Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Մարդկանց հետ շփում

Երկու ընկերները. առակ

Հեղինակ՝ Lara

Երկու ընկերներ մի անգամ ճանապարհորդում են անապատով: Ճանապարհորդության ընթացքում նրանք վիճում են, և ընկերներից մեկը ապտակում է մյուսին: Ընկերը ոչինչ չի ասում, այլ ավազի վրա գրում է. «Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ»: Նրանք շարունակում են իրենց ճանապարհը, մինչև հասնում են մի օազիսի, որտեղ մի փոքրիկ լիճ կար, և որոշում են լողանալ այստեղ: Ապտակված ընկերը խրվում է ցեխի մեջ ու սկսում է խեղդվել, բայց ընկերը փրկում է նրան: 

Փրկվելուց հետո ընկերը քարի վրա գրում է. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց ինձ»: Մյուս ընկերը հարցնում է նրան. «Երբ ես քեզ հարվածեցի, դու դա գրեցիր ավազի վրա, իսկ հիմա ինչո՞ւ  ես գրում քարի վրա»:  Ընկերը պատասխանում է. «Երբ ինչ-որ մեկը ցավեցնում է մեզ, մենք դա պետք է գրենք ավազի վրա, որպեսզի մոռացության քամիները կարողանան մաքրել դա: Բայց երբ ինչ-որ մեկը որևէ լավ բան է անում մեզ համար, մենք պետք է փորագրենք դա քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա մաքրել»:

Պետք է սովորենք գրել մեր վիրավորանքները ավազի վրա և փորագրել մեր օգուտները քարին: Եկեք փորձենք մոռանալ մեր նկատմամբ կատարված բոլոր վատ քայլերը և հիշենք լավ քայլերը հավերժ:

Հեղինակի մասին

Lara

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»