Բոլորն են երբեմն պատկերացնում, թե ինչպիսին կլինեն իրենք մեծ տարիքում, գոհ կլինեն արդյոք իրենց կյանքից, երջանիկ կլինեն արդյոք: Մենք կնոջս հետ նույնպես երբեմն կատակում ենք այդ թեմայով, որ միասին ապրելու ենք մինչև 99 տարեկան` անհոգ և երջանիկ: Եվ ես համոզված եմ, որ դա այդպես էլ լինելու է և այդ տարիքում մենք կլինենք նույնքան երջանիկ, որքան հիմա: Ինչո՞ւ: Որովհետև մենք մեզ «ծրագրավորել ենք» այդ ուղղությամբ, մենք հավատում ենք դրան և քայլեր ենք ձեռնարկում դրա համար: Անհոգ և երջանիկ ծերություն ունենալու համար պետք է նախօրոք մտածել, քանի դեռ մենք երիտասարդ ենք, ուժեղ և եռանդուն: Դա բախտի բան չէ և ոչ էլ ճակատագրի: Դա մեր ամենօրյա ընտրության արդյունքն է:
Ուզենք թե չուզենք, պետք է գիտակցենք, որ կյանքը սահմանափակ է: Եվ հենց դրա մեջ է կյանքի ողջ հետաքրքրությունը: Եթե մենք անվերջ ապրեինք, ապա ո՞րը կլիներ իմաստը, ինչի՞ այդ դեպքում մենք կձգտեինք: Իսկ այսպես մենք փորձում ենք առավելագույնս հասցնել մեր կյանքի ընթացքում, փորձում ենք ապրել այնպես, որ վերջում չափսոսանք ապրած ոչ մի րոպեի համար և չտխրենք ոչ մի բաց թողնված պահի համար: Իրականում այս հոդվածի նպատակը Ձեզ տխրեցնելը չէ, այլ հակառակը` ոգևորելը, քանի որ մենք բոլորս հիմա ունենք այն հնարավորությունները, որոնք չենք ունենալու ինչ-որ պահի: Եվ քանի դեռ մենք կարող ենք, այդ հնարավորությունները պետք է օգտագործենք: Պետք է օգտագործենք դրանք մինչև վերջ, լիարժեք, որ հետո չափսոսանք չարվածի համար: Դա մեծ պարգև է` երիտասարդ լինելը, որը պետք է գնահատենք: Մենք գտնվում ենք կյանքի ճանապարհի սկզբնամասում և պետք է ձգտենք այնպես անել, որ ճանապարհի վերջին հասնենք ոչ թե հոգնած և շնչակտուր, այլ այդ «ուղևորությունից» հաճույք ստացած և բավարարված:
Hrach jan, shat yeritasard es, baic hasun mardu xelq u imastutyun unes, bravo.
Մերսի 🙂
Vay Hrach jan mersi vor es nyut@ du texadrel es internetum teche es mer hasarakagitutyan das@ cheyi kara sarqei.
Խնդրեմ Մանե ջան, փաստորեն ըտենց դաս էլ կա, մեր ժամանակ չկար 🙂