Երբ մարդը «ճանապարհորդում է» կյանքում, միակ բանը, որ միշտ նրա հետ է, իր մտքերն են: Այդ մտքերը կարող են ծանրացնել նրա «ճանապարհը» կամ կարող են օգնել նրան շարժվել առաջ:
Կա մի հին պատմություն երեք մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն իր վրա երկու պարկ է տանում` մեկը դիմացից, մյուսը մեջքի վրա: Երբ առաջին մարդուց հարցնում են, թե ինչ կա պարկերում, նա պատասխանում է. «Հետևիս պարկում իմ ընկերների բոլոր գործերն են, որոնք թաքնված են այնտեղ աչքից և արագ մոռացվում են: Դիմացիս պարկում այն ամբողջ վատն ու չարն է, որն ինձ հետ երբևէ եղել է: Ճանապարհին ես հաճախ կանգ եմ առնում, հանում եմ դրանք պարկից և դիտում եմ բոլոր կողմերից: Ես կենտրոնանում եմ դրանց վրա, ուսումնասիրում: Այդ ուղղությամբ եմ ես ուղղում իմ մտքերն ու զգացմունքները»: Եվ քանի որ առաջին մարդը հաճախ էր կանգ առնում, որպեսզի մտածեր այն բոլոր վատ բաների մասին, որոնք իր կյանքում եղել են, նա շատ դանդաղ էր առաջ շարժվում:
Երբ երկրորդից հարցնում են, թե ինչ կա իր պարկերում, նա պատասխանում է. «Դիմացիս պարկում իմ բոլոր լավ գործերն են: Ես դրանք միշտ պահում եմ առջևումս և անընդհատ հանում և ցույց եմ տալիս մարդկանց: Հետևիս պարկում` իմ սխալներն են: Ես միշտ տանում եմ դրանք ինձ հետ, ուր էլ որ գնամ: Դրանք շատ ծանր են և խանգարում են ինձ առաջ շարժվել, բայց, չգիտես ինչու, ես չեմ կարողանում դրանցից ազատվել»:
Նույն հարցին երրորդը պատասխանում է. «Դիմացիս պարկում մարդկանց և նրանց բարի գործերի մասին վառ մտքերն են, նաև այն ամբողջ լավի, որն իմ կյանքում եղել է: Դա մեծ պարկ է` ծայրից ծայր լիքը, բայց, չգիտես ինչու, այն ծանր չէ: Այն նման է քամով լցված առագաստի, որն օգնում է ինձ առաջ շարժվել: Հետևիս պարկն իմ մոտ դատարկ է, քանի որ դրա մեջ ես մի մեծ անցք եմ արել: Այնտեղ ես լցնում եմ այն չարն ու վատը, որ լսում եմ ուրիշներից և այն վատ մտքերը, որոնք ծագում են գլխումս իմ մասին: Այդ ամենը թափվում է անցքից և կորում է հավերժ, այնպես որ, ավելորդ բեռը երբեք չի խանգարում ինձ առաջ շարժվել»:
Առակի խորհուրդը հետևյալն է. «Ժամանակ առ ժամանակ մենք պետք է կանգնենք և հասկանանք, թե ինչ ենք մեզ հետ տանում: Հարգելի ընթերցող, Ձեր վատ ու բացասական մտքերը իրոք կարող են ծանրացնել Ձեր ճանապարհը: Ազատվեք դրանցից, ազատվեք հավերժ»:
Շատ լավներ:
Մերսի Վահագ ջան:
uxaki shnorhakalutyun qez hajoxutyan blog vor du kas mer kjanqum
Hovo ջան խնդրեմ 🙂
Իրոք շատ հետաքրքիր էր,,ապրես,,,
Tathévik ջան առակի հեղինակը ես չեմ, բայց մերսի 🙂
Հա գիտեմ,բայց ապրես ներկայացնելու համար
Ok! 🙂
Երբեմն շատ դժվար է լինում այդ բեռից ազատվել, բայց պետք է դա անել:
Մի տեղ այսպիսի ասացվածք եմ լսել, որ ատելությունը թույն է որը մարդ ինքն է խմում:
shnorhakalutyun, iskapes bolor nyuteri mej xor imast ka