Բիզնես և ֆինանսներ

Ֆրանչայզինգ կամ տատիկի ձեռնոցները

Ենթադրենք ձեր տատիկը լավ ձեռնոցներ է կարում և դուք որոշում եք դրա վրա բիզնես սկսել: Դուք վարձում եք ևս մի քանի դերձակներ, որոնք սկսում են ձեր նկուղում ձեռնոցներ կարել: Դուք բացում եք ձեր ընկերությունը, անվանում այն «Տատիկի ձեռնոցները», վարձում եք տարածք և սկսում եք դրանք վաճառել: Գործերը լավ են ընթանում, հինգ տարվա ընթացքում ձեր ապրանքանիշը դառնում է հայտնի և դուք դառնում եք առաջատարներից մեկը ձեռնոցների բիզնեսում: Այդ ժամանակ դուք որոշում եք ընդլայնել բիզնեսը: Դուք որոշում եք ևս մի քանի խանութներ բացել տարբեր քաղաքներում: Բայց դրա համար ձեզ անհրաժեշտ է տարածք, անհրաժեշտ են աշխատողներ և անհրաժեշտ է ժամանակ` այդ ամենով զբաղվելու և բիզնեսը ղեկավարելու համար: Բայց այստեղ ձեզ դիմում է ձեր մանկության ընկերը, որը բնակվում է կողքի քաղաքում:

Նա առաջարկում է ձեզ ամեն ամիս ձեռք բերել ձեզանից ձեռնոցների որոշակի քանակ, օգտագործել ձեր ապրանքանիշը և ձեր անվան տակ (չէ՞ որ դուք արդեն հայտնի եք) վաճառել ձեռնոցներն իր քաղաքում: Եվ դրա դիմաց նա պատրաստ է ամեն ամիս վճարել ձեզ որոշակի գումար (ռոյալթի): Նա իր վրա է վերցնում իր քաղաքում բիզնեսի կազմակերպումը, տարածքի վարձակալումը, աշխատողների վարձատրությունը և մնացած գործերը: Ուղղակի նա խնդրում է, որպեսզի ձեռնոցներն իրեն վաճառեք որոշակի զեղչով, որպեսզի նա կարողանա աշխատել տարբերության վրա:

Ո՞րն է ձեր ընկերոջ օգուտը: Այն, որ նրան պետք չէ զրոյից ինչ-որ բիզնես հորինել, ապրանքներ մտածել, գովազդով ու մարքեթինգով զբաղվել, չէ որ դուք նրա փոխարեն դա արդեն արել եք: Նա օգտագործում է ձեր ապրանքները, ձեր անունը և նրան մնում է միայն կազմակերպել մնացածը: Ո՞րն է ձեր օգուտը: Ձեր բիզնեսն ընդլայնվում է, դուք խնայում եք տարածքի, աշխատողների վարձակալության և մնացած ծախսերի վրա, ամեն ամիս վաճառում եք ձեռնոցների որոշակի քանակ և պարբերաբար ստանում եք վճարներ` ձեր ապրանքանիշը օգտագործելու համար: Այսինքն գոհ եք և՛ դուք և՛ ձեր ընկերը: Գոհ են բոլորը: Բիզնեսի կազմակերպման այս ձևը կոչվում է ֆրանչայզինգ:

Ֆրանչայզինգը բիզնեսի այնպիսի կազմակերպումն է, երբ ընկերությունը (ֆրանչայզոր) իր ապրանքների կամ ծառայությունների վաճառքի իրավունքը տալիս է այլ մարդու կամ ընկերության (ֆրանչայզի): Ընկերության համար ֆրանչայզինգը բիզնեսը ընդլայնելու հնարավորություն է, իսկ գործարարների համար` հնարավորություն դառնալու բիզնեսի սեփականատեր: Ֆրանչայզին իրավունք է ստանում օգտագործել ընկերության անունը, նրա հեղինակությունը, տեխնոլոգիաները, բայց պարտավորվում է վաճառել ընկերության ապրանքներն ու ծառայությունները ընկերության կողմից սահմանված կանոնների և ցուցումների հիման վրա: Այդ իրավունքները ստանալու համար ֆրանչայզին նախնական վճարում է կատարում ֆրանչայզորին, իսկ հետագայում կատարում է ամսեկան վճարումներ: Կարելի է ասել, որ սա բիզնեսի վարձակալություն է, քանի որ ֆրանչայզին երբեք չի դառնում տվյալ ապրանքանիշի սեփականատերը, այլ օգտագործում է այն այնքան ժամանակ, քանի դեռ կատարում է ամսեկան վճարումները: Իսկ ինչու նոր հեծանիվ հորինել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

17 մեկնաբանություն

  • LUKA JAN @NDAMEN@ 2 OR ARAJ ES SHAT EI UZUM IMANAL INCH E NSHANAKUM FRANCHAYZING@, BAYC OV EL VOR BACATRUM ER CHEI HASKANUM, BAYC AYS HODVACIC HETO ES INDZ ZGUM EM INCHPES ԵՊՏՀ-ն AVARTAC MI USANOX. SHNORHAKALUTYUN SHATTTTTT.

    EV UZUM EM VOR MI XNDRANQ KATARES, ETE HNARAVOR E GONE SHABAT@ 1 ANGAM GRES ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

    • toxnum em qo hayecoxutyan@ Luka jan, karox e linel yuraqanchyur temayic` gitakan, arevtrayin, lratvakan:
      Ev ete sksel enq qrel vijakagrutyunic, asem vor ashxarhum lratvakan norutyunneri uxix 71 tokos@ kazmum e miayn ԱՄՆ-ի lratvakan norutyunner@, isk Rusastani, Chinastani ev Hndkastani norutyunner@ miasin kazmum e @ndamen@ 1 tokos@: Hetaqrqir ev zarmanali e che?

  • շնորհակալություն Լուկա ջան,ընդհանրապես պատկերացում չունենալով ֆրանչայզինգի մասին` հասկացա. շատ լավ էիք բացատրել… իսկ կարող եք մի հոդված էլ գրել ցանցային մարքեթինգի մասին?..

  • Լուկա ջան, շատ շնորհակալություն օգտակար հոդվածի համար, մի խնդրանք ունեմ, եթե դժվար չի, կարո՞ղ եք անդրադառնալ նաև “White label” թեմային: Կանխավ շնորհակալ եմ:

  • Շնորհակալություն մատչելի բացատրության համար, իսկ ֆրանչայզինգը պատենտավորման հետ կապ ունի՞:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»