Մարդու աշխարհայացքն ընդլայնվում է, նրա գիտելիքներն աճում են և մարդը զարգանում է այն ժամանակ, երբ նա նոր տարածքներ է մուտք գործում: Եթե նախկինում նոր տարածքներ ասելով մենք նկատի ունեինք նոր գիտելիքներ, նոր աշխատավայր, նոր բիզնես, մի խոսքով հարմարավետության նոր գոտի, ապա այս հոդվածը վերաբերվում է նոր տարածքներին՝ բառիս բուն իմաստով: Ձգտեք լինել նոր վայրերում, նոր երկրներում, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ: Արդեն բացվում է տուրիստական ակտիվ սեզոնը և եթե դեռ չեք պլանավորել ամառային Ձեր հանգիստը, ապա սկսեք մտածել այդ ուղղությամբ:
Շատ ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա տարին մեկ անգամ նոր երկիր այցելելու: Դա ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլ շատերի մոտ հենց ճանապարհորդությունների ժամանակ են ծնվում նոր մտքեր ու հանճարեղ գաղափարներ: Միջավայրի փոփոխությունը ազդում է նաև մտածելակերպի փոփոխության վրա: Օրինակ, մենք այդպես էլ պլանավորել ենք, ամեն տարի նոր երկիր այցելել: Անցյալ տարի եղանք Կիպրոսում, այս տարի կայցելենք Վրաստան, որը չնայած հարևան երկիր է, բայց երբեք այնտեղ չենք եղել: Հետագա տարիներին անպայման կայցելենք Հունաստան, Իտալիա, Եգիպտոս, Թայլանդ և իհարկե Չինաստան: Չինաստանը ոչ միայն հանգստի հիանալի տարբերակ է, այլ նաև բիզնես կապեր հաստատելու և նոր բիզնեսներ սկսելու հնարավորություն: Բարեկամներիցս մեկը եղել է մի շարք երկրներում, բայց ինչպես նա է ասում, Չինաստանը ոչ մեկի հետ չես համեմատի:
Հասկանում եմ, որ շատերը հնարավորություն չունեն ամեն տարի նոր երկիր մեկնելու, բայց դրանից պետք է ոչ թե տխրել ու հուսահատվել, այլ հակառակը՝ մոտիվանալ, ավելի եռանդուն աշխատել, որպեսզի կարողանալ այդ հնարավորությունը ստեղծել: Ինչպես գիտեք, միևնույն երևույթին կարելի է տարբեր ձև նայել: Հաջողության հասեք միայն նրա համար, որպեսզի մեկնեք այնտեղ, ուր ցանկանաք, հանգստանաք այնտեղ, որտեղ ցանկանաք և այնքան, որքան ցանկանաք:
Ինչպես միշտ դիպուկ էր, ինքս էլ այդ կարծիքին եմ, ինձ պետք չեն մեծ ու անճաշակ տներ, ավել փողը ինձ պետք է այնքանով, որ մեկնեմ, այնտեղ, ուր ցանկանում եմ, հանգստանամ այնտեղ,որտեղ ցանկանում եմ… ԵՐՈՒՍԱՂԵՄ
Շատ լավ երկիրա Իսրայելը, Երուսաղեմի մասին էլ չեմ ասում, լեգենդա..
Luka ջան դու տեսել ես էդ լեգենդը?
Չէ 🙂
փաստորեն չկարդացած լեգենդ 🙂
Հա Vanuhi ջան 🙂
Luka ջան թեմայից դուրս` մի հատ շատ լավ ֆիլմ կասես? 🙂
Vanuhi ջան ինչ ժանր ես սիրում?
Ցանկացած, кроме ужасов
Vanuhi ջան 3 հատ լավ կինո եմ ասում, ընտրի, բայց չգիտեմ ինչի սիրտս վկայումա, որ առաջինը կընտրես 🙂
Ловушка для невесты
Заклинательница акул
Стрелок
Չէ ընկեր Luka սիրտդ սխալ ա վկայում, 2-րդն եմ ընտրում :), իսկ եթե դու առաջինի ժանրի ֆիլմեր սիրում ես, վերջին նայածներցս, որ հավանել եմ Босиком по мостовой.
Շնորհակալություն
Ակուլաներ…. Լավ կինո ա 2-րդը:
Չէ ես ավելի շատ 2 ու 3 ժանրի ֆիլմեր եմ սիրում, կինս 1-ին, փաստորեն ես էլ 1-ին 🙂 Կնայենք, մերսի:
hamadzayn chem ays hodvaci het.Luka jan cheq karcum,vor kecutyunn e voroshum gitakcutyun@?