Հաջողության գաղտնիքներ

Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից

Հեղինակ zaraavi

Նոր հազարամյակի սկզբին Դալայ Լաման ձևավորել է կյանքի 18 կանոններ: Սակայն մինչ այդ կանոններին անցնելը, ներկայացնեմ Դալայ Լամային:

Տիբեթի ժողովրդի հոգևոր առաջնորդը՝ Դալայ Լաման, ծնվել է 1935թ. հուլիսի 6-ին,  Տակցեռ փոքրիկ գյուղում, որը գտնվում է Տիբեթի հյուսիսային մասում: Դալայ Լամա նշանակում է «Իմաստության ուսուցիչ»: Դալայ Լաման սովորել է տիբեթյան ավանդական մեթոդով. նա ունեցել է երկու ուսուցիչ Լինգ Ռինպոչե և Տրիջանգ Ռինպոչե: Ուսուցման ծրագրի մեջ մտնում էր 5 մեծ գիտություն` տրամաբանություն, տիբեթյան արվեստ և մշակույթ, սանսկրիտ, բժշկություն, բուդդայական փիլիսոփայություն և 5 փոքր գիտություն` պոեզիա, երաժշտություն, դրամատուրգիա, աստղագիտություն և գրականություն:

Դալայ Լաման գահ է բարձրացել 1950թ. փետրվարի 22-ին, Տիբեթի մայրաքաղաք Լխասում: 1949-1950թթ. չինացի կոմունիստների հետ բախումից հետո նա փորձում էր խաղաղ բանակցություններ վարել չինական կառավարության հետ: Սակայն, չստանալով աջակցություն,   նա 1959թ. մարտի 17-ի գիշերը թողնում է Լխասը և մեկնում է Հնդկաստան: Նշեմ, որ նա Խաղաղության Նոբելյան դափնեկիր է:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Կարլովի համալսարանի արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք յոթ միլիարդ մարդկային էակներ ենք: Մենք ունենք մեկ ընդհանուր տուն, բայց կապույտ թռչունը մեկն է: Եթե յոթ միլիարդ մարդուց յուրաքանչյուրը խնդրի երջանիկ կյանք ու դժվարությունների հաղթահարում, բոլոր մարդիկ երջանիկ կլինեն: Բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները»:

Անցնենք նրա 18 կանոններին.

1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:

2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը:  Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:

3. Հետևեք 3 հավերժ կանոններին.
— հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
— հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
— մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:

4. Հիշեք, միշտ չէ,  որ  այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում  է մեր գիտակցությունը` չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:

5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել:

6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:

7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:

8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:

9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:

10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:

11. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու:

12. Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է:

13. Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք — հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը: Մենք հենց այդ պահին ենք խոցելի: Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը: Հիշելով անցյալը` մենք մեր դիմացինին  դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան` վիրավորում ենք մեզ:

14. Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության միակ ձևն է:

15. Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ — մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից: Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում: Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը:

16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:

17. Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում:

18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն: Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

25 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»