Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչը ես այնպես չեմ անում

Եթե դուք ինչ-որ բանի եք ձգտում, բայց դա չի ստացվում, կամ եթե դուք մտքում այլ բան եք պատկերացնում, բայց իրականում այլ բան է ստացվում, տվեք Ձեզ ամենակարևոր հարցը` ի՞նչը ես այնպես չեմ անում: Սկսեք ամենավերջից. կանք միայն ես ու նպատակս: Նպատակիս հասնելու համար ես պետք է անեմ այս այս այս և պետք է ունենամ այս այս այս, սակայն ես չեմ անում այս և չունեմ այս: ԻՆՉՈ՞Ւ: Հասկացեք, թե ինչու դուք չեք անում այն, ինչ պետք է անեք Ձեր նպատակին հասնելու համար: Ապա վերլուծեք այդ ԻՆՉՈՒ-ն, բաժանեք այն ավելի մանր հարցերի: Եվ երբ ԻՆՉՈՒ-ն ամբողջությամբ հասկացել եք, տվեք հաջորդ հարցը` ԻՆՉՊԵ՞Ս:

Օրինակ, դուք ուզում եք սեփական կայք ունենալ, բայց այս պահին չունեք: Հարց. ի՞նչը ես այնպես չեմ անում: Պատասխան. ես ընդհանրապես ոչինչ չեմ անում: Հարց. ԻՆՉՈ՞Ւ: Պատասխան. որովհետև ես չեմ հասկանում, թե ինչպես է դա արվում, որքան արժե, ինչից սկսել: Մի րոպե… Չե՞մ հասկանում, թե ինչպես է դա արվում: ԻՆՉՈ՞Ւ: Որովհետև երբեք չեմ հարցրել այդ մասին այն մարդկանց, որոնք արդեն կայք ունեն: ԻՆՉՈ՞Ւ: Պատասխան. որովհետև ամաչել եմ կամ կարծել եմ, որ այդ մարդիկ ինձ չեն պատասխանի: ԻՆՉՈ՞Ւ (ինչո՞ւ այդ մարդիկ ձեզ չպետք է պատասխանեն)… պա պա պամ… Եվ երբ գալիս եք ինչ-որ կետի, երբ հասկանում եք, թե որն է պատճառը և ինչ պետք է արվի, տվեք հաջորդ հարցը` ԻՆՉՊԵ՞Ս. ինչպե՞ս ես պետք է գտնեմ այն մարդկանց, որոնցից կարող եմ հարցնել, թե ինչպես են կայք բացում, և այլն և այլն: Հիշեք` եթե Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, շատ կարևոր է հասկանալ պատճառները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»