Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ամեն ինչի մեջ տեսեք լավը

Տղամարդը գալիս է ընդունվելու որպես պահակ Microsoft ընկերությունում: Կադրերի բաժնի մենեջերը սկզբում նրան տալիս է մի քանի հարցեր, ապա առաջարկում է ոչ մեծ տեստ և վերջում հայտնում է իր որոշումը.
— Դուք ընդունված եք: Թողեք Ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի մենք կարողանանք կապվել Ձեզ հետ և հայտնել, թե ուր և երբ դուք առաջին անգամ պետք է աշխատանքի գաք:
— Բայց ես նույնիսկ համակարգիչ չունեմ, — խառնված ասում է տղամարդը, — էլ ինչ խոսել էլեկտրոնային փոստի մասին:
— Այդ դեպքում մենք չենք կարող Ձեզ աշխատանքի վերցնել, քանի որ վիրտուալ` դուք գոյություն չունեք:

Տղամարդը դուրս է գալիս ընկճված, չիմանալով ինչ անել, երբ գրպանում ընդամենը 10 դոլար է: Բայց հանկարծ նրա գլխում միտք է ծագում: Նա մտնում է շուկա և այնտեղից գնում է 10կգ պոմիդոր: Այնուհետև նա սկսում է շրջել տներով և առաջարկել իր ապրանքը և 2 ժամ չանցած նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Դրանից հետո նա կրկնում է այդ ամենը ևս 3 անգամ և իր գրպանը դնում արդեն 160 դոլար: Եվ այստեղ նա հասկանում է, որ նման տեմպերով նա կարող է նույնիսկ չաշխատել: Ամեն առավոտ նա դուրս է գալիս տնից ավելի շուտ և վերադառնում է ավելի ուշ` ամեն օր կրկնապատկելով, երբեմն նաև եռապատկելով իր կապիտալը:

Որոշ ժամանակ անց նա գնում է մեքենա, ապա բեռնատար, իսկ ևս որոշ ժամանակ անց բացում է իր ընկերությունը, որը զբաղվում էր մարդկանց ապրանքներ առաքելով: 5 տարի անց նա արդեն խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատեր էր: Այդ ժամանակ էլ, մտածելով իր ապագայի մասին, նա որոշում է ապահովագրել իր և ընտանիքի անդամների կյանքը: Ապահովագրական գործակալի հետ բանակցություններից հետո վերջինս խնդրում է նրան թողնել իր էլեկտրոնային հասցեն, որի վրա նա պետք է ուղարկեր առավել ձեռնտու տարբերակը, որին գործարարը, ինչպես և տարիներ առաջ պատասխանում է, որ նա էլէկտրոնային հասցե չունի և նույնիսկ համակարգիչ չունի:

— Դա զարմանալի է, — շփոթված ասում է ապահովագրական գործակալը, — դուք նման խոշոր բիզնես ունեք և չունե՞ք էլեկտրոնային հասցե: Պատկերացրեք, թե ինչ դուք կարո՛ղ էիք դառնալ, եթե համակարգիչ ունենայիք:

Մի փոքր մտածելուց հետո` գործարարը պատասխանում է.
— Ես կդառնայի պահակ Microsoft ընկերությունում:

Հ.Գ.
Ամեն ինչի մեջ տեսեք լավը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հրաշալի պատմություն է: Կյանքում շատ են այսպիսի դեպքեր լինում, երբ մարդը չի հուսահատվում և մեկ այլ ելք է գտնում ստեղծված իրավիճակից 🙂

  • Իսկապես գեղեցիկ պատմություն էր: Իրականում սա կարող է լինել յուրաքանչյուրիս կյանքում, պարզապես պետք է չնայենք մեր պարտություններին, հավատանք մեր ուժերին ու շարժվենք առաջ: Շնորհակալություն գեղեցիկ նյութի համար, հարգելի Luka 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»