Օգտակար խորհուրդներ

Երբ ջղայնացած եք լինում` քնե՛ք

Առօրյայում կարող է լինել հազար ու մի պատճառ, ինչից մենք կարող ենք ջղայնանալ: ՀԻՇԵՔ` երբեք մի կայացրեք կարևոր որոշումներ, երբ դուք ջղայնացած եք: Սովորաբար ջղայնացած մարդը չի տիրապետում իրեն և անում է այն, ինչ չէր անի հանգիստ վիճակում: Մենք բոլորս էլ հասարակ մահկանացուներ ենք և ինչքան էլ փորձենք հանգիստ պահել մեզ և ղեկավարել մեր զգացմունքները, երբեմն լինում են պահեր, երբ մենք չենք կարողանում մեզ ղեկավարել և դուրս ենք գալիս ափերից: Մեկի մոտ դա լինում է ամիսը մեկ, մյուսի մոտ` 10 տարին: Կարևորը, նման պահերին որոշումներ չկայացնելն է: Գիտե՞ք ինչ եմ անում ես, երբ ջղայնացած եմ լինում: Քնում եմ:

Քնելն ինձ օգնում է: Չնայած արդեն երկար ժամանակ է, ինչ ես սովորել եմ չջղայնանալ, բայց ժամանակին, երբ ես ջղայնանում էի, ես գիտեի, որ հիմա պետք է ուղղակի գնամ քնեմ և երբ զարթնեմ, ամեն ինչ արդեն լավ է լինելու: Եվ իրոք այդպես էլ լինում էր: Զարթնելուց հետո ես չէի ցանկանում անել այն, ինչ պատրաստվում էի անել մի քանի ժամ առաջ: Ցանկացած որոշում, որը ես կայացրել եմ ջղայնացած ժամանակ, սխալ է եղել: Քնելով` դուք հնարավորություն եք ստանում բերել ձեր ուղեղը հանգիստ վիճակի: Իսկ հանգիստ վիճակում ձեր ուղեղը օգնում է ձեզ, այլ ոչ թե խանգարում: Ինչքան էլ դժվար լինի, փորձեք ջղայնացած պահերին շուտափույթ որոշումներ չկայացնել: Համոզեք ինքներդ ձեզ, որ հիմա պետք է գնաք քնեք և միայն զարթնելուց հետո նոր որոշում կայացնեք: Համոզված եղեք, որ հիմնականում զարթնելուց հետո դուք այլևս չեք անի այն, ինչ պատրաստվում էիք անել, քանի որ դա իրոք պետք չէր անել: Հասկացեք ամենակարևորը: Ջղայնացած ժամանակ մարդը ոչ թե ուժեղ է, այլ թույլ և խոցելի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Հրաչ ջան, ըհը… բոլորդ ջղայնացել-քնել եք, բայց ես հանգիստ եմ, ու քունս չի տանում:

    Այն, որ ջղայնացած ու բուռն էմոցիաների ներքո կայացրած որոշումդ շատ հավանական է, որ սառը գլխով դատելիս ծիծաղելի թվա՝ լրիվ համաձայն եմ: Բայց նման վիճակում վեր կենալ ու գնալ-քնել… իմ մոտ հաստատ չի ստացվի:

    Խորհուրդ են տալիս նաեւ մաքուր օդին քայլել, կամ ռելաքս-մեղեդիներ լսել: Բայց կա ջղայնանալու մի մակարդակ, որ հանգստացնող բոլոր միջոցները կարող են ավելի բորբոքել:

    Մնում է մի բան. ինքնատիրապետել, զսպել ու չհասնել ջղայնության այդ անվերահսկելի աստիճանին:

  • Իսկ մի ժամանակ վստահ էի, որ զայրույթը աֆֆեկտի ազդեցություն է թողնում ու երբեմն դրական հետևանքներ ունի:

  • Իսկապես այդպես է ջղային վիճակում մարդը չի կարող իրավիճակը ճիշտ գնահատել, ուստի սխալվելու հավանականությունը շատ մեծ է 🙂

  • Չեմ կարծում, թե քնելը ամենալավ միջոցը լինի:

    Ջղայնացած վիճակում մենք ձեռք ենք բերում բացասական էներգիայի որոշակի քաննակություն:
    Կարող ենք ընտրել 2 եղանակ:

    1. Այդ էներգիան օգտագործել որևէ կերպ ներսից դուրս հանելու համար

    օր.` հիշել որևէ գործ, որ կիսատ է եղել, ու էներգիան փխակերպելով, իրականացնել այդ
    կամ գոռալ, բարձի վրա թափել զայրույթը, տունը մաքրել… և այլն:

    2. Էներգիան թողնել ներսում:

    Ինքս ջղայնացած ժամանակ, նախ գրում եմ , թղթին եմ հանձնում տաքացած մտքերս, հետո նոր սկսում եմ ինչ-որ բան ձեռնարկել:
    Հիանալի օգնում է: Մի գուցե Ձեզ էլ օգնի 😉
    Օր.` քնել, կամ ոչինչ չձեռնարկել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»