Թերևս կան բաներ աշխարհում, որ բացառապես բոլոր մարդկանց իրար նման են դարձնում. դրանցից մեկը երջանկության ձգտումն է: Բոլորս էլ ապրում ենք այդ Մեծ Երջանկությանը որոնելով, բայց արդյո՞ք բոլորս ենք ընդունում կամ ընկալում, որ այն մեզ տրվում է փոքրիկ — փոքրիկ չափաբաժիններով. այն ստանում ենք անհավասար ` երբեմն շատ ավելի քիչ, երբեմն ` շատ ավելի շատ:
Հաճախ ուղղակի հոգնում ես` լսելով, թե ինչպես են բողոքում առօրյայից, ունեցած անհաջողություններից, չիրականացված երազանքներից, բայց այս դեպքում ևս մենք բոլորս իրար նման ենք: Միանշանակ` ապրելը ոչ մեկի համար էլ նախօրոք գրված պիեսի բեմադրում չէ. կան վերելքներ, վայրէջքներ, անհաջողություններ ու կորուստներ: Մեր տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում իրականությանը. հաշտվու՞մ ենք նրա հետ, բողոքո՞ւմ նրանից, թե՞ փորձում փոխել այն: Ինչպիսին էլ լինի որոշումը, գոնե մի պահ պետք է ծանոթանալ իրականության հետ, փորձել նրան ճիշտ գնահատել ու ապա շարժվել առաջ: Սովորաբար Իրականությունը սկսվում է առավոտյան. արթնանալիս առաջին միտքը պայմանավորում է օրվա սկզբի հաջողությունը: Որքան դրական լինեն այդ առաջին էմոցիաներն, այնքան էներգիայով լեցուն կլինի առօրյան, չէ՞ որ դրական էմոցիաներն անսպառ էներգիայի աղբյուր են: Երբեմն նույնիսկ լավ տրամադրությունը որոշակի աշխատանքի արդյունք է, որի համար չպետք է ջանք խնայել, միևնույնն է օգուտն ավելի մեծ է ստացվելու: Փորձեմ նկարագրել մի առավոտ, որ համոզված եմ, կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել եք…
“6:30, 7:49… 8:24 ու հանկարծ 8:50… Ժամանակը չի անցնում, բայց նրան չեն էլ սպասում: Աննպատակ օր, երբ ոչինչ չես պլանավորել ու իր իմաստով ավելի դատարկ է, քան նախորդը ու գուցե ավելի իմաստավոր, քան կլինի հաջորդը: Աչքերը բացելուն պես միայն նոր ծանրության զգացում, որը կարծես սեփական թոքերում նստած լինի: Ամեն ներշնչումից հետո արտաշնչումն ավելի է դժվարանում: Մարմնի յուրաքանչյուր բջիջը հոգնածություն է կրում, այն ամբողջությամբ ցավում է. ցավ, որ կարծես սրտից է ճառագայթվել, ինչ-որ տարօրինակ սարդոստայնով տեղափոխվել գանգի ներսը, իսկ այնտեղից էլ նեյրոնների ընթացքով հաղորդվել մկաններին, մաշկին, անգամ հասել մինչև ոսկրերը: Միակ դրդող հանգամանքը, որ ստիպում է արթնանալ ստամոքսի այրող ցավն է: Քա՛ղց, միթե՞ սա է այն միակ պատճառը, որի համար շարունակում ես ապրել… Դադարում ես հաճույք զգալ, սնունդը դառնում է հասարակ վառելանյութ, որպեսզի շարունակես տառապել, տալիս է էներգիա, որը միայն ինքդ քեզ տանջելու վրա ես ծախսելու: Գուցե անգամ արժե դադարել սնվել, ոչնչանալ, սպառվել, անհետանալ……. Բայց հենց այստեղ էլ նկատում ես կյանքի ամենամեծ պարադոքսը. ձգտում ես ապրել, երբ իրականում հոգիդ հրաժեշտ է տվել անգամ փոքրիկ ուրախություններ ընկալելու ընդունակությանը…”
Մարդիկ սիրում են տանջվել ու այն պատճառով, որ իրենց մեջ բավարար ուժ չեն գտնում պայքարելու իրենց երջանկության համար: Հեշտությամբ հաշտվում են իրենց թվացյալ դժբախտության հետ: Թվացյալ, որովհետև փոխելու դեպքում այն դադարում է դժբախտություն լինելուց, այլ ընկալվում է որպես Հնարավորություն: Նույն առավոտը կարող էր բացվել միանգամայն այլ կերպ. օրինակ լի հույսով ու սպասումներով: Անգամ, երբ Իրականությունը ստիպում է հաշտվել իր հետ և ոչ մի հնարավորություն չի տալիս իրեն փոխելու, ապա Երջանկությանը փնտրելու փոխարեն պետք է սկսել այն Կառուցել հենց Իրականության հարևանությամբ: Մի գավաթ թեյ սիրած խմորեղենի հետ, հաճելի երաժշտություն մարմնամարզության հետ, փոքրիկ հաճոյախոսություններ հարազատներին ու ընկերներին, մի քանի հանճարեղ մարդկանց դրական մտքեր և հավատ սեփական ուժերի հանդեպ: Ամեն ինչ, ա՜խր կարող է միանգամայն այլ ընթացք ստանալ :
Այսպես, թե այնպես երկու դեպքում էլ աչքերը բացելու հետ մեկտեղ մենք ընտրություն ենք կատարում ու թո՛ղ այդ ընտրությունը միայն Երջանկություն բերի…
Այս հոդվածը իմ այսօրվա դրական էներգիայով լիցքավորումն էր:)
Աստղիկ ջան շնորհակալություն շատ լավ հոդվածի համար ու բարի գալուստ Հաջողության բլոգ! 🙂
Մեզ էլ շատ դրական լիցքեր հաղորդեց
Այո, Աստղիկ ջան, մեր կյանքը իր հաջողություններով ու վրիպումներով մեր կատարած ընտրության արդյունքն է :), ուստի մեր ամենօրյա ընտրությունը խիստ կարևոր է:
Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդ ինքն է կերտում սեփական հաջողությունը, սեփական զգացմունքները և, ընդհանրապես կյանքը: Վերջերս մի տեղ կարդացի, որ ցանկացած իրադարձության և վերջինիս մարդու վրա ազդելու միջև կա վայրկյանի 1/100000-ով չափվող ժամանակահատված, երբ տվյալ ազդեցությանը ենթարկվող մարդն ինքն է որոշում, թե մասնավորապես ինչ զգացումներով է պայմանավորված լինելու այդ ազդեցությունը: Հեղինակն այն անվանում է “աստղային ժամ”:
լավ էր ասված մարդիկ սիրում են տանջվել, դրա համար էլ չենք պայքարում մեր երջանկության համար: Օրը բացվում է, իսկ մեզանից ոչինչ կախված չէ իհարկե մենք միշտ ակնկալում ենք բարին ու լուսավորը
Я думаю, что надо смотреть на каждую утреннюю зарю, как на начало твоей жизни, и на каждый закат солнца, как на конец ее. Пусть каждая из этих кратких жизней будет отмечена каким-нибудь добрым поступком, какой-нибудь победой над собой или приобретенным знанием. И еще, кто может наполнить каждое мгновение глубоким содержанием, тот бесконечно продлевает свою жизнь. Нет не одного счастливого человека, который не ценит свои трудности и не благодарит судьбе за них!!! Очень мудрая и практичная статья!!! Класс 🙂
Shnorhakalutyun jerm @ndunelutyan hamar !
Naxkinum erbeve chei porjel grel inch-vor tex hraparakelu npatakov…. Anchap urax em, vor jez dur e ekel.
՜Շատ լավ ե ասված,բաըց ես հավատւմ եմ ճակատագրին
ՈԻ խորհում եմ մտահոգված
Աչքս հույսի ծովին
Թե, երբ պիտի այս կարճ կյանքում
Լավ գտնի լավին՜՜
MARDu erjankutyun@ inqnakatareliutyan mej a Astghik . Menq erjankanum enq ayn jamanak erb tzerqberumner enq unenum kyanqum . Kap cuni inc enq tzerq berum. U da sat karch a tevum . Dra hamar el menq mist mez djbaxt enq hamarum . Sranic hetevutyun vor erjanika anban u himar mard@ . @nenc vor ete menq mez djbaxt enq hamarum da normala . Ham el mardik voronq havatum en irenc arjaniqnerin pativ en en hamarum djbaxt linel@ vorpizi cuyc tan te inchqan dajan e gtnvel chakatagir@ irenc nkatmamb .
Ամենահավոր բանը ինքնախղճահարությունն է, երբ սկսում ես խղճալ ինքդ քեզ ու զբաղվում ես միայն դրանով, կյանքդ անիմաստ է դառնում: Աստղիկի առաջարկը տեղին էր, պետք է արթնանալուց հետո ՃԻՇՏ ընտրություն կատարել ;0
Shnorhakal em mekanabanutyan hamar hargeli Gohar. Karcum em, vor menq bolors el pntrum enq haytni chshmartutyunner, voronq inqners el gitenq, bayc koxqic lselis el aveli enq imastavorum. Mianshanak, orva drakan skizb@, drakan emocianer@ hnaravorutyan en talis poqrik hajoxutyunnerov hastatun araj qaylel.