Ես կանե՛մ դա - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողության գաղտնիքներ

Ես կանե՛մ դա

Կա՞ ինչ-որ բան, որ դուք մոտակա ժամանակներս պատրաստվում եք անել, բայց Ձեր մեջ վախ կա և դուք վստահ չեք, որ Ձեզ մոտ կստացվի: Ես կանե՛մ դա.. սրանք այն խոսքերն են, որոնք դուք պետք է ասեք Ձեզ ամեն առավոտ, երբ զարթնում եք: Ավելի շուտ ոչ թե ասեք, այլ գոռաք: Գոռաք ոգևորությունից, Ձեր ուժերի հանդեպ վստահությունից և լավատեսությունից: Բարձրացրեք Ձեր ձեռքերը վերև, ամուր սեղմեք բռունցքները և գոռացեեե՜եք. ԵՍ ԿԱՆԵ՜Մ ԴԱ: Թող այդ էներգիան հարվածի այն սենյակի պատերին, որում դուք գտնվում եք: Թող այդ էներգիան դուրս գա սենյակից և տարածվի փողոցում: Թող այդ էներգիան ճանապարհ հարթի Ձեզ համար:

Երբ ինչ-որ «անհավանական» բան եք պատրաստվում անել, երբևէ մտածել եք. «Ինչո՞ւ ինձ մոտ պետք է չստացվի»: Այո, ԻՆՉՈ՞Ւ ՁԵԶ ՄՈՏ ՊԵՏՔ Է ՉՍՏԱՑՎԻ: Արե՛ք դա, արե՛ք առանց մեկ տոկոս կասկածի` ՎՍՏԱՀ-ՎՍՏԱՀ-ՎՍՏԱՀ: Առաջին տեսանյութերից մեկը, որ մենք ավելացրեցինք մեր բլոգում, Սյուզան Բոյլի մասին պատմող տեսանյութն էր: Եվ ես մինչև այսօր էլ ժամանակ առ ժամանակ դիտում եմ այն: Այն ինձ ուժ է տալիս, հարյուրապատկում է ոգևորությունս: Եվ քանի որ այսօր առավոտյան զարթնեցի սովորականից ավելի ոգևորությամբ, շատ կուզեմ, որ այդ ոգևորությունը փոխանցվի նաև Ձեզ, այդ պատճառով էլ ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս դիտել Սյուզան Բոյլի մասին պատմող տեսանյութը:

Տարածել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»