Այս հոդվածում կխոսեմ միանգամից երկու ժեստերի մասին:
Ականջի շոշափում
Լսողի մոտ այս ժեստը պայմանավորված է դիմացինի խոսքերից պաշտպանվելու ցանկությամբ: Այն հանդիսանում է փոքր երեխայի մոտ հանդիպող այն ժեստի կատարելագործված, մեծական տարբերակը, երբ նա փակում է ականջները, որպեսզի չլսի ծնողների կշտամբանքը: Այս ժեստի այլ տարբերակներն են ականջախեցու շոշափումը, ականջի բլթակի քաշումը կամ ականջի ծալումն այնպես, որպեսզի այն ծածկի լսողական անցուղին: Այս վերջին ժեստը վկայում է այն մասին, որ մարդն արդեն բավական լսել է, և հնարավոր է, նա ինքն է ուզում խոսել:
Պարանոցի քորում
Այս դեպքում մարդը աջ ձեռքի ցուցամատով քորում է ականջի բլթակի տակ գտնվող հատվածը կամ պարանոցի կողային մասը: Այս ժեստի դիտարկումները ցույց են տվել մի հետաքրքիր փաստ. մարդը սովորաբար անում է նմանատիպ հինգ շարժում: Հազվադեպ է լինում, որ շփումների քանակը լինի հինգից ավելի կամ պակաս: Այս ժեստը խոսում է մարդու մոտ կասկածների և անվստահության մասին: Այն հատկապես աչքի է ընկնում այն ժամանակ, երբ հակասում է մարդու խոսքին, օրինակ երբ նա ասում է. «Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ եք դուք զգում»:
Եթե կարճ ամփոփեմ այս երկու ժեստերը, կարելի է ասել հետևյալը. եթե դուք խոսում եք և դիմացինը սկսում է շոշափել ականջը, ապա ամենայն հավանականությամբ եկել է ժամանակը, որ դուք կանգ առնեք: Իսկ եթե դիմացինը սկսում է քորել պարանոցը, ապա ավելի հավանական է, որ նա Ձեզ չի հասկանում կամ Ձեր ասածների վրա այդքան էլ վստահ չէ:
Շատ հետաքրքիր է այդ ժեստերի լեզուն: Դրանց միջոցով կարելի շատ բան իմանալ քեզ շրջապատող մարդկանց մասին: