Հաջողության գաղտնիքներ

Մի թողեք որ Ձեզ «սպանեն» կենցաղային խնդիրները

Մեր բոլորիս կյանքում էլ լինում են կենցաղային տարբեր իրավիճակներ՝ սառնարանն է փչանում, համակարգիչն է կախում, վերևից ջուր է կաթում, ճաշը անհամ է ստացվում, անհրաժեշտ է գնումներ կատարել, տունը մաքրել, ջահը փոխել, ինտերնետ քաշել և այլն: Այդ իրավիճակներն անխուսափելի են և առօրյայում միշտ էլ ծագում են նման խնդիրներ, որոնք անկանխատեսելի են: Կենցաղային խնդիրներ: Երբեմն մարդիկ այդ կենցաղային խնդիրներին շատ լուրջ են վերաբերվում: Բայց դա այն չէ, ինչին պետք է լուրջ վերաբերվել: Եթե դուք ուզում եք «գրավել աշխարհը», ապա ինչպես դուք կարող եք անել դա, եթե ձեզ համար լրջություն են ներկայացնում կենցաղային այդ մանրուքները:

Ինչո՞ւ ենք ընտրել նման վերնագիր հոդվածի համար: Որովհետև կենցաղն ու առօրյա հոգսերն իրոք շատ հաճախ «սպանում են» մարդուն, նրա երազանքներն ու նպատակները: Շատերը պատկերացնում են իրենց ապագան փայլուն ու բախտավոր, բայց այդ պատկերացումները անմիջապես ցրվում են, երբ նրանք մտնում են կենցաղ: Բայց հասկացեք ամենակարևորը: Այստեղ նույնպես մեղավոր են ոչ թե արտաքին գործոնները, այլ մենք և իրերի հանդեպ մեր վերաբերմունքը: Մենք ինքներս ենք լուրջ վերաբերվում նրան, ինչին պետք չէ լուրջ վերաբերվել: Մենք ինքներս ենք լցնում մեր ուղեղը այնպիսի մտածմունքներով, որոնք մեր կյանքում լուրջ փոփոխություններ չեն մտցնելու՝ տեղ չթողելով այնպիսի մտածմունքների համար, որոնք իրոք կարևոր են:

Կենցաղային խնդիրները մանրուքներ են՝ իրոք մանրուքներ: Սովորեք դրանց վերաբերվել այդպես, եթե մեծ, գլոբալ նպատակներ ունեք: Ես տեսնում եմ, թե ինչպես են շատերը այնպես լուրջ վերաբերվում, օրինակ, նոր տարվա սեղանին, կարծես դա շատ լուրջ մի հարց է: Կամ ինչ-որ մեկի մոտ արդուկն է փչանում և նա այնպես ծանր է դա տանում, կարծես ինչ-որ շատ լուրջ բան է եղել: Ես հասկանում եմ, որ հաճախ պատճառը ֆինանսներն են, չէ՞ որ միգուցե մարդը չունի այդ գումարը արդուկը վերանորոգելու կամ նորը գնելու համար: Բայց դրա մասին մտածելով և տանջվելով արդուկը չի աշխատի: Ավելի լավ է մտածել ստեղծել այնպիսի կյանք, որ արդուկ սարքելը այլևս խնդիր չլինի, այլ ոչ թե ուղեղը ծանրաբեռնել կոնկրետ խնդրով: Նման խնդիրներ անընդհատ լինելու են: Մեկը լուծեք, հայտնվելու է մյուսը, հետո մյուսը… մյուսը և այլն: Ամեն անգամ դրանց վրա կենտրոնանալով գլոբալ խնդիրը չի լուծվում: Ձեր մտքերը, մտածմունքներն ու ջանքերը ուղղեք ճիշտ ուղղությամբ:

Այսուհետև, եթե ձեր առօրյայում ինչ-որ կենցաղային խնդիր է առաջանում, լուծեք այն արագ, առանց երկար մտածմունքների, առանց դրան լուրջ վերաբերվելու, առանց տխրելու, առանց ուղեղը ծանրաբեռնելու, կարծես ինչ-որ մանրուք է եղել, որը շուտով կվերացնեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Դե կարծում եմ` հեղինակը գիտեր, որ պետք էր նման հոդված հենց կիրակի օրը տեղեդրել, չէ? 🙂 Իսկ հակառակ երևույթն էլ ա “սպանում”, երբ չափազանց անտարբեր ես վերաբերվում կենցաղին? 🙂

  • Կիրակին ուղղակի համընկեց Վանուհի ջան 🙂 Սպանել հաստատ չեմ կարող ասել, բայց չափազանց անտարբեր էլ պետք չի, ուղղակի պետք է թեթև վերաբերվել ու դրա վրա շատ ժամանակ չծախսել, այսինքն արագ կողմորոշվել:

  • Կենցաղային մանրուքներով ժամանակ առ ժամանակ զբաղվելն ինձ օգնում է ցրվել գործնական միջավայրից և խնդիրներից, այնպես որ կարող եմ ասել, թե դրանք, ընդհակառակը, “կենդանացնում են”, նոր ուժեր են հաղորդում աշխատանքի համար:

  • համընկավ ))) բայց դե ինձ թվում է, որ չի համընկել, “նյուխ” ասվածն է էստեղ գործել, որովհետև շատ հաճախ կիրակին դառնում է ոչ թե հանգստյան օր, այլ օր, որն ամբողջւթյամբ նվիրում ես կենցաղային խնդիրներին:

  • Կենցաղային խնդիրներին մոտիկից ընդունելով միշտ էլ անհանգստություն է պատճառում , իսկ անհանգստացող միտքը դժվար է թէ ընկալում թե մտածում հետագա պլաների մասին, մի առիթով ես աստվածաշնչում հանդիպելեմ նման ուղություն ” Հանդարտ սիրտը կյանք է մարմնին” : Նման դիրքում իսկապես կարողես քո մտքերը իրականություն դարձնել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»