Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է (Արթուր Շոպենհաուեր):
Երեխան ծնվում է սիրված լինելու անհրաժեշտությամբ և այդ առումով ողջ կյանքը մնում է երեխա (Ֆրենկ Կլարկ):
Երեխաները, որոնց չեն սիրում, դառնում են մեծեր, որոնք չեն կարող սիրել (Պեռլ Բակ):
Առաջին երեխան՝ վերջին տիկնիկն է (ժողովրդական իմաստություն):
Սովորեցրեք ձեր երեխաներին լռել: Խոսել նրանք կսովորեն ինքնուրույն (Բենջամին Ֆրանկլին):
>>> 3 բան, որ երեխային պետք է սովորեցնել
Երեխաներն ամեն ինչ ուշադիր լսում են այն ժամանակ, երբ խոսում են ոչ իրենց հետ (Էլեոնորա Ռուզվելտ):
Ամեն մի ագռավ համարում է իր ձագուկին ամենագեղեցիկն այս աշխարհում (Ռոբերտ Բերտոն):
Հարգալից որդին նա է, ով տխրեցնում է հորն ու մորը միայն իր հիվանդությամբ (Կոնֆուցի):
Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան, քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով (Ժան Ժակ Ռուսո):
Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում են իրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը (Դեմոկրիտ):
Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են հանդիսանում ուրախություն և երջանկություն (Վիկտոր Հյուգո):
Գեղեցիկ և իմաստուն խոսքեր են, հատկապես Ֆրենկ Կլարկի խոսքերը :)))