Արժեթղթեր

Ինչպես կպահեն իրենց Ֆեյսբուքի բաժնետոմսերը

Այժմ կանեմ մի փոքրիկ վերլուծություն, որով կփորձեմ կանխատեսել Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինը մոտակա մեկ ամսվա ընթացքում: Վերլուծությունը հիմնված է ոչ թե Ֆեյսբուք ընկերության ապագան գուշակելու, այլ այն փաստի վրա, որ բաժնետոմսերի գինը հաճախ որոշում է ամբոխի հոգեբանությունը:

2011թ-ին չորս խոշոր ինտերնետ ընկերություններ դուրս եկան ֆոնդային բորսա: Դրանք են՝ Linkedin, Groupon, Renren և Yandex: Yandex-ին և Linkedin-ին կարծում եմ ծանոթ եք, Groupon-ը ամերիկյան զեղչային համակարգ է, իսկ Renren-ը չինական խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը:

Երբ նայում էի այդ ընկերությունների գրաֆիկը, մի բան նկատեցի: Չհաշված առանձին փոքր տատանումները՝ բոլոր չորս ընկերությունների բաժնետոմսերի գինն էլ շուկա դուրս գալու առաջին 25-30 օրերի ընթացքում անընդհատ ընկել է և միայն դրանից հետո նոր սկսել աճել: Այսինքն, քիչ հավանական է, որ բոլոր չորս դեպքերում էլ պատճառը եղել է ընկերությունների ներքին քաղաքականությունը: Ավելի հավանական է, որ պատճառն եղել է կամ գլոբալ, կամ դա ուղղակի ինտերնետ ընկերությունների բաժնետոմսերի հանդեպ մարդկանց վերաբերմունքի դրսևորումն է: Ամեն դեպքում, դա ընդամենը 1 տարի առաջ էր և եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, ապա ֆեյսբուքի բաժնետոմսերը կարելի է գնել ոչ շուտ, քան հունիսի 12-18-ը: Սպասենք տեսնենք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»