Կա՞ ինչ-որ բան, որ դուք մոտակա ժամանակներս պատրաստվում եք անել, բայց Ձեր մեջ վախ կա և դուք վստահ չեք, որ Ձեզ մոտ կստացվի: Ես կանե՛մ դա.. սրանք այն խոսքերն են, որոնք դուք պետք է ասեք Ձեզ ամեն առավոտ, երբ զարթնում եք: Ավելի շուտ ոչ թե ասեք, այլ գոռաք: Գոռաք ոգևորությունից, Ձեր ուժերի հանդեպ վստահությունից և լավատեսությունից: Բարձրացրեք Ձեր ձեռքերը վերև, ամուր սեղմեք բռունցքները և գոռացեեե՜եք. ԵՍ ԿԱՆԵ՜Մ ԴԱ: Թող այդ էներգիան հարվածի այն սենյակի պատերին, որում դուք գտնվում եք: Թող այդ էներգիան դուրս գա սենյակից և տարածվի փողոցում: Թող այդ էներգիան ճանապարհ հարթի Ձեզ համար:
Երբ ինչ-որ «անհավանական» բան եք պատրաստվում անել, երբևէ մտածել եք. «Ինչո՞ւ ինձ մոտ պետք է չստացվի»: Այո, ԻՆՉՈ՞Ւ ՁԵԶ ՄՈՏ ՊԵՏՔ Է ՉՍՏԱՑՎԻ: Արե՛ք դա, արե՛ք առանց մեկ տոկոս կասկածի` ՎՍՏԱՀ-ՎՍՏԱՀ-ՎՍՏԱՀ: Առաջին տեսանյութերից մեկը, որ մենք ավելացրեցինք մեր բլոգում, Սյուզան Բոյլի մասին պատմող տեսանյութն էր: Եվ ես մինչև այսօր էլ ժամանակ առ ժամանակ դիտում եմ այն: Այն ինձ ուժ է տալիս, հարյուրապատկում է ոգևորությունս: Եվ քանի որ այսօր առավոտյան զարթնեցի սովորականից ավելի ոգևորությամբ, շատ կուզեմ, որ այդ ոգևորությունը փոխանցվի նաև Ձեզ, այդ պատճառով էլ ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս դիտել Սյուզան Բոյլի մասին պատմող տեսանյութը:
Հիանալի նյութ է: Առհասարակ Ձեր բլոգի բոլոր թեմաներն ել լավն ու ուսանելի են: Կուզենայի մի հոդված էլ գրեք.,, Ինչպեա հասկանալ նարաստեղծ կայքը հաջողված է, թե ոչ,, Նախապես շնորհակալություն.
Մերսի Աննա ջան! Մոտակա մի քանի օրվա մեջ անպայման կգրենք:
hiacac em
Luka ջան, շնորհակալություն, որ ոգևորում ու դրական էներգիա եք փոխանցում:
Կարևոր է, որ հոդվածի գաղափարը մարդկանց համար դառնա մի կարգախոս և առաջնորդի դեպի հաջողություն:
Պետք է գիտակցել, որ նպատակադրմանը հաջորդում է գործողությունների անհրաժեշտությունը: Այդ ժամանակ ավելի հեշտ է ասել՝ ես կանեմ դա:
:
Խնդրեմ 🙂
Ալլա ջան, գործողությունները ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ, ես դա սեփական փորձից եմ ասում, ու այն գործողությունները, որոնք քեզ վախեցնում են:
Հաճելի է 🙂
Շատ գեղեցիկ էր… Մոտ 3 ամիս է այցելում եմ և միշտ դրական էներգիա ստանում. Շատ շնորհակալ եմ Ձեզանից, որ փորձում եք գոնե այս ձևով մարդկանց բարություն տարածել…
Մարինա ջան մերսի! Ու կշարունակենք տարածել…