Հաջողակ մարդիկ

Պաուլո Կոելոյի ճանապարհը

Հեղինակ A.T.

Այս հոդվածում ուզում եմ պատմել մի մարդու մասին, ով իր կենսագրությամբ և գրքերով հաճախ ոգեշնչում է ինձ: Պաուլո Կոելոն ծնվել է 1949 թվականին Բրազիլիայում: Նրա հայրը ուզում էր, որպեսզի որդին ընտրի այն նույն մասնագիտությունը, որը ընտրել էր նա, սակայն Կոելոն դեռ մանկուց երազում էր գրքեր գրել: Ծնողներին չենթարկվելու ցանկությունը հանգեցրեց նրան, որ Կոելոն 17 տարեկանում հայտնվեց հոգեբուժարանում: Հոգեբուժարանից Կոելոին դուրս գրեցին 3 տարի անց: Այդ երեք տարիների ընթացքում նա 3 անգամ փախուստի փորձ էր կատարել: Հետագայում Կոելոն կխոստովանի, որ իր կարծիքով իր ծնողները ուզում էին պաշտպանել իրեն, սակայն նրանք չգիտեին, թե ինչպես դա կարելի է անել, այդ իսկ պատճառով նա հայտնվեց հոգեբուժարանում: Երիտասարդ տարիներին նա նաև բանտարկվել է իր քաղաքական հայացքների համար: Բանտարկության ընթացքում նա ենթարկվել էր կտտանքների: Հետագայում բանտարկության և հոգեբուժարանում անցկացրած տարիներից ստացած տպավորությունները տեղ են գտել նրա գրքերում:

Տեղի տալով ծնողներին՝ նա ընդունվում է համալսարան, սակայն այնտեղ սովորում է միայն մեկ տարի, քանի որ միանում է հիպիական շարժմանը և սկսում է ճանապարհորդել Ամերիկայում և Եվրոպական երկրներում: Հենց այդ նույն ժամանակահատվածում էլ նա տարվում է երաժշտությամբ և սկսում է խոսքեր գրել բրազիլացի շատ երգիչների համար: Նրա գրած երգերից շատերը հիթ են մինչև այսօր:

Նրա կյանքը հիմնովին փոխվում է, երբ նա որոշում է անցնել Սանտյագո-դե-Կոմպոստելա ճանապարհը, որը անցնում է Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքով և որով անցնում էին միջնադարում ուխտագնացները: Այդ ուղին նա անցնում է 1986 թվականին, որից հետո էլ երկրորդ անգամ ընդունում է քրիստոնեությունը: Հետագայում նա գրում է «Մոգի օրագիրը» գիրքը, որում նկարագրում էր իր ճանապարհորդությունը Սանտյագոյի ուղով: Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ հենց գրքի հեղինակը մինչև գրքի հրատարակումը մտածում էր, որ նորմալ ընթերցողին դժվար թե հետաքրքրի ուխտագնացի տպավորությունները Սանտյագոյի ճանապահից,  որը և դժվար էր և ռոմանտիկ: Հաջորդ տարի լույս է տեսնում Կոելոյի ամենահայտնի գիրքը՝ «Ալքիմիկոսը»: Կոելոյի համար շատ հաճախ ոգեշնչման աղբուր է եղել իր կյանքը, այն իրադարձությունները, որոնք տարբեր ժամանակներում տեղ են գտել իր կյանքում  և այն ուղին, որով նա անցել է:

Կոելոն բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել և գրանցվել է Գինեսի գրքում, որպես ամենից շատ թարգմանվող գրքի՝ «Ալքիմիկոս»-ի հեղինակ: Կոելոն 2007 թվականից ի վեր հանդիսանում է Բարի կամքի դեսպան: Այսօր նա հանդիսանում է ամենահայտնի և ամենակարդացվող ժամանակակից գրողներից մեկը:

Հ.Գ.Հետաքրքիր է այն փաստը, որ ներկայումս շատ քննադատներ Կոելոյին անվանում են պարզունակ գրող: 🙂

Հեղինակի մասին

A.T.

8 մեկնաբանություն

  • Կոելոն պարզունակ գրող? Նրա գրքեը շատ ավելի խորն են, բացի բովանդակություն, հետաքրքիր զարգացող սյուժե ունենալը… Սկսելով Կոելոյի “Ալքիմիկից”, ապա կարդալով “Մակթուբը” և…` ես դեռ կշարունակեմ կարդալ նրա գրքերը ու ակնածանքով լցվել` նրա անունը լսելիս…

  • Երբևէ չեմ կարդացել նրա ստեղծագործություններից որևէ մեկը, սակայն այս հոդվածից հետո մի տեսակ ցանկություն առաջացավ …

  • շատ հետաքրքիր հոդված էր..շնորհակալություն…. ինձ մոտ էլ մեծ ցանկություն առաջացավ կարդալ այսպիսի հետաքրքիր հեղինակի գրվածքները… հնարավոր է իմանաք կա արդյոք “Ալքիմիկ”-ի էլեկտրոնային տարբերակը?…

    • “Ալքիմիկի” և նշված մյուս գրքերի էլեկտրոնային տարբերակները կան Lara ջան, ռուսերեն լեզվով: Կոելոյի գրքերը նաև հիանալի սյուժեներ կարող են դառնալ ֆիլմերի համար, որովհետև, բացի ուսանելի լինելուց նաև շատ հետաքրքիր են:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»