Լավություն արա, գցիր ջուրը: Պետք չէ որ մարդիկ այդ մասին իմանան: Չէ որ դու դա արել ես նրա և քո համար: Դու գիտես դա և դրանից դու քեզ լավ ես զգում: Ինչը կարող է փոխարինել այդ զգացմանը: Դու լավ ես զգում քեզ, նա լավ է զգում իրեն, ահա և վերջ: Մի սպասիր շնորհակալության, դու չես արել դա շնորհակալության համար: Արա և մոռացիր: Դա է լավությունը:
Երբ օգնում ես ինչ-որ մեկին, նրա համար ինչ-որ բան ես անում, պոկում ես քեզանից և տալիս ես նրան, դրանով դու միայն նրան լավություն չես անում, դու նաև քեզ ես լավություն անում, քանի որ նման պահերին դու աճում ես: Լավությունը չպետք է լինի ուղեղի արարք, այն պետք է լինի սրտի թելադրանք:
Հիշեք, որքան շատ եք տալիս այլ մարդկանց, այնքան շատ եք դուք ստանում: Սակայն դուք չեք տալիս մարդկանց, որպեսզի ստանաք, դա ուղղակի հետևանք է: Երբ դուք կիսում եք այլ մարդկանց հետ ձեր հաջողություններն ու երջանկությունը, կյանքն էլ կիսում է ձեր հետ իրը: Օգնելով ուրիշներին՝ դուք ինչ-որ բան եք փոխում դեպի լավը և տարածում եք դրականը: Իսկ դրականը տարածվում է շատ արագ և ետ է վերադառնում:
Մարդը չպետք է ապրի միայն իր համար: Նա պետք է փորձի ինչ-որ բան փոխել նաև շրջապատում, փոխել ուրիշների կյանքը նույնպես: Կարևորը՝ անել դա և մոռանալ:
Ամեն ինչ, ինչ կիսում ենք շրջապատի հետ, իրականում կրկնապատկված մեզ է վերադառնում: Վստահ եմ: Բարությունը հոգեվիճակ է: Խրոնիկական տրամադրություն:
Իսկ դու դա զգացել ես Sunny Annie ջան? կրկնապատկված ետ վերադառնալու պահը
Միանշանակ, զգում եմ միշտ, էս պահին էլ, ընդհանրապես ես տենց տեսություն ունեմ` փոխադարձության մասին: Ես կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ ա, ու չկա անպատասխան ոչինչ, անգամ սիրահարվածություն, կամ սեր: Ես դա զգում եմ միշտ
Դա շատ լավ է Sunny Annie ջան!
Հաճելի է լավություն անել այն մարդուն ով չի կարող փոխհատւցել քեզ քո արածի դիմաց: Այո, պետք է լավություն անել և գցել ջուրը ու դա պետք է լինի սրտի թելադրանքով: Իսկ կյանքը դա բումերանգ է: Այսպիսի իմաստուն ասացվածք կա. “Ինչ-որ մարդ ցանի, դա էլ կհնձի”:
Ok Գայանե ջան, մերսի..
Գայանե ջան, հա, լինում է, որ անում ես լավություն մեկի համար, ով չի կարող փոխհատուցել, բայց, վստահ եմ, նույն ինքը չէ, ուրիշը քեզ պատաասխանդ կտա: Բայց դե իհարկե դրա համար չեն լինում բարի: Կրկնում եմ` բարությունը տրամադրություն է, բարությունը մաքուր հոգեվիճակ է:
Բարությունը չպետք է լինի տրամադրության կամ հոգեվիճակի հետ կապված: Մարդու տրամադրությունը կարող է այսօր լավ լինել, իսկ վաղը` վատ:
Բարությունը դա մարդու բնույթն է:
Համաձայն եմ, բնույթն է:
Ես բազմիցս համոզվել եմ, որ բարությունը սերմ է, երբ այն ցանում ես` անպայման բազմապատկված պտուղներ ես քաղում 🙂
Շատ ուրախ եմ Mary fr ջան.
եթե մի մարդ հարյուր դրամ ուզենա, և դուք հարցնեք թե ինչի?, նա ասի ծխախոտ պետք է գնեմ:Ինչ կանեք? կտաք թե չէ.
Հա Բաբկեն ջան, միայն ինչ-որ կոնկրետ իրավիճակներից կախված միգուցե ոչ (ասելու ձևը և այլն)
բայց չէ որ ծխելը վատ է առողջությանը, ախր դու դրանով չես օգնում այլ վնասում ես նրան..
Բաբկեն ջան ժամանակին դրա վրա երկար եմ մտածել: Եթե կարող ես այնպես անել, որ մարդը ծխելը թողնի, արա: Եթե չես կարող, ուրեմն պետք է տաս, եթե ուզի (որովհետև նա ինքը պետք է հասկանա, որ ծխելը վատ է, մենք իրավունք չունենք մարդու փոխարեն որոշում կայացնել):
Նմանատիպ այլ օրինակ բերեմ: Փողոցում մարդիկ կան, որոնք փող են խնդրում: Շատերն ասում են. եթե փող տամ, ուրեմն հեշտ կյանքին կսովորի ու ինքնուրույն ոչինչ չի անի, ուրեմն եթե չտամ, իրեն լավություն կանեմ:
Բայց իմ կարծիքով, եթե կարող ես այնպես անել, որ մարդը փողոցում փող չխնդրի, արա: Այսինքն, պատասխանատվությունը քո վրա վերցրու, ոչ թե կողքով անցի: Իսկ եթե չես կարող այդպես անել (ինքդ լուծումը չես առաջարկում), ուրեմն փող տուր նրան, քանի որ ինքնուրույն նման մարդիկ դրան չեն գա:
Կարծում եմ նույնը ծխելու դեպքում է.