Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Վակուումի օրենքը

Հեղինակ՝ Lara

Վակուումի օրենքի գաղափարն առաջարկում է միլիարդատեր Ռենդի Գեյջը: Նա նաև բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա միլիարդատեր է դարձել ափսե լվացողից: Իր կենսագրությամբ նա ապացուցում է, որ մեծ բարձունքների կարող է հասնել յուրաքանչյուրը: Իսկ վակուումի գաղափարը շատ պարզ է: Համաձայն դրա` մենք պետք է ազատվենք այն ամենից, ինչը մեզ պետք չէ` այդպիսով ստեղծելով վակուում: Իսկ երբ վակուում է ստեղծվում, բնությունը այդ վակուումը լցնում է մեզ համար արժեքավոր, անհրաժեշտ բաներով: Սակայն մենք երբեմն կառչում ենք բաներից, որոնք իրականում մեզ պետք չեն, խանգարում են մեզ, հնարավորություն չեն տալիս, որպեսզի վակուում ստեղծվի. այսինքն` մենք հնարավորություն չենք ընձեռում մեզ համար, որպեսզի մեր կյանքը լցվի նոր, լավ բաներով: Մենք պետք է հաճախ ինքներս մեզ հարցնենք, թե արդյո՞ք մենք հիմա չենք կառչում որևէ բանից, որը պետք է բաց թողնել: Դա կարող է լինել պահարանում կախված անպետք շոր, գրապահարանում դրված չօգտագործվող գիրք, կարող է լինել մեզ համար անպետք հարաբերություններ և այլն: Մտածեք ինքներդ, թե ինչն է Ձեր կյանքում խանգարում Ձեր վակուումին: Անպայման ստեղծեք այդ վակուումը և հավատացեք` բնությունը դատարկ չի թողնի այն:

Անկեղծ ասած` ես նախկինում  թերահավատությամբ էի վերաբերվում մտքի ուժին, վակուումի օրենքին և նմանատիպ բոլոր օրենքներին, համաձայն որոնց` տիեզերքը, բնությունը ներգործում է մարդկանց վրա: Բայց երբ սկսեցի կիրառել, սեփական փորձով հասկացա, որ այս օրենքներն իսկապես գործում են: Իսկ փորձելը, հավատացեք, Ձեզ որևէ վնաս չի պատճառի: Երբ ես սկսեցի կիրառել վակուումի օրենքը, առաջնորդվում էի հենց այդ գաղափարով, որ եթե կիրառեմ այս օրենքը և նույնիսկ արդյունք չունենամ, հաստատ ոչինչ չեմ կորցնելու, եթե ազատվեմ ինձ համար անպետք իրերից: Բայց արդյունք եղավ… Եվ  հիմա առաջարկում եմ Ձեզ նույնպես մտածել, թե ինչն արժե մի կողմ նետել ու սկսեք մի կողմ նետել հենց հիմա:

Մեթոդը փորձելու համար առաջին հերթին կառաջարկեմ անդրադառնալ Ձեր պահարանին. մտածեք`  արդյոք այնտեղ չկան իրեր, որոնք դուք այլևս չեք օգտագործելու, բայց միևնույնն է` Ձեր պահարանում են: Միգուցե Ձեր այդ իրը նվիրեք որևէ մեկին, ով դրա կարիքն ունի: Արդյունքում դուք կստեղծեք վակուում Ձեր պահարանում, և Ձեր պահարանը շուտով կլցվի նոր իրերով: Իսկ եթե նույնիսկ չհավատացիք վակուումի ուժին, արեք դա` իմանալով, որ օգնեցիք որևէ մեկին, և Ձեր պահարանը հիմա ավելի կոկիկ տեսք ունի: Բայց միևնույնն է, վակուումի օրենքը գործելու է: Սա վակուում ստեղծելու պարզագույն օրինակ էր, մտածեք, թե Ձեր կյանքի որ ոլորտում է անհրաժեշտ վակուում, և ստեղծեք այն:

Վակուումի օրենքն իսկապես շատ պարզ է: Մեզանից պարզապես պահանջվում է ստեղծել վակուում ու հետևել ընթացքին: Առանց զլանալու հենց այսօրվանից սկսեք օգտվել հաջողության հասնելու այս պարզ օրենքից:

Հեղինակի մասին

Lara

10 մեկնաբանություն

  • amen angam nman baner kardaluc misht mtacum em isk Hayastanum nman hajoxutyunner mite hnaravor e, inchuya vor hayery urish yerkrnerum hasnum en aveliin qan ayd yerkrneri texaciq, yes uzum em imanal hayastanum mite exel e mi poqrik anhat dzernerec ov aysor gone Hayastanum mec anun uni, yete karox eq aseq ovqer en yexel, yes menak lsel em vor shanty yexel e poqrik txvacqabliti artadramas, isk hima arden mec anun uni, bayc aydqanic heto artadramasy bajanvec 2 masi 2 yexbayrnerin

  • Լառա ջան վակուումի օրենքի մասին չէի լսել, մերսի, շատ հետաքրքիր էր: Ասվածի հետ լրիվ համաձայն եմ, ավելորդ բաները պետք է դուրս նետել (բոլոր իմաստներով), որպեսզի տեղ ազատվի կարևորի համար:

    • մերսի Լուկա ջան…ուրախ եմ,որ հավանեցիք……..պետք է դուրս նետել ,անպայման..ու որքան շուտ դուրս նետենք,այնքան ավելի լավ կլինի….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»