Լսել ե՞ք նման խաղի մասին, երբ ձեռքի տակ եղած անպետք իրերը սկսում ես փոխանակել ավելի արժեքավոր իրերով, դրանք էլ իրենց հերթին և այդպես շարունակ:
Այսպես, 26-ամյա կանադացի Կայլ Մակդոնալդը, սկսելով հասարակ կարմիր ամրակից, կարողանում է փոխանակել այն երկհարկանի առանձնատան հետ: Դրա համար նրանից պահանջվում է ընդամենը 1 տարի:
2005 թվականին Կայլը բացում է կայք, որում հայտարարում է, որ մտադրված է փոխանակել ամրակը տան կամ նույնիսկ կղզու հետ: Սկզբում նա փոխանակում է ամրակը գրիչի հետ: Վերջինս նա փոխանակում է «երջանկություն բերող թալիսմանի» հետ: Թալիսմանը նա փոխանակում է խորովածի մանղալի հետ (հավանաբար փոխանակողը մեր հայրենակիցն է եղել 🙂 ): Մանղալը նա փոխանակում է գեներատորի հետ, իսկ գեներատորն էլ մեկ տակառ գարեջրի հետ:
Այդ պահից սկսած Կայլը որոշում է, որ միայն Կանադայի սահմաններում նա դժվար թե կարողանա իր մտահաղացումն իրականացնել և կայքում գրում է, որ պատրաստ է մեկնել Միացյալ Նահանգների ցանկացած կետ: Արդյունքում, նրան հաջողվում է փոխել մեկ տակառ գարեջուրը ձնագնացի հետ:
Այդ պահին Կայլի կայքն արդեն մեծ հանրաճանաչություն էր ձեռք բերել: Նրան հրավիրում են Կանադական հեռուստաընկերության թոք-շոուներից մեկը, որում նա հայտարարում է, որ պատրաստ է մեկնել ցանկացած վայր, բացի Յակխ անունով քաղաքից (թարգմանաբար նշանակում է «ինչ զզվելի է»): Հաղորդման վերջում նրան զանգահարում և առաջարկում են փոխել ձնագնացը դեպի Յակխ ուղևորության հետ:
Այդ ուղևորությունը Կայլը փոխում է բեռնատարի հետ, որն էլ իր հերթին փոխում է Տորոնտոյի ձայնագրման ստուդիայում 30 ժամ անվճար աշխատանքի հետ: Այնուհետև նրան զանգահարում է մի սկսնակ երգչուհի, որն ուներ տուն Կոլորադոյում: Նա առաջարկում է փոխանակել իր տանը 1 տարի անվճար բնակվելու իրավունքը ստուդիայի հետ պայմանագրի հետ:
Մեկ տարի բնակվելու իրավունքը Կայլը փոխանակում է Էլիս Կուպերի (Alice Cooper) հետ երեկո անցկացնելու հետ, որն էլ փոխանակում է ներսում փոքրիկ արձանիկներով ճենապակե գնդի հետ: Նման գնդերի կոլեկցիոներ, դերասան Քորբին Բրենսենը (Corbin Bernsen) առաջարկում է փոխանակել խաղալիքը իր ֆիլմում դերի հետ: Նոր ֆիլմում խաղալու իրավունքն էլ Կայլը փոխանակում է մի ամբողջ տան հետ: Փաստորեն, սկսելով հասարակ ամրակից՝ վերջիվերջո Կայլին հաջողվում է փոխանակել այն տան հետ:
Հ.Գ.
Այ քեզ երևակայություն: Ահա թե ինչի է հնարավոր հասնել նույնիսկ ոչնչից, միայն թե լինի ցանկություն ու մի քիչ երևակայություն:
Հրաշալի հոդված էր` իրական հեքիաթ, որին երիտասարդը հասել է իր համառությամն ու հնարամտության շնորհի 🙂
Շատ մոտիվացված երիտասարդ է 🙂 երևակայության մասին էլ խոսք չկա 🙂
Iskapes miayn cankutyun e petq u dran hasnelu shat mec hamarutyun, shat hetaqrqir hodvac er.
Երևի կարդալուց բոլորը մտածում են իրանք էլ անեն))))))
իրոք որ շատ լավ հոդված էր,մանավանդ Ձեր վերջին մեջբերումը.
Մերսի Գագիկ ջան:
փաստորեն Յակխ-մեր յախկ բառն ա էլի 🙂
Հա 🙂