Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Առակ խոչընդոտների մասին

Վաղուց շատ վաղուց, երբ երկրի վրա դեռ իշխում էին թագավորությունները, թագավորներից մեկը մի փորձություն է մտածում: Թագավորություն մտնող գլխավոր ճանապարհի վրա, որով անցնում էին բոլոր առևտրականներն ու գյուղացիները, նա մի մեծ քար է տեղադրում: Ապա թաքնվում է ճանապարհից դուրս, թփերի հետևում և սկսում հետևել: Ճանապարհով շատ մարդիկ են անցնում՝ իշխանավորներ, ազնվականներ, առևտրականներ, բայց նրանք, տեսնելով քարը, ոչինչ չեն անում, այլ պարզապես անցնում են կողքով:

Առևտրականներից ոմանք էլ, իրենց ծանր բեռներով հասնելով քարին, սկսում են բարկանալ և գոռգռալ. «ինչո՞ւ այս քարն այստեղից չեն հեռացնում, չէ՞ որ այն խանգարո՛ւմ է մեզ», բայց կրկին ոչինչ չեն անում: Ճանապարհով անցնում է մի գյուղացի՝ ձեռքերում բանջարեղենով լի զամբյուղներ: Տեսնելով քարը՝ նա վար է դնում զամբյուղները և փորձում հրել քարը ճանապարհից դուրս: Բայց քարը մեծ էր և մոտ մեկ ժամ տանջվում է գյուղացին՝ մինչև նրան հաջողվում է դուրս հանել այն ճանապարհից: Երբ նա պատրաստվում է վերցնել զամբյուղները և հեռանալ, նկատում է մի քսակ: Երբ բացում է այն, տեսնում է մեջը լիքը ոսկի և մի գրություն. «Այս ոսկին նախատեսված էր նրա համար, ով կհեռացներ քարը ճանապարհից: Դուք ինքներդ պետք է հեռացնեք խոչընդոտները Ձեր ճանապարհից»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Այո, ամեն մեկը ինքը պետք է փորձի հեռացնել իր կյանքի ճանապարհին հանդիպած խոչնդոտները:
    Բայց կարծում եմ ավելի հեշտ կլինի դժվարությունները հաղթահարել, եթե ինչ-որ մեկը օգնության ձեռք մեկնի:

  • Իհարկե շատ ճիշտ է ասված:Առակը շաաատ հետաքրքիր էր և ուսոցողական:Կարծում եմ յուրաքանչյուրը պետք է հաղթահարի իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները,որպեսզի կարողանա շարունակել ապրել:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»