Հաջողակ մարդիկ

Ռալֆ Յիրիկյան. կորպորատիվ ընկերության գաղափարը

Հեղինակ zaraavi

«Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես»:

Կա մարդու մի տեսակ, ով, որտեղ էլ որ լինի, ինչ պայմաններում էլ որ ապրի, բարձր է պահում իր մարդու տեսակը, չի վաճառվում, չի ստրկանում, չի խաբում, իր ներսի մանկանը չի դավաճանում: Այդպիսին է Ռալֆ Յիրիկյանը: Նա հավատարիմ է մնում իր խոսքին. «Յուրաքանչյուրիս ներսում նստած մի երեխա կա, որին միշտ պետք է արթուն պահենք»:

Ռալֆ Յիրիկյանը ծնվել է 1967թ. նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում` Սեզար և Էմիլի Յիրիկյանների ընտանիքում: Հայրը նրան հաճախ էր պատմում իր պապերի երկրի` Արևմտյան Հայաստանի մասին: Ռալֆ Յիրիկյանն արդեն փոքր հասակից ծանոթանում է «կորսված երկիր», «ցեղասպանություն», «պապենական հող», «հայրենաբաղձություն» բառերին: Նրա մեջ արդեն արմատներ է գցում հայրենասիրությունը: Հենց այդ հայրենասիրությունն է ստիպում Ռալֆ Յիրիկյանին թողնել ծննդավայրը և 2001թ. օգոստոսին իր նորաստեղծ ընտանիքի հետ գալ Հայաստան` որպես «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն: Իհարկե, դժվար էր կայանալ մի երկրում, որը դեռ անցումային փուլում էր, այն նոր-նոր սկսում էր շնչել: Սակայն, երբ սիրում ես, ունես նպատակ ու ներսումդ խոսում է կորցրած Ադանայի կարոտը, դառնում ես ավելի ուժեղ, հաղթահարում ես բոլոր խոչընդոտները:

Ինչպես գրել է Ֆելիքս Բախչինյանը իր` Ռալֆ Յիրիկյանի մասին գրքում. «Մենք դեռ պատրաստ չէինք «բիզնես» կոչված երևույթին, այն դեռ շատ հեռու էր մշակույթ լինելուց»: Սակայն  Ռալֆ Յիրիկյանն իր հետ բերեց նոր շունչ, մինչ այդ Հայաստանում գոյություն չունեցող գործարարության նոր դպրոց, որը հեռու է խարդախությունից, չարչիությունից, կեղծիքից: Այս բնագավառում նա դարձավ իմ մեծ ուսուցիչը, քանի որ իր օրինակով ստիպեց ինձ մնալ Հայաստանում և նպատակներս իրականացնել այս հողի վրա: Անգամ նրա բարեգործությունը չվերածվեց գովազդի, չդարձավ ողորմություն: Այն մնաց իր բարձունքում: Այդ բարեգործության մեջ մի տեսակ վեհություն կա, հայրենասիրություն, քաղաքակրթություն և ամենակարևորը` ՍԵՐ:

Ռալֆ Յիրիկյանի մասին կարելի է շատ խոսել: Նա այն հայն է, ում պետք է պահել, պահպանել` որպես հազվադեպ հանդիպող տեսակի: Նա կոտրեց այն կարծրատիպը, որ անհնար է զբաղվել սեփական գործով, լինել ղեկավար անձ և լինել ազնիվ: Նա եկավ ապացուցելու, որ հայը դեռ պետք է արարի, դեռ պետք է գոյատևի որպես ազգ: Ինչպես նա է ասում  «Յուրաքանչյուր բիզնեսի հաջողություն իր հերթին կախված է քաղաքացիների և առավել լայն իմաստով` հասարակության բարեկեցության մակարդակից: Հաշվի առնելով այն, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անմիջական նպատակն է ապահովել  տնտեսության, շրջակա միջավայրի և հասարակության առավել կատարելագործումը, ընկերությունն ու գործարար աշխարհը պետք է առավել շահագրգռված լինեն այդ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեջ ներգրավվածությամբ: Պատահական չէ, որ ԿՍՊ-ն հայտնի է որպես «վին-վին-փոլիսի», որը նշանակում է բոլորի համար հավասարապես փոխշահավետ քաղաքականություն»:  Որպես երիտասարդության ներկայացուցիչ` ես հպարտանում եմ, որ մեր երկրում կան Ռալֆ Յիրիկյանի նման մարդիկ: Նրանք ինձ հույս են ներշնչում, որ դեռ Բելը չի հաղթել Հայկին:

Որպեսզի հասնենք հաջողության մեր ընտրած բնագավառում, նախ պետք է կայացած լինենք որպես անհատ, չտրորենք արժեքները, չդավաճանենք մեզ, պահենք մեր հոգու լույսը, հարգենք մարդ տեսակին և ամենակարևորը` սիրենք մեր մոլորակը:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

9 մեկնաբանություն

  • Հիանալի խոսքեր են ” Չդավաճանել մեր ներսում նստած երեխային”: Այնքան հարազատ են այս խոսքերը: Իսկապես շատ կարևոր է, որ մարդը ամեն գնով հավատարիմ մնա իր սկզբունքներին ու արժեքներին …

  • Հարգելի պարոն Յիրիկյան խնդրում եմ Ձեր ֆինանսական աջակցությունը, որպեսզի մասնակցեմ պետական քննություններին և ավարտեմ ԲՈՒՀ-ը: Եթե մինչև մարտի 15-ը չվճարեմ ուսմանս վարձը <> իրավունք չեմ ստանա մասնակցելու պետական քննություններին և կհեռացվեմ համալսարանից: Նախապես շնորհակալություն: Հեռ. +374 94 74-96-71. Հաշվեհամար UNIBANK 24100245521000

  • Հարգելի Ռալֆ Յիրիկյան,դիմում եմ ձեզ մեծ խնդրանքով,աղաչում եմ ձեզ օգնեք ինձ :Ես 48տարեկան եմ ծնոողներիս մահից հետո ապրում եմ վարձակալած բնակարանում մեն մենակ առանց հարազատների:Երկար տարիներ տառապում եմ ոտքերի երկկողմանի«կոքսարթրոզ»հիվանդությամբ,որի պատճառով դարձել եմ անկողնային հիվանդ :Իմ վիրահատությունը կատարվելու է պետ պատվերի շրջանակներում ,բայց«էնդոպրոտեզի»համար պահանջվում է մեծ գումար մուծել ,որը ես իվիճակի չեմ վճարելու: Հարգարժան Ռալֆ Յիրիկյան ես դիմել եմ տարբեր հաստատություններ բայց իրենց կողմից լռություն ու անտարբերություն է:Խնդրում եմ ինձ հետագա կյանքի նորմալ ընթացքով ապրելու հնարավորություն տվեք,որի համար ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ ձեզ: Շնորակալություն խնդրում եմ արձագանքեք նամակիս,խնդրում եմ Ձեզ աղաչում եմ օգնեք ինձ:Թամարա Մարգարյան,098024593 խնդրում եմ օգնեք ,վիրահատությունս կազմում է 3000 դոլար , գոնե ետե բոլորը չէ ինչ որ չափով օգնեք ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ ԻՆՁ 098024593

  • Հարգելի Ռալֆ Յիրիկյան; Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ որդուս , Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Բաբաջանյանի , նաև ԲՈՒՀ-ում ուսուցանող մնացած ծնողազուրկ երեխաների ուսման վարձը Ձեր միջոցների հաշվին ֆինանսավորելու համար: Անչափ շնորհակալ եմ և թող աստված պահպանի Ձեզ կյանքի բոլոր դժվարություններից… Տիգրանի հայր՝ Համլետ Բաբաջանյան

  • Барев дез хнтрумем огнел индз Седа Мамукян.. Ванадзор тарон 4 беларуснери22а шенк бнакаран6 тел +37494282986 шат цанр анапаов вичакуме гтнвум им @нтаникс хндрумем огнел мез тетевацнел цанр паеманериц унем цер маер ев иванд ахпер вор есем паум. Ев унем 2 тха иванд. Хндрмем огнек мез.

  • Բարեւ Ձեզ հարգելի պարոն Յիրիկյան, ես Գրիգոր Սարգսյանն եմ՝ բազմազավակ հայր եմ ընտանիքս կազմված է յոթ անձից, այս պահին գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում՝ ունեմ շաքարաին դիապետ, 2019 թ-ի Սեպտեմբերին տարել եմ բարդացված լեղապարկի վիրահատություն եւ հայտվել ենք ծայրահեղ ծանր վիճակում։ Նախկինում ծանր ֆիզիկական աշխատանքներ եմ տարել հոգալով ընտանիքիս հոգսերը եւ շաքարաին դիաբետի ու վիրահատության պատճառով, թեպետ եւ իմ միջին տարիքին (51) այլեւս առողջականս չի ներում նմանատիպ աշխատանքներ կատարեմ։
    Ես ինքս արդեն 13 եւ ավելի տարիների, նաեւ մինրչեւ օրս հանդիսանում եմ Վիվա ՄՏՍ հետվճարաին բաժանորդ (3500դրամ) ։
    Երեխաներիցս մեկը Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողուհի է, ուսման վարձը կազմում է 630.000 դրամ, որից 200.000-ից ավելը կարողացել եմ վճարել, առողջությանս խնդիրների պատճառով աղջկաս ուսման վարձը կիսատ է մնացել, 360.000 դրամ պարտք ենք ունենք։ ՀԳՊԱ- ռեկտորատից հիշեղում նամակ է ստացվել, որ՝ 2019-2020 ուս. տարվա 2-րդ կիսամյակի համար չվճարված գումարի պատճառով աղջիկս հեռացվելու է ակադեմիաից, եթե դրան էլ ավելացնենք երկրում մոլեգնող այս կորոնա վիրուսաին, համաշխարհաին համաճարակը՝ մենք իրոք ընտանիքով կանգնած ենք լուրջ փաստի առջեւ, քանի, որ աղջիկս ուսման մեջ ունի բարձր առաջադիմություն եւ ունի բարձր բալեր, սակայն ինչպես վերը նշեցի գումարի պատճառով կարող է սուրս մնալ ԲՈՒՀ-ից։
    Տանը աշխատում է միայն կինս՝ Գրանդ Տոբակոյում 110.000դրամ աշխատավարձով,որը հազիվ է հերիքում ուտելիքին եւ կոմունալ վճարումներին։
    Ուստի խնդրում եմ, եթե հնարավոր է օգնեք վճարել աղջկաս ուսման վարձի (360.000 դրամ) պարտք մնացած գումարը։
    Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը Ձեզանից եւ Վիվա ՄՏՍ-ից։
    Աղջկաս ԲՈՒՀ-ի տվյալները՝ ՀԳՊԱ ուսանողուհի Դիանա Գրիգորի Սարգսյան, հագուստի մոդելավորում,երրորդ կուրս առկա։
    Արդշինբանկ, հաշվեհամար՝ 2474502331080000
    Հարգաներով Ձեր բաժանորդ Գրիգոր Հերոսի Սարգսյան,հեռ. 094758575

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»