Ֆրանսուհի Ջեյն Քալմենթը սահմանել է երկար ապրելու համաշխարհային նոր ռեկորդ՝ 122 տարի և 164 օր: Հավանաբար ճակատագրին դուր էր գալիս, թե ինչպես է ապրում մադամ Քալմենթը:
Նա ծնվել է 1875թ-ին: Երբ կառուցեցին Էյֆելյան աշտարակը, նա ընդամենը 14 տարեկան էր: 1888թ-ին նա խանութում պատահական հանդիպում է Վան Գոգին և ինչպես ինքն է նկարագրում. «Նա կեղտոտ էր, վատ հագնված և մռայլ»:
85 տարեկանում նա զբաղվում էր սուսերամարտով, իսկ 100-ում հեծանիվ էր քշում: 114 տարեկանում Ջեյնը նկարահանվում է ֆիլմում, 115-ում վիրահատվում է, իսկ 117-ում թողնում է ծխելը: Ուղղակի այդ ժամանակ նա գրեթե կորցրել էր տեսողությունը և նրան անհարմար էր ամեն անգամ ծխախոտ խնդրել:
90 տարեկանում Ջեյնն այլևս չի ունենում ժառանգորդներ: Նա պայմանագիր է կնքում 47-ամյա իրավաբան Ռաֆրիի հետ, որը պետք է ժառանգեր ծեր կնոջ տունը, եթե մինչև նրա կյանքի վերջ, ամեն ամիս, վարձավճարներ վճարեր: Տան արժեքը մոտավորապես այնքան էր, որքան նա կվճարեր 10 տարվա ընթացքում: Բայց ճակատագիրը այլ բան էր նախատեսել: Ռաֆրին ոչ միայն վճարում է կնոջը 30 տարի շարունակ, այլ նաև մահանում է նրանից շուտ՝ 77 տարեկան հասակում, իսկ վճարումներն, ըստ օրենքի, շարունակում է նրա այրին:
Ջեյն Քալմենթը մահանում է 1997թ-ին: Երբ 122-ամյա տարելիցին նրան հարցնում են, թե իր կարծիքով ինչպիսին է լինելու իր ապագան, նա պատասխանում է. «Շատ կարճ»:
Ջեյն Քալմենթի պատմությունը ցույց է տալիս, որ ապրել պետք է ցանկացած տարիքում: Այնպես չէ, որ եթե մեծ ես, ուրեմն կյանքդ վերջացել է: Քանի կա հնարավորություն, քանի դեռ շնչում ես, ուրեմն անելիքներ ունես:
Օրինակելի տատիկ էր: Շնորհակալություն LUKA ջան:
Հա 🙂 Խնդրեմ Հռիփսիմե ջան
100 tarekanum hetsaniv et vonc a hnaravor?
Չգիտեմ 🙂 բայց պարզվում է, որ հնարավոր է Sepo ջան..
es hima el em djvaranum hecaniv qshel… 🙂
Մեծ տարիքում կհասցնեք լավ սովորել Marin ջան 🙂
Զարմանալու է ուղակի,115 տարեկանում վիրահատվելուց հետո դեռ ապրում՚՚՚՚՚ Է….
🙂 supertatika
Anaseli hetaqrqir kayq e,, SHNORHAKAL EM aysqan pozitivi hamar!
Ձեզ էլ շնորհակալություն Ադրինե ջան!
hianali tatik…..