Հաջողության գաղտնիքներ

Որսա պահը

Այս հոդվածում կխոսեմ մի բանի մասին, որն այս պահին ինձ մոտ չի ստացվում, բայց որին հասնելու համար ամեն ինչ կանեմ:

Մի անգամ իմաստունին հարցնում են.
— Ո՞րն է Ձեր գաղտնիքը, ո՞րն է Ձեր կարգացուցակը:
— Ես ապրում եմ սովորական կյանքով՝ դա է իմ կարգացուցակը: Ես ուտում եմ, երբ ուտում եմ, քնում եմ, երբ քնում եմ և գործ եմ անում, երբ գործ եմ անում, — պատասխանում է նա:
Հարցնողը մտածմունքների մեջ էր:
— Բայց ես այդտեղ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում:
— Բանը հենց դրանումն է, ոչ մի արտասովոր բան չկա, — պատասխանում է իմաստունը:
Հարցվողն էլ ավելի է խառնվում իրար:
— Բայց դա բոլորն են անում՝ ուտում են, երբ ուտում են, քնում են, երբ քնում են:
Իմաստունը ժպտում է.
— Ոչ: Երբ դուք ուտում եք, դուք միաժամանակ հազար ու մի բան եք անում՝ հետևաբար ոչ մեկը կատարյալ: Դուք մտածում եք, երազում եք, երևակայում եք, հիշում եք: Դուք միայն չեք ուտում: Երբ ես ուտում եմ, ես ուղղակի ուտում եմ: Այդ պահին կա միայն ուտելիքը և ուրիշ ոչինչ: Երբ ես զբոսնում եմ, ես զբոսնում եմ և հաճույք եմ ստանում զբոսանքից: Կա միայն զբոսանքը և վերջ:

Երկու օր առաջ մի ֆիլմ էի դիտում: Ֆիլմը կոչվում էր Мирный воин: Ֆիլմում տարեց մի իմաստուն մարդ սովորեցնում է երիտասարդ տղային, որ պետք է որսալ կյանքի յուրաքանչյուր պահը: Նա ասում է, որ ցանկացած պահին ինչ-որ բան տեղի է ունենում, ուղղակի պետք է կարողանալ դա նկատել: Չկան երկու ամբողջությամբ իրար նման ակնթարթներ: Մի խոսքով, ֆիլմը լավն է, խորհուրդ կտամ դիտել:

Այն, որ պետք է կարողանալ 100%-ով տրվել նրան, ինչն այդ պահին դու անում ես, ես դրա անհրաժեշտությունը զգում եմ: Պետք է կարողանալ հանգստանալ, երբ հանգստանում ես, մարդկանց հետ շփվել, երբ մարդկանց հետ շփվում ես, սար բարձրանալ, երբ սար ես բարձրանում: Պետք է կարողանալ մաքրել ուղեղը և թողնել միայն այն, ինչն այդ պահին դու անում ես: Դա դժվար է, բայց դրան պետք է ձգտել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»