2004թ-ի օգոստոսի 19-ին Google-ն իր բաժնետոմսերը հանեց վաճառքի՝ 1 բաժնետոմսը 85$-ով: Մեկ տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը աճեց մոտ 3 անգամ: 2005թ-ի հուլիսին դրանց արժեքը անցավ 300$-ը: Այժմ Google-ի բաժնետոմսերը շրջանառվում են 604$-ով: Իրենց առավելագույն արժեքին դրանք հասել են 2007թ-ի դեկտեմբերի 7-ին՝ 1 բաժնետոմսը 714.87$: Դրանց գինը երբեք չի իջել նախնական 85$-ից:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր Հայաստանում
Այս հոդվածում կպատմեմ ձեզ, թե ինչպես կարող եք ձեռք բերել միջազգային ընկերությունների բաժնետոմսեր:...
Ինչպե՞ս իմանալ Google-ի բաժնետոմսերի գինը
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ արժեն Google ընկերության բաժնետոմսերը: Եթե այո, ապա այս հոդվածը ձեզ...
Ներդրողի այբուբեն
Այս հոդվածում կխոսեմ արժեթղթերի շուկայի և դրա հետ կապված որոշ հասկացությունների մասին: Կփորձենք...
Բաժնետոմսեր և պարտատոմսեր
Բաժնետոմսերի վերաբերյալ նախորդ հոդվածներից մեկում խոսեցինք այն մասին, թե ինչպես կարելի է...
Ինչպե՞ս ստանալ ընկերությունների ցուցակը ըստ գործունեության ոլորտի:
Նշեմ ինձ ծանոթ երկու եղանակ:
Առաջինը: անցնում եք biz.yahoo.com, վերևի Investing բացվող մենյուում ընտրում եք Industries, ձախ սլայդբարի մենյուի ներքևում՝ Tools բաժնում, ընտրում եք Industry Browser և ներքևի ցանկից ընտրում եք ոլորտը, օրինակ՝ Technology: Դրանով անցնելով էլ ստանում եք ենթաոլորտները: Իսկ դրանց մեջ արդեն ցուցակված են ընկերությունները: Օրինակ Facebook-ը գտնվում է Information Technology Services ենթաոլորտում:
Երկրորդը: Փնտրում եք կոնկրետ բորսայում: Օրինակ, ուզում ենք տեսնել Nasdaq-ում ցուցակված տեխնոլոգիական ընկերությունների ցանկը: Անցնում եք nasdaq.com: Վերևի հորիզոնական մենյուում ընտրում եք Company List և բացված էջում անցնում եք Industry բաժինը: Այնտեղ կարող եք ընտրել ցանկացած բաժին, օրինակ, Technology և դասավորել ընկերությունները ըստ որոշ կրիտերիաների՝ սեղմելով սյունակի անվանման վրա:
Իսկ եթե ուզում եք ստանալ վերջին IPO իրականացրած ընկերությունների ցանկը, կրկին անցնում եք կոնկրետ բորսայի կայքը, օրինակ nasdaq.com, որտեղ հիմնականում ցուցակված են տեսխնոլոգիական ընկերություններ, վերևում գտնվող Market Activity բացվող մենյուից ընտրում եք IPO summary և այնտեղ կարող եք գտնել անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:
Եթե չեմ սխալվում, օրերս գուգլի բաժնետոմսերի գինը հասել էր պատմական ամենաբարձր ցուցանիշներին!
Արթուր ջան հենց էս պահին էլ աճում է ու ամենաբարձրում է՝ 764$: 2004-ին եղել է մոտ 106$: Այսինքն, ովքեր սկզբում գնել են Google-ի բաժնետոմսերը, 8 տարվա մեջ 7-ապատկել են իրենց կապիտալը:
iroq vor….es el em hetvum amen or u there chi exel mi or vor ijni :))0.
henc mi qich ijav sax arnelu es che??? :DDD
ayoo ,,,shat hnaravora Smbo jan :))))
Հրաչ ջան
շատ շնորհակալություն պատասխանների համար:
Խնդրեմ Արամ ջան: