոնոն գտնում է, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի բարելավելու իր մտածողության գործընթացը: Յուրաքանչյուր անհատ ասելիս հեղինակը չի չափազանցնում, քանզի նա փորձ ունի նաև շատ խելացի մարդկանց՝ նոբելյան մրցանակակիրների հետ աշխատելու և մեկնաբանում է, որ դասընթացից հետո նրանցից շատերն արձանագրել են մտածողության գործընթացի բարելավում: Իսկ ինչու՞ չօգտվել այս հրաշալի բացահայտումից: Առավել ևս որ տեխնիկաները չափազանց դյուրին են և խաղ են հիշեցնում:
PNI Մեթոդ
Շատերին է ծանոթ որոշում ընդունելուց առաջ խնդրի դրական և բացասական կողմերի կշռադատումը: Սակայն տվյալ դեպքում բացի դրականից (Positive) և բացասականից (Negative) հեղինակն առաջարկում է դիտարկել նաև հետաքրքիր (Interesting) հատկանիշները: PNI-ը թույլ է տալիս դիտարկել հարցը զերծ մնալով առաջին տպավորությունից և զգացողություններից: PNI-ը ցույց է տալիս, որ գաղափարը ոչ միայն կարող է լինել լավ կամ վատ, այլ նաև կարող է տանել դեպի այլ գաղափարների՝ դրանով իսկ ակտիվացնելով ստեղծագործական մտածողությունը (creativity):
Դիտարկենք PNI մեթոդը օրինակի վրա.
Դատողություն. «Բոլոր մեքենաները պետք է ներկվեն դեղին»
Դրական
- Հեշտ կլինի ճանապարհներին նկատել
- Հեշտ կլինի գիշերը տեսնել
- Խնդիր չի լինի, թե որ գույնը ընտրել
- Հեշտ կլինի արտադրողի համար
- Վաճառքի կետերը ավելի քիչ պահեստների կարիք կունենան
- Կբացառվի «թիթիզության» համար մեքենա ունենալը
- Մեքենաները լիովին կդառնան տրանսպորտային միջոց
- Եթե ներկը վնասվի, դժվար չի լինի նույն գույնի ներկ գտնելը
Բացասական
- Ձանձրալի է
- Դժվար կլինի ճանաչել սեփական մեքենան
- Դժվար կլինի գտնել մեքենան կայանատեղիում
- Դեղինի առատությունը կարող է հոգնեցնել աչքերը
- Ոստիկանության աշխատանքը կդժվարանա
- Ընտրության ազատությունը կսահմանափակվի
- Ներկ արտադրող ընկերությունները կարող են սնանկանալ
Հետաքրքիր
- Հետաքրքիր կլինի բացահայտել դեղինի նոր երանգներ
- Հետաքրքիր կլինի տեսնել արդյո՞ք մեքենաների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի
- Հետաքրքիր կլինի թե մարդիկ հեշտությա՞մբ կընդունեն առաջարկը, թե ոչ
Ակնհայտ է, որ մեթոդը ոչ միայն թույլ է տալիս անաչառ կշռադատել որոշման ուժեղ և թույլ կողմերը՝ զերծ մնալով հույզերից, այլև ստեղծել մտածողության այնպիսի մոդել, որտեղ յուրաքանչյուր փաստարկ հանդիսանում է ոգեշնչման և նորանոր գաղափարների ստեղծման աղբյուր:
Վեց գլխարկների մեթոդ
Այս մեթոդը թույլ է տալիս դիտարկել խնդիրը վեց տարբեր տեսանկյուններից: Պատկերացրեք, որ ունեք վեց կախարդական գլխարկներ, որոնցից յուրաքանչյուրը հաղորդում է Ձեզ գերբնական ուժ՝ ակտիվացնելու մտածողության որևէ մեկ տեսակ:
Կարմիր գլխարկ — հույզեր
Կարմիր գլխարկի շնորհիվ մարդն ամեն ինչ ընկալում է հույզերի և ինտուիցիայի տեսանկյունից: Այն օգնում է հասկանալ, թե ինչ ես զգում տվյալ խնդրի վերաբերյալ:
Սպիտակ գլխարկ — ինֆորմացիա
Կարմրին հակառակ ծայրահեղ իրատեսական է: Թույլ է տալիս հասկանալ խնդրի օբյեկտիվ կողմերը, վերլուծել առկա տեղեկությունները:
Դեղին գլխարկ — դրական կողմեր
Ներկայացնում է իրականությունը «արևի շողերի» ներքո, այսինքն ցույց է տալիս առավելությունները, փնտրում է ներդաշնակություն:
Սև գլխարկ — բացասական կողմեր
Քննադատությունն է՝ հասկանալու դժվարությունները, սխալները և անհամապատասխանությունները:
Կանաչ գլխարկ — ստեղծագործականություն
Սա աճի, նորարարության և նոր գաղափարների գույնն է: Թույլ է տալիս տեսնել զարգացում և պոտենցիալ:
Կապույտ գլխարկը — մտածողություն
Թույլ է տալիս մտածել մտածելու մասին, վերլուծել և գնահատել կատարած աշխատանքի արդյունքները:
Մեթոդը Ձեզանից չի խլի ավելի քան 5 րոպե, միևնույն ժամանակ կապահովի մտածողության բարձր արդյունավետություն և գիտակցվածություն: Կարևոր է չմոռանալ աշխատանքն ավարտելուց հետո հանել գլխարկները և խնամքով պահել մինչև դրանք կրկին Ձեզ պետք կգան 🙂
Նորամուծություն և ստեղծագործ մտածողությունը ըստ Դե Բոնոի
Հեղինակն առաջարկում է ստեղծագործ չհամարել յուրաքանչյուր միտք, որն արտասովոր է: Նա գտնում է, որ ստեղծագործ մտքի միակ չափանիշը օգտակարությունն է:
Վերլուծենք այն միտքը, որ դռներն այլևս պետք է ոչ թե ուղղանկյուն լինեն, այլ եռանկյուն: Անխոս գաղափարը նոր և արտասովոր է, սակայն որևէ գործնական արժեք չի ներկայացնում: Այսպես յուրաքանչյուր ինովացիոն և ստեղծագործ միտք պետք է անցնի օգտակարության և իրականությանը համապատասխանելու խիստ քննություն: Ըստ իս բացառություն կարող են կազմել միայն արվեստի բնագավառին վերաբերվող նորամուծությունները: Այսպիսով գաղափարներ առաջարկելուց փորձեք մտածել նաև դրանց իրականացման, կիրառական հատկանիշների և արդեն գոյություն ունեցող իրականությանը ինտեգրելու ուղղությամբ:
Հեղինակի մասին
Էդուարդ Դե Բոնոն մեր ժամանակակիցն է: Մալթայի արիստոկրատների ընտանիքից է: Փոքրուց նրան «Հանճար» են անվանել: Նա 15 տարեկանում ավարտել է դպրոցը: Մալթայի Համալսարանում ստացել է Բժշկական կրթություն: Այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել Օքսֆորդում /Անգլիա/: Հաջողակ սպորտսմեն է. Զբաղվել է թիավարությամբ, պոլոյով և մի շարք այլ սպորտաձևերով:
Նա դասավանդում է Հարվարդ, Օքսֆորդ, Քեմբրիջ և Լոնդոնի համալսարաններում, ինչպես նաև Մալթայի, Պրետորիայի, Անգլիայի և Եվրոպայի մի շարք այլ համալսարաններում: Ունի բժշկական և տեխնիկական գիտությունների դոկտորի կոչումներ:
Նա համարվում է դարի 250 ամենակարևոր ներդրումներ կատարած անձանցից մեկը:
Դե Բոնոն նաև առաջադրվել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի:
Նրա ընտանիքին է պատկանում անշարժ գույք Լոնդոնում, Մելբուրնում, Պիզայում, Նյու Յորքում և Մալթայում: Դե Բոնոն հայտնի է նաև կղզիներ գնելու հանդեպ սիրով և ունի կղզիներ Ավստրալիայի, Վենեցիայի շրջակայքերում և Բահամներում:
Shat hetaqrqir er. Shat shnorakalutyun, kcankanayi hachax tesnel nman hodvacner.
Շնորհակալ եմ գնահատականի համար: Հուսով եմ առաջիկա հոդվածները նույնպես Ձեզ դուր կգան:
Այսօրվանից սկսում եմ մտածել հանճարի պես!
Հրաշալի միտք է
SHAT SHNORHAKALUTYUN HETAQRQIR HODVACI HAMAR.KCANKANAYI TESNEL NMANATIP HODVACNER.HUSOV EM KLINI.
Shnorhakalutyun hodvci hamar.
Հետաքրքիր, արդիական և միաժամանակ հեշտ իրագործելի… Շնորհակալություն հոդվածի համար 🙂 Ուզում եմ էլի հոդվածներ տեսնել Ձեր խմբագրությամբ 🙂
atpad)