Մարդկանց հետ շփում

Ինչպես բարևել մարդկանց. բարևի ուժը

Ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ կարողանում են հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ, իսկ մյուսները` ոչ: Այս հարցին չի կարելի պատասխանել միանշանակ, քանի որ պատճառները շատ են: Դրանցից մեկի` բարևի, մասին էլ այստեղ կխոսենք:

Բարևով է սկսվում մարդկանց շփումը, բարևով է սկսվում օրը: Բարևով է առաջին անգամ դիմացինին փոխանցվում Ձեր տրամադրությունը: Բարևով է դիմացինը փորձում հասկանալ իր կարևորությունը: Ծանոթներիցս մեկը առավոտյան բարևելիս այնպես եռանդուն, ժպիտով ու ուրախ ձայնով է անում դա, որ միանգամից տրամադրությունդ բարձրանում է և նման մարդուն չի կարելի լավ չվերաբերվել: Բարևը պետք է փոխանցի Ձեր ներքին դրական էներգիան: Դա չպետք է լինի պարտավորություն, այսինքն բարևեցինք և վերջ, այն պետք է փոխանցի Ձեր ջերմությունը:

Պետք է այնպես բարևել մարդուն, որ դրանից նրա տրամադրությունը բարձրանա: Նույնիսկ, եթե դուք տրամադրություն չունեք, մի փոխանցեք դա դիմացինին: Բարևելիս դեմքը չպետք է լինի սառը կամ խոժոռ: Պետք չէ բարևել գլխով անելով կամ տղաների դեպքում՝ ուղղակի ձեռքը սեղմելով: Արտասանեք այդ ԲԱՐԵՎ բառը և արեք դա ուրախ:

Տղաները իրար բարևում են ձեռքսեղմումով: Պետք է այնպես անել, որ դա իրոք լինի ձեռքսեղմում, այլ ոչ թե ձեռքերն ուղղակի հպվեն իրար: Կարծում եմ ոչ ոք չի սիրում, երբ իր ձեռքը թույլ են սեղմում կամ հպվում են միայն մատների ծայրերը: Անձամբ ես ժամանակին խուսափում էի նման մարդկանցից, բայց հիմա փորձում եմ փոխել նրանց՝ ամուր սեղմելով նրանց ձեռքը:

Հիշեք, բարևը փոխանցում է Ձեր վերաբերմունքը մարդու հանդեպ: Արեք այնպես, որ դրանից հետո նա իրեն ոչ թե ծառ զգա, այլ մարդ, որը Ձեզ համար կարևոր է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»