Իրար ձեռք սեղմելու սովորությունը մարդկանց մոտ գալիս է դեռ հին ժամանակներից: Նախկինում, երբ մարդիկ հանդիպում էին, նրանք դեպի իրար էին պարզում իրենց բաց ափերը, որպեսզի ցույց տան, որ անզեն են: Այդ ժեստը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների և առաջ են գալիս մի շարք այլ ժեստեր, որոնցից է օրինակ ձեռքով ողջույնը օդում: Իսկ հին ժամանակների ողջույնի ժամանակակից տարբերակը կայանում է նրանում, որ մարդիկ իրար են պարզում ձեռքերը և սեղմում:
Ենթադրենք, դուք նոր մարդու եք հանդիպում և որոշում եք ողջունել նրան ձեռքսեղմումով: Այդ ձեռքսեղման միջոցով դուք կարող եք այնպես անել, որ դիմացինը ձեր մասին երեք բան մտածի: Առաջինը, գերակայություն. «Այս մարդը փորձում է ինձ վրա ճնշում գործադրել: Պետք է նրա հետ զգույշ լինել» (նկ. 1): Երկրորդը, հնազանդություն, զիջողականություն. «Ես կարող եմ այս մարդու վրա ճնշում գործադրել: Նա կանի այնպես, ինչպես ես եմ ցանկանում» (նկ. 2): Երրորդը, հավասարություն. «Ինձ դուր է գալիս այս մարդը: Մենք նրա հետ հեշտ լեզու կգտնենք» (նկ. 3): Այդ ինֆորմացիան փոխանցվում է ոչ գիտակցաբար, բայց դրան պատրաստվելու և նպատակային կիրառելու դեպքում ձեռքսեղման միջոցով դուք կարող եք անմիջական ազդեցություն թողնել այլ մարդկանց հետ ձեր հանդիպման արդյունքի վրա:
Եթե դուք մարդուն բարևում եք նկ. 1-ում պատկերված ձևով (ձերը սև մանժետով ձեռքն է), ապա դուք փորձում եք ասել նրան, որ այդ մարդու հետ շփման ժամանակ դուք ուզում եք լինել իրադրության ղեկավարը: Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հետազոտության մասնակից 54 առաջադեմ և բարձր ադմինիստրատիվ օղակներին պատկանող մարդկանցից 42-ը ոչ միայն առաջինն են մեկնել ձեռքը, այլ նաև օգտագործել են ձեռքսեղման հենց այդ տարբերակը:
Երբ դուք դիմացինին մեկնում եք ձեռքն այնպես, որ ափը հայտնվում է վերևում (նկ. 2), դրանով դուք ցույց եք տալիս նրան ձեր հնազանդությունը: Դա երբեմն անհրաժեշտ է լինում այն ժամանակ, երբ դուք ցանկանում եք նախաձեռնությունը տալ դիմացինին կամ թույլ տալ նրան զգալ իրեն իրավիճակի տերը:
Իսկ երբ բարևելիս երկու ձեռքերն էլ մնում են ուղղահայաց վիճակում (նկ.3), դա ցույց է տալիս, որ երկու մարդիկ էլ մոտենում են իրար փոխըմբռնմամբ և փոխադարձ հարգանքով: Այդպես են հիմնականում բարևում իրար բոլոր սովորական մարդիկ:
Հ.Գ.
Մարդու ժեստերի մասին պատմող բոլոր հոդվածները կարող եք կարդալ այստեղ:
Փաստորեն գրեթե բոլոր կանայք ձեռքսեղմման ժամանակ կանխավ արտահայտում են իրենց իրադրության տեր լինելու ցանկությունը` ձեռքը մեկնելով առաջին նկարի պես, իսկ գրեթե բոլոր տղամարդիկ` իշխվելու ցանկությունը կամ պատրաստակամությունը` ձեռքը մեկնելով երկրորդ նկարի պես:))