Հաջողությունը՝ շատ փողը չէ: Շատ կարևոր է կյանքում ունենալ ֆինանսական գիտելիքներ և կարողանալ ղեկավարել սեփական ֆինանսները, բայց շատ փող ունենալը պետք չէ գերնպատակ սարքել: Փողը ընդամենը հետևանք է, որն առաջանում է կախված նրանից, թե ինչ ենք մենք ստեղծում, ինչպես ենք աշխատում, ինչքան ենք նվիրվում, ունենք երևակայություն, թե ոչ, հանուն ինչի ենք աշխատում: Միայն շատ փող ունենալով երջանիկ չեն դառնում, միայն շատ փողի համար մարդիկ Ձեզ ավելի շատ չեն սիրում, միայն շատ փողը Ձեր բոլոր խնդիրները չի լուծում: Փողը ընդամենը գործիք է, որը լավ մարդու ձեռքում կարող է լավ գործեր կատարել, իսկ վատի ձեռքում՝ վատ: Ուղղակի այդ գործիքը պետք է կարողանալ օգտագործել:
Մի պահ պատկերացրեք, որ դուք ունեք 1 մլն դրամ… Ի՞նչ եք անելու այդ գումարով: Լավ հեռախոս կգնեք, ասենք iPhone 4S, դա արդեն մոտ 350 000 դրամ, նոր զգեստներ մեկ-երկու հատ` 200 000 դրամ, լավ կոշիկ` 50 000 դրամ, կգնաք Եգիպտոս հանգստանալու` 300 000, տակը կմնա 100 000 դրամ, դա էլ արդեն հետաքրքիր թիվ չէ: Եվ ինչ, այդ գումարով դուք ավելի երջանի՞կ դարձաք: Դե, ինչ-որ պահի միգուցե այո, բայց ընդհանուր առմամբ, խոստովանեք, որ ոչ: Իհարկե դուք կարող եք առարկել, որ 1 մլն դրամը դա այն գումարը չէ, որը կարող է Ձեզ երջանիկ դարձնել, քանի որ Ձեր պահանջները շատ ավելի բարձր են: Լավ, այդ դեպքում Ձեր վրա երկնքից 1 մլն ռուսական ռուբլի է թափվում, ինչը մոտավորապես համարժեք է 12 մլն դրամի կամ 31 հազար դոլարի: Դուք միանգամից տաս տարվա Մերսեդես եք գնում, ինչը Ձեզ վրա կնստի մոտ 12 հազար դոլար, գնում եք հանգստանալու Իսպանիա` ևս 4 հազար, լիովին փոխում եք Ձեր զգեստապահարանը և այլն և այլն: Եվ ինչ, այդ ամենից հետո դուք երջանի՞կ եք: Իհարկե, դուք կրկին կառարկեք, որ 1 մլն ռուբլին դա լուրջ թիվ չէ, այ եթե 1 մլն դոլար լիներ, ապա իրերի դասավորությունը Ձեր կյանքում կտրուկ կփոխվեր: Ես անկեղծ այդպես չեմ կարծում: Հարուստ լինելը իհարկե կարող է շատ օգնել, բայց միայն այն դեպքում, երբ դուք գիտեք, թե ինչպես այդ հարստությունը օգտագործել:
Մի մոռացեք, որ կյանքում կան մնայուն շատ այլ արժեքներ, որոնք ավելի կարևոր են, քան դրամի պարունակությունը մեր գրպանում, իսկ փողը հայտնվում է որպես դրանց արդյունք: Եվ վերջում, եկեք հասկանանք, թե ի՞նչն է մեզ հաջողակ դարձնում: Մի քանի օր առաջ ես այսպիսի բան հանդիպեցի. «Հաջողությունը երջանկության բանալին չէ, երջանկությունն է հաջողության բանալին: Եթե դուք սիրում եք այն, ինչ անում եք` դուք հաջողակ կլինեք» կամ անգլերեն տարբերակը — “Success is not the key to happiness. Happiness is the key to success. If you love what you are doing, you will be successful”.
Շարունակելի…
hetaqrqir er))))
Մի գրքում նման բան կարդացի. հարեւանը բողոքում է, որ լավ չի ապրում քիչ վաստակելու պատճառով ու ասում է, որ եթե այնքան փող ունենար, որքան հարեւանը, խնդիրներ չէր ունենա: Իսկ այդ նույն հարեւանն էլ ասում էր, որ իրեն էլ չի բավականեցնում իր բարձր աշխատավարձը: Նրանք ուղղակի ավելի շատ ծախսում էին, քան՝ վաստակում
Լիովին համաձայն եմ Ձեզ հետ և կարծում եմ դրա համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ Ձեռք բերել 🙂