Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հեղինակային առակներ

Աշխատասիրությունն ու Ալարկոտությունը

Հանդիպում են մի անգամ Ալարկոտությունն ու Աշխատասիրությունը:
— Այս ո՞ւր ես գնում, — հարցնում է Ալարկոտությունը:
— Գնում եմ Պանամա, — պատասխանում է Աշխատասիրությունը, — այնտեղ պետք է նոր ջրանցք կառուցել: Հետո գնալու եմ Իտալիա, պետք է հյուրանոցի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել: Ապա կմտնեմ Աֆրիկա: Երեխաներին հագուստ, սնունդ և դեղորայք է անհրաժեշտ, նաև մի քանի դպրոց պետք է կառուցել: Կմտնեմ նաև Հնդկաստան: Նոր աշխատատեղեր պետք է ստեղծել, հնդիկները մեծ ազգ են, նրանց միայն հնարավորություն տուր: Ապա կգնամ Չինաստան: Նոր գործարաններ պետք է բացել, ապրանքների արտադրությունը կարգավորել: Կանցնեմ Տիբեթյան լեռներով: Այնտեղի վանականներին պետք է հանդիպեմ, տաճարի կառուցման հարցում օգնեմ: Հետո կմտնեմ Հայաստան: Մարդկանց ուժ, ոգևորություն ու հույս կպարգևեմ, կօգնեմ նրանց օգտագործել իրենց ստեղծարարությունը, հայերը խելացի ազգ են: Եթե ժամանակ մնա կգնամ նաև Ճապոնիա, Ռուսաստան, Շվեդիա, Իսլանդիա… այդ երկրներում նույնպես շատ գործեր ունեմ, ամեն ինչ պետք է հասցնեմ:

— Ինչի՞ն է այս ամենը պետք, — մտածեց Ալարկոտությունը, — իմ համար հանգիստ դահուկ եմ քշում Ալպյան լեռներում, իսկ նա շնչակտուր այս ու այն կողմ է վազում: Հետաքրքիր է` չի՞ հոգնում: Արի հարցնեմ: — Իսկ դու չե՞ս հոգնում: Ինչո՞ւ ես անընդհատ վազում:

— Իհարկե հոգնում եմ, — պատասխանում է Աշխատասիրությունը, — բայց երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքները, հոգնածությունս միանգամից անցնում է: Ես փորձում եմ փոխել աշխարհը:

— Փոխե՞լ, — զարմանում է Ալարկոտությունը, — իսկ միթե՞ ես չեմ փոխում:

— Հմմմ… Արդեն որերորդ անգամ է մենք հանդիպում ենք ու ամեն անգամ նույն վայրում, — պատասխանում է Աշխատասիրությունը, — դու անընդհատ նույն տեղում ես մնում:

Եվ այստեղ Ալարկոտությունը գիտակցում է, որ իրոք նրանք ամեն անգամ նույն վայրում են հանդիպում: Նա երբեք առաջ չէր շարժվում: Հասկանալով դա` Ալարկոտությունը տխրում է: Բայց դու մի տխրիր հարգելի ընթերցող, եղիր աշխատասեր, զգա քո մեջ այն ուժն ու եռանդը, որ դու այս պահին ունես: Լսիր քո աշխատասիրության ձայնը, շարժվիր այնտեղ, ուր նա է քեզ տանում, իսկ ալարկոտությանը մի կողմ հրիր: Աշխատասիրությունը փոխում է ամեն ինչ, իսկ ալարկոտությունը` ոչինչ չի փոխում: Աշխատասիրության շնորհիվ դու կշրջես ողջ աշխարհը, իսկ ալարկոտության շնորհիվ` կմնաս նույն տեղում: Ո՞րն ես դու ընտրում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»