Ժպիտը նվազեցնում է սթրեսի հորմոնները և ամրացնում է իմունային համակարգը` արյան մեջ բաց թողնելով առողջարար հորմոններ:
Սթրեսը կապված է մահվան 6 հիմնական պատճառների հետ` սրտային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ, ներքին օրգանների հիվանդություններ, դժբախտ պատահարներ, լյարդի ցիրոզ և ինքնասպանություն:
2009 թվականին CNN-ի հարցումը ցույց տվեց, որ սթրեսի համար մեկ պատճառը մի շարք երկրներում փողն է: Ամենաշատ փողի կարիք ունեցող երկրներից էին` Մալազիա, Չինաստան, Սինգապուր, ԱՄՆ, ամենաքիչը` Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա:
Այն, որ սթրեսից մազերը սպիտակում են, չի համապատասխանում իրականությանը: Սթրեսից մազերը կարող են թափվել:
Սթրեսի ժամանակ բիբերը լայնանում են` փորձելով հավաքել ավելի շատ տեսողական ինֆորմացիա իրավիճակի մասին:
Ալկոհոլն ու ծխախոտը չեն օգնում սթրեսից, այլ միայն ավելացնում են այն:
Տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում սթրեսային հիվանդությունների, քան կանայք:
Մեղքի զգացումը թուլացնում է իմունային համակարգը:
Սթրեսից առավել շատ տառապում են գերծանրաբեռնված մարդիկ, այսպես կոչված «աշխատանքի թմրամոլները»:
Շոկոլադը, ընկույզը և բանանը բարձրացնում են տրամադրությունը և օգնում են պայքարել սթրեսի դեմ:
Շոկոլադի գաղափարն ինձ շատ դուր եկավ !!! 🙂