Երբ ես փակում եմ աչքերս, տեսնում եմ կանաչ մի դաշտ: Այդ դաշտում երեխաները վազում են, իսկ ծնողները հանգիստ նստած նրանց են նայում: Դաշտի մեջտեղում կանգնած է մի ձի` ձիու արձան: Երեխաներից մեկը բարձրացել է ձիու վրա և նստել է նրա մեջքին: Բոլորն այդ երեխային են նայում, իսկ նա ուշադրությունից ոգևորված ժպտում ու ձեռքով է անում: Հանկարծ ձին կենդանանում է, պոկվում է տեղից ու սկսում վազել դաշտի մեջտեղով: Երեխան վախեցած բռնում է ձիու վիզը, որ հանկարծ չընկնի: Հանկարծ նա հասկանում է, որ դաշտում ոչ ոք չկա, նա մենակ է: Բոլոր մարդիկ թվացյալ էին: Ինչի՞ մասին է այս պատմությունը: Գուշակեք` մինչև առաջ անցնելը:
Ոչնչի: Կարծում եմ երկար չմտածեցիք, որովհետև պատմությունն իրոք ոչնչի մասին էր: Թվում է` թե ինչ-որ իմաստ կա, բայց ընդհանուր առմամբ` ոչ մի իմաստ էլ չկա, չկա որոշակիություն: Կա սցենար, բայց չկա հստակ տրամաբանություն:
Յուրաքանչյուրիս կյանքը ինչ-որ պատմություն է: Ցանկալի է, որ այդ պատմությունը կարդալիս մարդկանց մոտ չառաջանան այն զգացմունքները, որոնք առաջացան Ձեզ մոտ կանաչ դաշտի պատմությունը կարդալիս: Թող մարդիկ չհարցնեն` ինչի՞ մասին էր այս պատմությունը: Ապրեք այնպես, որ ամեն ինչ լինի հստակ, իմաստալի: Բոլորիս կյանքում էլ կա սցենար, բայց թող այդ սցենարը լինի հասկանալի:
հետաքրքիր էր Լուկա ջան….բայց դուք ինչ եք կարծում,ինչպես պետք է ապրել,որպեսզի հասկանալի լինի սցենարը?…որպես խորհուրդ եմ հարցնում….))))))))))))
Ինքներս մեզ հասկանալի Լառա ջան :), այսինքն առավոտյան զարթնում ես` ինչի՞ համար ես զարթնում, բժիշկ ես դառնում` ինչ՞ի համար ես դառնում: Մենք պետք է հստակ հասկանանք, ինչի համար ենք ապրում:
Իսկ ինչպես պետք է ապրել, որպեսզի հասկանալի լինի, ուղղակի պետք է ունենալ մեծ, կյանքի նպատակներ ու շարժվել դեպի դրանք: Այդ ժամանակ կարծում եմ մեզ էլ հասկանալի կլինի, թե ինչի համար ենք ապրում, մեզանից հետո` ուրիշներին էլ:
լավ Լուկա ջան..մերսի շատ…հիմա հասկացա…պետք է շուտ հասկացած լինեի….
Խնդրեմ Լառա ջան 🙂 կիսաքնած վիճակում եմ գրել, “երբ փակում եմ աչքերս” այդտեղից հայտնվեց: 🙂
հիանալի է Լուկա ջան…յուրաքանչյուր պահը կարողանում եք օգտակար և հետաքրքիր հոդվածի վերածել…շատ լավ է Լուկա ջան…
Luka jan, shat hetaqrqir vochov es grum. Durs ekav, apres!
Մերսի Արթուր ջան!
Հիանալի է!!!
Անիմաստ պատմության միջոցով արտահայտել մի շատ իմաստուն միտք 🙂
Մերսի, եղբայրս ասումա էս ինչ անկապ հոդված ես գրել 🙂