Երկու ընկերներ մի անգամ ճանապարհորդում են անապատով: Ճանապարհորդության ընթացքում նրանք վիճում են, և ընկերներից մեկը ապտակում է մյուսին: Ընկերը ոչինչ չի ասում, այլ ավազի վրա գրում է. «Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ»: Նրանք շարունակում են իրենց ճանապարհը, մինչև հասնում են մի օազիսի, որտեղ մի փոքրիկ լիճ կար, և որոշում են լողանալ այստեղ: Ապտակված ընկերը խրվում է ցեխի մեջ ու սկսում է խեղդվել, բայց ընկերը փրկում է նրան:
Փրկվելուց հետո ընկերը քարի վրա գրում է. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց ինձ»: Մյուս ընկերը հարցնում է նրան. «Երբ ես քեզ հարվածեցի, դու դա գրեցիր ավազի վրա, իսկ հիմա ինչո՞ւ ես գրում քարի վրա»: Ընկերը պատասխանում է. «Երբ ինչ-որ մեկը ցավեցնում է մեզ, մենք դա պետք է գրենք ավազի վրա, որպեսզի մոռացության քամիները կարողանան մաքրել դա: Բայց երբ ինչ-որ մեկը որևէ լավ բան է անում մեզ համար, մենք պետք է փորագրենք դա քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա մաքրել»:
Պետք է սովորենք գրել մեր վիրավորանքները ավազի վրա և փորագրել մեր օգուտները քարին: Եկեք փորձենք մոռանալ մեր նկատմամբ կատարված բոլոր վատ քայլերը և հիշենք լավ քայլերը հավերժ:
Lara ջան հիանալի առակ էր!
Շատ շնորհակալ եմ Լուկա ջան…ուրախ եմ,որ հավանել եք……
Հարգելի հեղինակներ այս տարվա 3 ամիսների ընթացքում բլոգի շնորհիվ ես հասա բոլոր այն նպատակներին որոնք իմ առջև դրել էի , բայց հիմա մի տեսակ հոգնածություն եմ զգում: Մի հոդված գրեք այդ տեսակ հոգնածությունից ազատվելու համար:Կանխավ շնորհակալություն
Mesrop ջան անպայման կգրենք:
Hianali e, im srtova
Շատ լավն էր Լառա ջան, մերսի
շատ մերսի Զառա ջան…
համաձայն չեմ…չէ որ հենց այդ վիրավորանքներն են մեզ ուժեղ դարձնում
Թույլ տվեք չհամաձայնվել Ձեր հետ,, վիրավորանքները մեզ ուժեղ չեն դարձնում,, ես օրինակ ուժեղ եմ այն ժամանակ, երբ մարկդականց հույսն եմ դառնում,, այդ ժամանակ պատասխանատվությունս մեծանում է, բայց երբ տեսնում ես, որ դիմացինդ քեզ հավատում է, քեզ ուժեղ ես զգում: