Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Մտածեք երկարաժամկետ

Գիտեք ինչո՞ւ մարդկանց մեծ մասը չեն կարողանում հասնել ֆինանսական հաջողության: Որովհետև նրանք չեն մտածում երկարաժամկետ: Նրանց պետք է աշխատել հենց հիմա, հենց այստեղ: Երբ նրանք տեսնում են, որ այս պահին կարող են փող աշխատել, ամեն կերպ կառչում են այդ հնարավորությունից: Բայց երբ նրանց առջև հնարավորություն է բացվում, որի արդյունքները նրանք միգուցե տեսնեն տարիներ հետո, նրանք բաց են թողնում այդ հնարավորությունը, քանի որ դրանով հնարավոր չէ այս պահին փող աշխատել: Դա սահմանափակ մտածելակերպ է: Այդ պատճառով էլ շատ մարդիկ իրենց ողջ կյանքն այդպես էլ ապրում են` աշխատելով հենց հիմա, հենց այստեղ և երկարաժամկետ տեսանկյունից նրանց մոտ ոչինչ չի փոխվում:

Ընկերներիցս մեկը տաղանդավոր ծրագրավորող է: Նա պատվերով կայքեր է պատրաստում: Պատվերներ նա միշտ էլ ունի: Նա վերցնում է ինչ-որ պատվեր, աշխատում է մի քանի ամիս, պատրաստում է կայքը, տալիս է պատվիրատուին, ստանում է վճարը և վերցնում է հաջորդ պատվերը: Ապա վերջացնում է այդ պատվերը, ստանում է իր գումարը և անցնում է հաջորդ պատվերին: Այսինքն, նա այդպես փող է աշխատում` հենց հիմա, հենց այստեղ: Նա երբեք չի մտածել սեփական կայքը բացելու մասին, քանի որ չի տեսնում, թե ինչպես այս պահին դրանով կարող է փող աշխատել: Նա կարող է ինչ-որ ինտերնետ նախագիծ ստեղծել, որը ժամանակի ընթացքում հաստատ մեծ հաջողություններ կունենա և դա արդեն կլինի իրը, և դա նա կարող է անընդհատ զարգացնել, բայց քանի որ նախագիծը երկարաժամկետ է, նա այդ մասին չի մտածում: Ավելի լավ է շարունակել պատվերներ ընդունել և փող աշխատել:

Երկարաժամկետ մտածեք: Այս պահին փող աշխատելը կարևոր չէ, եթե երկարաժամկետ տեսանկյունից Ձեզ մոտ ոչինչ չի փոխվելու: Հասկանում եմ, այս պահին փող աշխատելու գայթակղությանը դժվար է դիմակայել, բայց դա պետք է: Ստեղծեք այնպիսի եկամուտի աղբյուրներ, որոնք միգուցե աշխատեն տարիներ հետո, բայց դրանք փոխեն Ձեր կյանքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Այո, ես ինքս հանդիպել եմ այդպիսի մարդկանց, որոնք կամ թերահավատությամբ են վերաբեվում հեռանկարին կամ պարզապես համբերություն չունեն սպասելու… Ինչպես ասում են ամեն բան ուզում են ” հենց այստեղ և հենց այս պահին” 🙂

  • Իմ կարծիքով` հենց կարճատեսությունն է հետապնդել հայերին իրենց ողջ պատմության մեջ: Այո’, մենք ամեն ինչ ուղում ենք հենց հիմա, էս պահի դրությամբ:
    Փորձենք կոտրել մեր մտային սահմամնները և պլանավորենք մեր կյանքը 3 կամ նույնիսկ 5 տարվա կտրվածքով: Իհարկե, ամեն դեպքում, մեր ինքներս ենք կերտում մեր ապագան: Եվ եթե ԵՐԱԶԱՆՔԸ կամ ՆՊԱՏԱԿԸ շատ մեծ են լինում, ապա ՓԱՍՏԵՐՆ ու ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՎՈՒՄ Է 2-րդ պլան:

  • Շատ եմ հավանում այս էջը, ապրեք, շնորհակալություն որ կաք, գրում եք ու ոգևորում եք մարդկանց, մի քանի ամիս առաջ ուզում էի թողնել աշխատանքս, շատ էի աշխատում ու շատ քիչ վարձատրվում, ավելի լավ առաջարկ էի ստացել, բայց այստեղ մի առանձին ճյուղ էի ստեղծում, որը միայն ամիսներ հետո էր աշխատելու ինձ համար, չթողեցի որովհետև մայրիկս համոզեց ու հիմա ամեն օր ավելի շատ գումար եմ աշխատում քան երեկ: Հիմա էլ է դժվար բայց գիտեմ մի քիչ էլ ու մի քանի տարուց ամբողջ Հայաստանը կնվաճեմ, ու շատ աշխատատեղեր կստեղծենք մարդկանց համար, կկարողանամ պատրաստել նվիրված ու պատասխանատու աշխատողներ: Հավատացեք դուք նույնպես ներդրում ունեք իմ մտածելակերպի փոփոխության մեջ:

    • Mari ջան մերսի, նույն տրամադրվածությամբ շարունակեք, հավատացեք, որ ինչպես դուք մտածում եք, այնպես էլ լինում է: Նվաճեք ողջ Հայաստանը:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»