Անհոգ և երջանիկ ծերություն - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Անհոգ և երջանիկ ծերություն

Բոլորն են երբեմն պատկերացնում, թե ինչպիսին կլինեն իրենք մեծ տարիքում, գոհ կլինեն արդյոք իրենց կյանքից, երջանիկ կլինեն արդյոք: Մենք կնոջս հետ նույնպես երբեմն կատակում ենք այդ թեմայով, որ միասին ապրելու ենք մինչև 99 տարեկան` անհոգ և երջանիկ: Եվ ես համոզված եմ, որ դա այդպես էլ լինելու է և այդ տարիքում մենք կլինենք նույնքան երջանիկ, որքան հիմա: Ինչո՞ւ: Որովհետև մենք մեզ «ծրագրավորել ենք» այդ ուղղությամբ, մենք հավատում ենք դրան և քայլեր ենք ձեռնարկում դրա համար: Անհոգ և երջանիկ ծերություն ունենալու համար պետք է նախօրոք մտածել, քանի դեռ մենք երիտասարդ ենք, ուժեղ և եռանդուն: Դա բախտի բան չէ և ոչ էլ ճակատագրի: Դա մեր ամենօրյա ընտրության արդյունքն է:

Ուզենք թե չուզենք, պետք է գիտակցենք, որ կյանքը սահմանափակ է: Եվ հենց դրա մեջ է կյանքի ողջ հետաքրքրությունը: Եթե մենք անվերջ ապրեինք, ապա ո՞րը կլիներ իմաստը, ինչի՞ այդ դեպքում մենք կձգտեինք: Իսկ այսպես մենք փորձում ենք առավելագույնս հասցնել մեր կյանքի ընթացքում, փորձում ենք ապրել այնպես, որ վերջում չափսոսանք ապրած ոչ մի րոպեի համար և չտխրենք ոչ մի բաց թողնված պահի համար: Իրականում այս հոդվածի նպատակը Ձեզ տխրեցնելը չէ, այլ հակառակը` ոգևորելը, քանի որ մենք բոլորս հիմա ունենք այն հնարավորությունները, որոնք չենք ունենալու ինչ-որ պահի: Եվ քանի դեռ մենք կարող ենք, այդ հնարավորությունները պետք է օգտագործենք: Պետք է օգտագործենք դրանք մինչև վերջ, լիարժեք, որ հետո չափսոսանք չարվածի համար: Դա մեծ պարգև է` երիտասարդ լինելը, որը պետք է գնահատենք: Մենք գտնվում ենք կյանքի ճանապարհի սկզբնամասում և պետք է ձգտենք այնպես անել, որ ճանապարհի վերջին հասնենք ոչ թե հոգնած և շնչակտուր, այլ այդ «ուղևորությունից» հաճույք ստացած և բավարարված:

Տարածել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»