Բոլոր մարդիկ, կամա թե ակամա, ձգտում են հաջողության: Այդ ձգտման հիմքում ընկած է ցանկությունը, որը կյանքի շարժիչ ուժն է: Շատ դժվար է անել ինչ-որ բան՝ առանց ցանկության: Անհնար է երջանիկ լինել, որևէ գործում հաջողություն ունենալ, երբ չկա ցանկություն: Ինքնաթիռը, որը կարող է երկար ճանապարհ անցնել, սկսում է վեր բարձրանալ միայն օդաչուի ցանկությամբ:
Մարդու ձգտումը երկու աստիճան է ունենում՝ ցանկություն և մեծ ցանկություն: Ցանկությունը նման է մի բնազդի, որը յուրաքանչյուր մարդու օգնում է ինչ-որ բան պահանջել կյանքից: Սակայն, երբ այդ պահանջմունքները չեն բավարարվում, մարդը սկսում է խոսել խոչընդոտների ու կյանքի անարդարությունների մասին: Պատճառը ոչ թե դժվար կյանքն է, այլ մեծ ցանկության բացակայությունը, երբ արտաքին հանգամանքներն ավելի ուժեղ են:
Մեծ ցանկության դեպքում ամեն ինչ այլ է. դժվարությունների հետ զուգընթաց մեծանում է նաև մարդու ցանկությունը, որը նրան ուժ ու նոր լիցքեր է հաղորդում: Մեծ ցանկությունը, անշուշտ, ինչ-որ բան զոհաբերելու և նպատակին անձնվիրումով մոտենալու պատրաստակամությունն է: Այն հաջողության հիմնաքարն է և այցեքարտ՝ դեպի հաղթանակ: Մարդը գիտակցաբար է մոտենում իր նպատակին և հասկանում նրա կարևորությունը: Նախ և առաջ պետք է լինի հաջողության հասնելու մեծ ցանկություն, որպեսզի մարդուն օգնեն նաև վճռական տրամադրվածությունն ու անկոտրում կամքը:
Ինչպես Էքզյուպերին է ասել. «Եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծրագրեր կազմել, գործ անել, գործիքներ բերել։ Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը»:
Այո, ես նույնպես կարծում եմ, որ մեծ ցանկությունն ու ձգտումն իրենց հետ բերում են հնարավորությունների ուղիներ, անցնելով անհնարի սահմանը: Մեծ ցանկությունն իր ուժին է ենթարկում մարդու ալարկոտությանը, թերահավատությանն ու մյուս վատ կողմերին: Այն մարդու համար մի պարգև է, հաջողության խոստում և շարժառիթ, որը նրան անընդհատ առաջ է մղում:
Ցանկության և մեծ ցանկության միջև եղած տարբերություններն ակնհայտ են և մարդու համար որոշիչ նշանակություն կարող են ունենալ: Օրինակ՝ փողոցով քայլող մարդը կարող է ջուր խմելու ցանկություն ունենալ և սպասել, մինչև տուն հասնելը: Բայց եթե նա շատ ծարավ է և ուրիշ ոչնչի մասին չի կարող մտածել, պատրաստ է կռանալ և ջուր խմել մոտակա ցայտաղբյուրից: Մեկ այլ օրինակ. ենթադրենք մի մարդ լսում է այն մասին, որ իր ընկերները գնացել են արշավի դեպի մոտակա անտառ և ոտքով կտրել-անցել 15-20 կմ ճանապարհ: Նա կմտածի, թե ինչպե՞ս են նրանք հաղթահարել հոգնածությունը, ճանապարհի վտանգները: Նա երբեք ռիսկի չէր դիմի՝ հանուն անտառի գեղեցկության: Սակայն, եթե այդ մարդն իմանար, որ նույն անտառում ծառի տակ դրված է մի կապոց՝ միլիոն դոլարով, մեկ վայրկյան անգամ չէր մտածի: Նա (անգամ գիշերով) մենակ կանցներ այդ ճանապարհը, չմտածելով հոգնածության և վտանգների մասին: Նա կգնար, քանի որ ճանապարհի վերջում իր համար մի շատ արժեքավոր բան կտեսներ: Եթե նա այդ ճանապարհը կհատեր միայն հանուն փողի, ապա նրա ընկերները՝ հանուն անտառի գեղեցկության:
Մարդկանց արժեքներն այնքան տարբեր են, որքան հաջողության հասնելու հնարավորությունները: Իսկ ո՞րն է մեր ճանապարհը: Ի՞նչն է կյանքում մեզ համար արժեք ներկայացնում: Հաջողությունը մի բարդ գործընթաց է, որը պահանջում է հետևողական աշխատանք, ուշադրություն և մեծ ցանկություն: Եթե յուրաքանչյուր մարդ ունենար մեծ ցանկություն և ձգտում, ապա ամեն ոք հաջողակ կլիներ: Զարգացնենք մեր մեջ ցանկանալու ու ձգտելու կարողությունը, որպեսզի կյանքին մեր խոսքն ասելու հնարավորություն ունենանք: Այլապես ստիպված կլինենք ենթարկվել նրա թելադրանքներին, որոնք կարող են կանգնել մեր հաջողության ճանապարհին: Ցավոք, շատ մարդիկ չունեն հստակ նպատակներ, որպեսզի ունենան նաև ցանկություն և ձգտում: Ոմանք էլ ունեն մեծ նպատակներ, սակայն խուսափում են կարևոր որոշումների ընդունումից և փոփոխություններից: Նրանք շատ մեծ հեշտությամբ կարող են շեղվել իրենց ճանապարհից և շարժվել մեկ այլ ուղղությամբ: Հիշենք, որ հաջողակներ են դառնում նրանք, ովքեր ունեն նպատակին հասնելու մեծ ցանկություն:
Ալլա ջան 100%-ով համաձայն եմ, եթե մեծ ցանկություն չի լինում, շատ ավելի դժվար է լինում ամեն ինչ, իսկ հաճախ նաև անհնար:
Էքզյուպերիի խոսքերը շատ դիպուկ են և արտահայտում են այս գրառման միտքը …:)
Նատալի ջան, հոդվածը գրելուս շարժառիթը կյանքում հաջողության հասնելու իմ մեծ ցանկությունն է: Իսկ Էքզյուպերիի խոսքերը հիշել եմ հոդվածը գրելիս: Դուք հոդվածի գաղափարը կապել եք Էքզյուպերիի խոսքերի հետ, որոնք ընդամենը այն մասին էին, որ մարդ պետք է ունենա ձգտում: Ցավում եմ, որ Ձեր դեպքում հոդվածի հիմնական գաղափարը ( մեծ ցանկություն) չծառայեց իր նպատակին:
Շաաատ շնորհակալ եմ,իմ սրտի հոդված էր….
Լավ հոդված էր, ցանկությունը միշտ ծնում է աշխատասիրություն..
Lav hodvac e.
Mec cankutyun@ im karciqov da kamqi uzhi pes mi ban e.
Ete ka mec cankutyun kamqi uzhi bacakayutyun@ nuynisk chi karox xangarel.
Orinak mec cankutyna depqum kareli e cxel@ targel ev nuynisk kamqi uzhi bacakayutyun@ chi karox xangarel 🙂
Motavor senc mi mitq.
Mec cankutyun@ shat uzhex ban e. Kcankanay vor bolor hayer@ sovorein mec cankutyunner arajacnel arhestakanoren irenq irenc mot.
Լավ հոդված էր: Ցանկությունն ամեն մի իր գունազարդում է, իսկ տիրանալը` գունաթափում։