Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Yandex-ը ֆինանսավորում է ստարտափներ

Մի քանի օր առաջ պատմեցի Ձեզ մի նոր ստարտափի մասին, որը պատրաստվում ենք սկսել: Չնայած ստարտափի ֆինանսավորման համար դեռ վաղ է, բայց մենք ակտիվ ուսումնասիրում ենք ֆինանսավորման բոլոր հնարավոր տարբերակները: Դրանցից մեկի մասին էլ կխոսեմ այստեղ:

Yandex ընկերությունը 2011 թվականի ապրիլին գործարկել է Яндекс.Фабрика ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Yandex-ը պատրաստ է ֆինանսավորել ստարտափներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ արտասահմանից: Ստարտափը կարող է գտնվել ինչպես նախնական (գաղափարի) փուլում, այնպես էլ զարգացման հետագա փուլերում (օրինակ, առկա է փորձնական տարբերակը): Ֆինանսավորումը կատարվում է այսպես:

Yandex-ը պարբերաբար կազմակերպում է Яндекс.Старт միջոցառումները Մոսկվայի և այլ քաղաքներում գտնվող իր գրասենյակներում: Եթե դուք ունեք ստարտափ և ցանկանում եք ներկայացնել այն Yandex-ի ֆինանսավորմանը, ապա լրացնում եք հայտ Яндекс.Старт-ին մասնակցելու համար և ստանում եք հնարավորություն հաջորդ Яндекс.Старт-ին ներկայացնելու Ձեր ստարտափը: Եթե Ձեզ հաջողվեց ցույց տալ Yandex-ի մասնագետներին, որ Ձեր ստարտափը կարող է ապագա ունենալ, ապա Yandex-ը բացի ֆինանսավորումից կարող է նաև աջակցել Ձեզ ստարտափը ոտքի կանգնեցնելու գործում:

Նշեմ միայն, որ Яндекс.Старт-ը և Яндекс.Фабрика-ն տարբեր ծրագրեր են: Яндекс.Старт-ը ուղղակի միջոցառում է, որտեղ մարդիկ ներկայացնում են իրենց գաղափարները, օրինակ ինչպես ԲարՔեմփ-ը Հայաստանում, իսկ Яндекс.Фабрика-ն պատրաստ է ներդնել այդ գաղափարների մեջ: Չնայած որ Яндекс.Старт-ը լավագույն հնարավորությունն է ներկայացնելու Ձեր ստարտափը Яндекс.Фабрика-ի համար, բայց եթե Ձեզ միայն ֆինանսավորում է անհրաժեշտ, ապա հնարավոր է նաև դրան չմասնակցել: Դրա համար կապնվում եք Yandex-ի հետ ventures@yandex-team.ru էլեկտրոնային հասցեով, ներկայացնում Ձեր առաջարկը և սպասում հետագա ցուցումներին:

Եվ վերջում ավելացնեմ, որ հայկական ստարտափների համար Яндекс.Фабрика-ն կարծում եմ հիանալի հնարավորություն է: Ֆինանսավորումը կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարներից մինչև հարյուր հազարավորների: Եթե ունեք գաղափարներ, հավատում եք դրանց ապագային, բայց դժվարանում եք ֆինանսավորման հարցում, ապա առանց վարանելու փորձեք: Միևնույն է՝ կորցնելու ոչինչ չունեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Luka ջան շատ շնորհակալություն կարևոր տեղեկության համար. Ես ել ունեմ ստարտափ,ինձ հետաքրքիր է, վստահելի են իրենք, թե հնարավոր է, որ գողանան իմ գաղափարը? Դեռևս հնարավորություն չունեմ պատենտավորելու? Եթե տեղյակ եք խնդրում եմ գրեք((

    • Karen ջան վտանգ միշտ էլ կա, բայց ամեն դեպքում կարելի է այնպես կազմակերպել, որ գաղափարը գողանալու խնդիր չլինի: Կոնկրետ Yandex-ի դեպքում ոչինչ չեմ կարող ասել, ուղղակի գիտեմ, որ տարբեր ստարտափներ արդեն ֆինանսավորել են: Իսկ պատենտավորումը չեմ կարող ասել:Ընդհանրապես պատենտավորում են գյուտերը կամ ասենք բանաձևերը, բայց եթե ինչ-որ նախագիծ է կամ գաղափար, ավելի ճիշտ կլինի իրենցից ճշտեք: Կայքը կարող եք գտնել այստեղ:

      • Մի բան էլ իմ փորձից ասեմ, եթե Ձեր պրոյեկտը նաև ֆինանսապես շահավետ պրոյեկտ է, ավելի լավ է ֆինանսավորման համար դիմել գործարարների, ոչ թե ստարթափերի, նամանավանդ Հայաստանում….

      • Կարեն ջան իմ կարծիքով ընկերությունները,կազմակերպությունները,այն էլ այդպիսի ընկերությունները այս դեպքերում չեն խաբի,գողանան,դե որովհետև իրենց համբավը կկորցնեն…..բայց համենայն դեպս ինչպես Լուկան ասաց,վտանգը միշտ էլ կա….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»